«Պոստիմպրեսիոնիզմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
'''Պոստիմպրեսիոնիզմ''' ([[լատիներեն]]՝ {{lang-lat|post}} - հետո և [[իմպրեսիոնիզմ]]), [[19-րդ դար]]ի վերջի և [[20-րդ դար]]ի առաջին տարիների ֆրանսիական գեղանկարչության հիմնական ուղղությունների հավաքական պայմանական անվանումը։
 
== Ծագումը ==
 
Պոստիմպրեսիոնիզմի ներկայացուցիչները, որոնք նախկինում հարում էին [[իմպրեսիոնիզմ]]ին, [[1880]]-ական թվականների կեսից (նրա ճգնաժամի ժամանակ) ձգտել են գտնել իրենց կարծիքով դարաշրջանին առավել համահնչյուն արտահատչամիջոցներ, հաղթահարել գեղարվեստական մտածողության [[էմպիրիզմ]]ը և [[իմպրեսիոնիզմ]]ին հատուկ կյանքի առանձին ակնթարթների անմիջական սևեռակումից անցնել նրա հոգևոր և նյութական ինչ-որ չափով տևական վիճակների մարմնավորմանը։
 
== Էությունը ==
 
Պոստիմպրեսիոնիզմում արտացոլում են գտել այդ շրջանի արևմտաեվրոպական մշակույթի ճգնաժամային գծերը, նրա բարդ, շրջադարձային պահը, արվեստագետների կողմից գաղափարաբարոյական կայուն արժեքների դժվարին ու հակասական որոնումները։ Պոստիմպրեսիոնիզմի շրջանին բնորոշ է ուղղությունների և ստեղծագործական անհատական համակարգերի ակտիվ փոխացդեցությունը։ Չնայած պոստիմպրեսիոնիզմի մի շարք ուղղություններ ([[նեոիմպրեսիոնիզմ]], [[սիմվոլիզմ]], «[[մոդեռն]]»-ի ֆրանսիական տարբերակը՝ «Նաբի»-ն) որակապես ներփակվում են վերոհիշյալ ժամանակահատվածում, նրա առաջատար վարպետների՝ [[Պոլ Սեզան]]ի, [[Վան Գոգ]]ի, [[Պոլ Գոգեն]]ի, [[Անրի դը Թուլուզ-Լոտրեկ]]ի ստեղծագործությունը իր պրոբլեմատիկայով սկզբնավորել է [[20-րդ դար]]ի կերպարվեստի պատմությունը։<ref>Հայկական Սովետական Հանրագիտարան</ref>
 
== Պատկերասրահ ==
 
<gallery>
Պատկեր:Paul Cézanne 082.jpg|[[Պոլ Սեզան]] ([[1839]]–[[1906]])
Տող 30 ⟶ 27՝
<references/>
 
{{Պոստիմպրեսիոնիզմ}}
{{Գեղանկարչական ոճեր}}