«Վարդան Արծկեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Վարդան Արծկեցի, XIV դարի մանրանկարիչ, ապրել և ստեղծագործել է Արծկեում՝ Սքանչելագործի վանքում (Վաս...»:
 
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}'''Վարդան Արծկեցի''', XIV դարի մանրանկարիչ, ապրել և ստեղծագործել է Արծկեում՝ Սքանչելագործի վանքում (Վասպուրական): Նրա ստեղծագործության դիմանկարն են կազմում Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահվող երկու ձեռագիր Ավետարանները՝ N.N.4125 (1319թ) և 7456 (XIV դար): Թեև երկրորդ ձեռագրի հիշատակարանը վնասված է, և հայտնի չէ ստեղծման կոնկրետ տարեթիվը, մասնագետները այն ևս թվագրում են 1319թ-ով: Ավետարաններում Վարդանը իրեն գրիչ է անվանում, սակայն դրանցում առկա մանրանկարները ևս նրան են վերագրվում: Վարդան Արծկեցու մասին այլ տեղեկություններ հայտնի չեն: Նրա գեղանկարչական ոճը աղերսվում է Վասպուրականի մանրանկարչական դպրոցի մեկ այլ հայտնի ներկայացուցիչ Սիմեոն Արճիշեցու արվեստին, ուստի, ենթադրվում է, որ հավանաբար նրան էլ աշակերտել է: