«Հերեֆորդյան տավար»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Մսատուներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Hereford bull large.jpg|մինի|աջից|Հերեֆորդյան ցուլ]]
'''Հերեֆորդյան տավար''', մսատու ցեղ: Բուծվել է 18-րդ դարում, [[Անգլիա]]յի Հերեֆորդշիր (Հերեֆորդ) կոմսությունում, տեղական տավարի ընտրության և զույգ ընտրության միջոցով: [[Իրան]]ը տակառաձև է, լայն ու խոր: Գույնը մուգ կարմիր է, գլուխը, մնդավը, ենթակուրծքը, որովայնը, վերջավորությունների ստորին մասը և պոչի մազափունջը՝ սպիտակ: Կովերի միջին չափսերն են. մնդավի բարձրությունը՝ 125 սանտիմետր, կրծքի խորությունը՝ 72 սանտիմետր, կրծքի փաթը՝ 197 սանտիմետր, իրանի թեք երկարությունը՝ 153 սանտիմետր, նախադաստակի փաթը՝ 20 սանտիմետր: Ցուլերի կենդանի զանգվածը՝ 850—1000850-1000, կովերինը՝ 550—650550-650 կիլոգրամ: Հերեֆորդյան տավարը դիմացկուն է, հարմարված տարբեր կլիմայական պայմաններին: Տարածված է Անգլիայում, [[ԱՄՆ]]-ում, [[Կանադա]]յում, [[Ավստրալիա]]յում, [[Նոր Զելանդիա]]յում և այլ երկրներում: Նաղկին [[ԽՍՀՄ]] երկրներում ներմուծվել է [[1928]] թվականից: Օգտագործվում է կաթնատու և կաթնամսատու ցեղերի արդյունաբերական տրամախաչման համար: Հերեֆորդյան, ղազախական և կալմիկական տավարների տրամախաչումից ստացվել է ղազախական սպիտակագլուխ տավարի ցեղը: Հերեֆորդյան տավարը տարածված է [[Օրենբուրգ]]ի, [[Ռոստով]]ի, [[Չելյաբինսկ]]ի, [[Մարատով]]ի մարզերում, [[Ալթա]]յի և [[Կրասնոյարսկ]]ի երկրամասերում, [[Ղազախստան]]ում և այլ շրջաններում:
{{ՀՍՀ}}