«Խաչքար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Հետ է շրջվում 2269836 խմբագրումը, որի հեղինակն է՝ 178.219.58.225 (քննարկում) մասնակիցը
Տող 9.
 
== Վաղ շրջանի կոթողները ==
Խաչքարերը հայ միջնադարյան մշակույթի ինքնատիպության խորհրդանիշն են: Ուղղաձիգ դիրքով առանձին կանգնեցված քարե հուշակոթողներից հնագույնները ''մենհիրներն'' են, որոնք բավականին մեծ քանակությամբ հանդիպում են [[Հայաստան]]ում։ Նրանք ունեցել են պաշտամունքային նշանակություն։ Նույն կարգի [[հուշարձան]]ներ են նաև «վիշապ» կոչվող կերտվածքները։ Սրանք իրենց վրա կրում են մշակման հետքեր՝ գաղափարագրերի և քանդակների ձևով, ունեն հսկա ձկան տեսք և կապվում են հայերի նախահայրերի մոտ տարածված ջրի աստվածուհու՝ Աստղիկ Դերկետոյի պաշտամունքի հետ։
Եթե վերոհիշյալները դեռևս ուղղակիորեն չեն առնչվում խաչքարերի հետ, ապա [[ուրարտու|ուրարտական]] կոթողները (մ.թ.ա. 8-7 դդ.), որոնք բաղկացած են պատվանդանից ու նրա վրա կանգնեցված ուղղաձիգ քառակող սյունից կամ սալից՝ [[սեպագիր|սեպագիր արձանագրությամբ]], կարող են դիտվել որպես խաչքարերի ծավալա-տարածական հորինվածքի նախօրինակներ։ Այսպիսի կոթողները շարունակել են կիրառություն ունենալ նախաքրիստոնեական ժամանակաշրջանում։ Նրանք տեղադրվել են ճանապարհներին, [[քաղաք]]ներում՝ ամենատարբեր առիթներով։ Դրանց մի մասը հասել է 4-5 դդ.։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խաչքար» էջից