«Ամենայն Հայոց Կաթողիկոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
1999 թ. Ամենայն հայոց կաթողիկոս ընտրված [[Գարեգին Բ Ներսիսյան]]ն իր գահակալման սկզբից ձեռնամուխ է եղել Մայր Աթոռի հոգևոր կրթարանների վերաաշխուժացմանը, եկեղեցիների ու վանքերի նորոգմանը, նորերի կառուցմանը։ Նրա նախաձեռնությամբ պետությունը որպես սեփականություն Մայր Աթոռին է վերադարձրել 150 վանք ու եկեղեցի, հողային տարածքներ ու շենքեր։
 
Ներկայումս Ամենայն հայոց կաթողիկոսության «Ի հոգևոր¬սհոգևորս» ենթակայության ներքո են գտնվում Հայ եկեղեցու երեք մասնավոր նվիրապետական աթոռները՝ Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո (կենտրոնը՝ Անթիլիաս, Լիբանան), Երուսաղեմի հայոց պատրիքարքություն (Իսրայել) և Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքություն (Ստամբուլ, Թուրքիա)։ Հայաստանում և սփյուռքում Ամենայն հայոց կաթողիկոսության անմիջական հոգևոր-վարչական իրավասությանն է ենթակա մոտ 40 առաջնորդություն (թեմեր, հայրապետական պատվիրակություններ, հովվություններ, շրջաններ), հինգ վանահայրություն (Սբ. Հռիփսիմեի, Սբ. Գայանեի, Սբ. Շողակաթի, Սբ. Գեղարդի, Խոր Վիրապի)։ Ամենայն հայոց կաթողիկոսությունը ունի Հայ եկեղեցու ներկայացուցիչներ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքության, Քենթրբերիի և Համայն Անգլիո արքերպիսկոպոսության մոտ։
 
== Ամենայն Հայոց Կաթողիկոսության աթոռանիստերը ==