«Հենրի III (Անգլիայի թագավոր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Հենրի III''' (1207—1272), թագավոր 1216-ից:Պլանտագենետների դինաստիայից: Հովհան Անհողի որդին: Փորձել է երկիրը կառավարել օտարերկրյա ֆեոդալ-արկածախնդիրների և հռոմեական եկեղեցու հետ դաշնակցած, որով իր դեմ է հանել բարոններին ու սրանց աջակցող ասպետներին,քաղաքացիներին և ունևոր գյուղացիությանը: 1258-ին ստիպված հրապարակել է օրենքներ, որոնց համաձայն երկրում հաստատվել է բարոնների տիրապետությունը:Հրաժարումը 1258-ի «կանոններից» հանգեցրել է 1263—67-ի քաղաքացիական պատերազմին, որի ժամանակՍիմոն դը Մոնֆորը գերեվարել է ՀենրիIII -ին(1264): Սակայն թագավորի կողմնակիցներին հաջողվել է 1266-ին գահին վերահաստատել նրան, որը բարոնների, ասպետների ու քաղաքացիների ճնշմամբ համաձայնեց պառլամենտ հրավիրելուն: