«Ֆովիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Գլխարկով կինը 1905.jpg|աջից|մինի| «Գլխարկով կինը», 1905 թ. [[Անրի Մատիսս]]]]
[[Պատկեր:Andre Derain The Turning Road-1906.jpg|ձախից|մինի|[[Անդրե Դերեն]], «Թեք ճանապարհը» 1906 թ.‎]]
[[Պատկեր:Andre Derain - Fishing Boats - 1905.jpg‎|ձախից|մինի|[[Անդրե Դերեն]], «Ձկնորսական նավակները», 1905 թ.]]
[[Պատկեր:Մատիսս Սեն Տրոպեի հրապարակը 1904.jpg|մինի|«Սեն-Տրոպեի հրապարակը», 1904 թ., [[Անրի Մատիսս]], Արվեստների թանգարան, Կոպենհագեն‎]]
'''Ֆովիզմը''' ([[ֆրանսերեն]]՝ fauve՝ վայրի) արվեստի [[մոդեռնիզմ|մոդեռնիստական]] ուղղություն է, որը ձևավորվել է [[Ֆրանսիա]]յում [[19-րդ դար|19-րդ]] և [[20-րդ դար]]երի սահմանագծին և դրսևորվել է գեղանկարչության և երաժշտության մեջ։
 
== Ֆովիզմը գեղանկարչության մեջ ==
[[Պատկեր:Andre Derain The Turning Road-1906.jpg|ձախից|մինի|[[Անդրե Դերեն]], «Թեք ճանապարհը» 1906 թ.‎]]
[[1905]] թ. փարիզյան ցուցահանդեսում ներկայացվեցին համարձակ և վառ գույներով կտավներ, որոնք, ինչպես դիտորդներին էր թվում, ճառագում էին կիրք և էներգիա։ Ֆրանսիացի քննադատ [[Լուի Վոսել]]ն վերոհիշյալ կտավների հեղինակներին անվանեց վայրի գազաններ (ֆրանսերեն՝ [[Les Fauves]]), և այդ պատահական պիտակը ժամանակի ընթացքում ամրագրվեց որպես տվյալ ոճի նկարիչների անվանում։
Ֆովիստներն իրենց տարերային դինամիկ աշխատանքներում ընդգծում էին վառ գույների սրաթափանց մաքրությունն ու հակադրությունը, տեղակայված գույների ակնհայտ ինտենսիվությունը, ռիթմի սրությունը։
 
[[Պատկեր:Andre Derain - Fishing Boats - 1905.jpg‎|ձախից|մինի|[[Անդրե Դերեն]], «Ձկնորսական նավակները», 1905 թ.]]
Ֆովիզմն արտահայտվեց տարածության, պատկերների և ծավալների կտրուկ ընդհանրացմամբ։ Հատկանշական է՝ պարզ գույների ծայրահեղ ինտենսիվ հնչողությունը, գունային հարթությունների կոնտրաստային համադրումը, ձևի պարզեցումը զուտ ուրվագծման աստիճանի, ինչը մերժում է պատկերի լուսաստվերային ձևավորումը և գծային հեռանկարչության օրենքները։ Գեղանկարչության նորաստեղծ ուղղությունը կարճատև կյանք ապրեց։ Այն ներկայացնող նկարիչների խումբը փարիզյան ցուցահանդեսներին մասնակցեց միայն երեք տարի շարունակ՝ [[1905]]-[[1907]] թթ., որից հետո խումբը ցրվեց, իսկ ներկայացուցիչները շարունակեցին աշխատել գեղանկարչության տարբեր ուղղություններում։<ref>[[John Elderfield]], The ''"Wild Beasts" Fauvism and Its Affinities,'' 1976, [[Museum of Modern Art]], p.13, ISBN 0-87070-638-1</ref> «Վայրի գազաններ» անվանումը պատկերացում է տալիս, թե ինչպես է ապշեցրել գունային հուզավառությունն ու «վայրի» արտահայտչականությունն այդ ուղղության ժամանակակիցներին։ Նկարիչները, մինչդեռ, երբեք չեն համաձայնել «վայրի գազաններ» պիտակավորման հետ։
[[Պատկեր:Մատիսս Սեն Տրոպեի հրապարակը 1904.jpg|մինի|«Սեն-Տրոպեի հրապարակը», 1904 թ., [[Անրի Մատիսս]], Արվեստների թանգարան, Կոպենհագեն‎]]
 
