«Սիմվոլիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: : → ։ (3), ` → ՝ (7) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Fernand Khnopff 003.jpg|մինի|200px|Ֆերնանդ Կնոպֆ, «Ո՞վ կփրկի ինձ»]]
'''Սիմվոլիզմն''' արվեստում ([[գրականություն|գրականության]], [[երաժշտություն|երաժշտության]] և [[կերպարվեստ]]ի մեջ) ամենամեծ ուղղություններից է։ Առաջացել է [[Ֆրանսիա]]յում 1870-80-ականներին և բուռն զարգացում ապրել [[19-րդ դար]]ավերջին և [[20-րդ դար]]ասկզբին՝ նախևառաջ Ֆրանսիայում, [[Բելգիա]]յում և [[Ռուսաստան]]ում։ Սիմվոլիզմ տերմինը մտցրել է ֆրանսիացի բանաստեղծ [[Ժան Մորեաս]]ը իր համանուն մանիֆեստում՝ տպագրված [[1886]]-ի սեպտեմբերին «[[Ֆիգարո]]յում»։ Ըստ այդ մանիֆեստի՝ սիմվոլիստական պոեզիան հռետորության, սուտ զգացմունքայնության և օբյեկտիվ նկարագրությունների թշնամին է, ձևն ինքնանպատակ չէ, այն արտահայտում է Գաղափարը՝ դուրս չգալով դրա սահմաններից։
 
Գրականության մեջ սիմվոլիզմի հետևորդներից հայտնի են՝ Ֆրանսիայում՝ [[Սռեփան Մալարմե]], [[Արթյուր Ռեմբո]], [[Պոլ Վեռլեն]], [[Պոլ Վալերի]], Բելգիայում՝ [[Մորիս Մետերլինկ]], [[Էմիլ Վերհարն]], [[Ավստրիա]]յում և [[Գերմանիա]]յում` [[Ռայներ Մարիա Ռիլկե]], [[Նորվեգիա]]յում` [[Հենրիկ Իբսեն]], Ռուսաստանում՝ [[Վալերի Բրյուսով]], [[Ալեքսանդր Բլոկ]], [[Ֆյոդոր Սոլոգուբ]], [[Կոնստանտին Բալմոնտ]]։
 
{{Պոստիմպրեսիոնիզմ}}
 
[[Կատեգորիա:Սիմվոլիզմ| ]]