«Հեղուկ բյուրեղներ»–ի խմբագրումների տարբերություն

ավելացվեց Կատեգորիա:Բյուրեղներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
(ավելացվեց Կատեգորիա:Բյուրեղներ ՀոթՔաթ գործիքով)
Լիոտրոպ հեղուկ բյուրեղներ են հիմնականում օրգանական նյութերի՝ մակերևութային ակտիվ նյութերի, մոլեկուլների դասավորության բնույթը նեմատիկներում և սմեկտիկներում պոլիմերների, լիպիդների, սինթետիկ պոլիպ եպտիդների լուծույթները խիստ որոշակի լուծիչներում: Հեղուկ բյուրեղներ են գոյացնում այն նյութերը, որոնց մոլեկուլները կամ դրանց խմբերը խիստ ձգված են և սովորաբար ունեն փայտիկների, երկար պա- րուրաձողիկների կամ ձգված թիթեղիկների ձև: Հայտնի է հեղուկ բյուրեղների երկու հիմնական տեսակ՝ նեմատիկներ և սմեկտիկներ: Նեմատիկները բնորոշվում են մոլեկուլների երկայնական առանցքների որոշակի ուղղվածությամբ, լայնական առանցքների կարգավորվածությունը բացակայում է: Այդ պատճառով էլ դրանք օպտիկական միառանցք միջավայր են Հնկ. ա) և մածուցիկությամբ քիչ են տարբերվում նյութի ամորֆ վիճակից: Տարածական կարգավորվածության բացակայությունն էլ հենց ապահովում է մոլեկուլների համընթաց շարժման ազատությունը, հետևաբար և՝ նեմատիկների հոսունությունը: Մմեկտիկները տարածական կարգ ունեն միայն մեկ ուղղությամբ: Դրանք շերտավոր կառուցվածքներ են և կազմում են իրար վրա դասավորված ու մեկը մյուսից հավասար հեռավորությամբ բաժանված երկչափ շերտերի խմբեր: Հեղուկ բյուրեղների մեկ ուրիշ տեսակում՝ խոլևսթևրիկնևրում,ևս բացակայում է տարածական կարգավորվածությունը: Դրանք (օրինակ, [[խոլեսթերինի պրոպիլեթեր]]ը) նույնպես պարբերական շերտավոր կառուցվածքներ են, ընդ որում, մոլեկուլների կողմնորոշման ուղղությունը շերտից շերտ փոխվում է պարուրաձև, տեսանելի լույսի ալիքի երկարության արժեքին մոտ քայլով (^3000 A): Շերտերի պարբերականությունը բերում է տեսանելի լույսի բրեգյան անդրադարձման: Անդրադարձվող լույսի ալիքի երկարությունը (գույնը) կախված է պարույրի քայլից, իսկ վերջինս խիստ զգայուն է ջերմաստիճանի աննշան փոփոխությունների նկատմամբ:Հեղուկ բյուրեղների և մասնավորապես խոլեսթերիկների արտաքին ազդեցությունների նկատմամբ զգայուն անիզոտրոպ ֆիզիկական հատկություններն ու ջերմաստիճանից կախված գունափոխության հատկությունը լայն կիրառություն են գտել ինչպես բժշկության մեջ (կտրվածքներ և ուռուցքներ հայտնաբերելու համար), այնպես էլ [[տեխնիկա]]յի բազմաթիվ բնագավառներում (թվային և տառային ինդիկատորներում, միկրոշղթաներում տաք կետերը գտնելու, ինֆրակարմիր ճառագայթները տեսանելի դարձնելու համար և այլն): Կիրառական մեծ հետաքրքրություն են ներկայացնում նաև լիոտրոպ հեղուկ բյուրեղներ.: Պարզված է, որ կենսաբանական մի շարք համակարգերի (մասնավորապես թաղանթների) ֆիզիկաքիմիական ու կենսաբանական ֆունկցիաները պայմանավորված են դրանց հեղուկ բյուրեղական վիճակով: Հաստատված է, որ մոլեկուլում չհագեցած կապեր պարունակող մի շարք հեղուկ բյուրեղների պոլիմերմամբ կարելի է ստանալ հեղուկ բյուրեղական հատկություններով օժտված պոլիմերներ:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Բյուրեղներ]]
13 325

edits