Ֆովիզմն արտահայտվեց տարածության, պատկերների և ծավալների կտրուկ ընդհանրացմամբ։ Հատկանշական է՝ պարզ գույների ծայրահեղ ինտենսիվ հնչողությունը, գունային հարթությունների կոնտրաստային համադրումը, ձևի պարզեցումը զուտ ուրվագծման աստիճանի, ինչը մերժում է պատկերի լուսաստվերային ձևավորումը և գծային հեռանկարչության օրենքները։ Գեղանկարչության նորաստեղծ ուղղությունը կարճատև կյանք ապրեց։ Այն ներկայացնող նկարիչների խումբը փարիզյան ցուցահանդեսներին մասնակցեց միայն երեք տարի շարունակ՝ [[1905]]-[[1907]] թթ., որից հետո խումբը ցրվեց, իսկ ներկայացուցիչները շարունակեցին աշխատել գեղանկարչության տարբեր ուղղություններում։<ref>[[John Elderfield]], The ''"Wild Beasts" Fauvism and Its Affinities,'' 1976, [[Museum of Modern Art]], p.13, ISBN 0-87070-638-1</ref> «Վայրի գազաններ» անվանումը պատկերացում է տալիս, թե ինչպես է ապշեցրել գունային հուզավառությունն ու «վայրի» արտահայտչականությունն այդ ուղղության ժամանակակիցներին։ Նկարիչները, մինչդեռ, երբեք չեն համաձայնել «վայրի գազաններ» պիտակավորման հետ։
Շարժման առաջնորդներն էին [[Մատիսս|Անրի Մատիսս]]ը և [[Դերեն|Անդրե Դերեն]]ը։ Նրանց ոգեշնչել էին [[պոստիմպրեսիոնիզմ|պոստիմպրեսիոնիստներ]]՝ [[Վինսենթ վան Գոգ|Վան Գոգ]]ը և [[Գոգեն]]ը, որոնք [[իմպրեսիոնիզմ|իմպրեսիոնիստներ]]ին հատուկ՝ փափուկ և բնական գույներից ավելի նախընտրում էին սուբյեկտիվորեն ընկալվող վառ, թունդ (ինտենսիվ) գույներ։ [[Անրի Մատիսս|Մատիսս]]ն իր ստեղծագործական աշխատանքներում ներկայացնում է օպտիկական գույնի հեղաշրջում։ Նրա նկարներում կնոջ քիթն, օրինակ, միանգամայն հնարավոր է, որ լիներ կանաչ գույնի, եթե դա կնոջը և ընդհանուր կոմպոզիցիային տալիս էր արտահայտչականություն։ [[Անրի Մատիսս|Մատիսս]]ը պնդում էր. «Ես նկարում եմ ոչ թե կանանց, այլ՝ պատկերները»։
 
== Ֆովիզմը երաժշտության մեջ ==
Երաժշտության և կերպարվեստի համատեղելիության հարցը որոշակիորեն դիտարկել է ռուս գեղանկարիչ, գծանկարիչ և կերպարվեստի տեսաբան [[Վասիլի Կանդինսկի|Վ. Կանդինսկի]]ն՝ աբստրակցիոնիզմի հիմնադիրներից մեկը: Նրա կարծիքով՝ գույնը միջոց է, որի օգնությամբ կարելի է անմիջականորեն ազդել մարդու հոգեկան աշխարհի վրա։
 
{{Քաղվածք|Գույնը ստեղնաշար է, աչքը՝ մուրճիկ, իսկ մարդու հոգին՝ բազմալար դաշնամուր: |[[Վասիլի Կանդինսկի]]<ref>Кандинский В.В. Избранные труды по теории искусства: В 2-х т. – М.: Гилея, 2001.</ref>}}
 
Իր այս մտորումներում Կանդինսկին միայնակ չէր։ Դեռևս 1905 թ. գերմանացի նկարիչ [[Ադոլֆ Հյոլցել]]ը (գերմ.՝ Adolf Hölzel), ավարտելով իր «[[Կոմպոզիցիա կարմիր գույնի մեջ]]» գեղանկարչական աբստրակտ ստեղծագործությունը, մեկնաբանեց այն հետևյալ կերպ.
{{Քաղվածք|Առարկայի ֆիզիկական գոյությունը պարտադիր չէ այն նկարի համար, որն ըմբռնելի է երաժշտական առումով: |[[Ադոլֆ Հյոլցել]], «[[Կոմպոզիցիա կարմիր գույնի մեջ]]» նկարի վերաբերյալ, [[1905]] թ.}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ֆովիզմ» էջից