«Յոհան Գոթֆրիդ Հերդեր»–ի խմբագրումների տարբերություն

(Նոր էջ «մինի|աջից|Ցոհան Գոթֆրիդ Հերդեր '''Ցոհան Գոթֆրիդ Հերդեր''', ( ծնվել է 1744 թվակ...»:)
 
'''Ցոհան Գոթֆրիդ Հերդեր''', ( ծնվել է [[1744]] թվականի օգոստոսի 25-ին, մահացել [[1803]] թվականի դեկտեմբերի 18-ին), գերմանացի փիլիսոփա, գրող, լուսավորիչ: Նրա «Գաղափարներ մարդկության պատմության փիլիսոփայության շուրջ» (մաս 1-4, 1784-1791 թվականներ) երկը համակված է այն գաղափարով, որ մարդկային պատմության ամեն մի դարաշրջան յուրահատուկ է: Հերդերը ընդգծում է տարբեր ժողովուրդների, մասնավորապես՝ հարավ-սլավոնական ժողովուրդների հոգևոր մշակույթի յուրահատկությունը: Այստեղ Հերդերը խոսում է նաև հայերի ու [[Հայաստան]]ի մասին: [[Հայերեն]]ը համարելով «հնադարյան հրաշալի լեզու»՝ նա նշում է, որ այդ լեզուն կրող ժողովրդի երկիրը դարեր շարունակ ասպատակել են պարսիկները, հռոմեացիները, թուրքերը և ուրիշներ, որոնք խոչընդոտել են նրան՝ կառուցելու «գիտության ու պետության իր շենքը»: Հերդերը մարդկության զարգացման բարձրագույն սկզբունքը համարել է մարդկայնության, այսինքն՝ բանականության ու արդարության իրականացումը («Նամակներ մարդկայնությունը խրախուսելու մասին», 1794-1797 թվականներ): Մարդասիրությունը դիտելով որպես մարդուն բնորոշ սկզբունք, որն ի սկզբանե հատուկ է նրան և բնութագրում է նրա էությունը, Հերդերը այդ կապակցությամբ մարդուն օրգանական աշխարհում դիտում է որպես «բնության առաջին ազատարձակի», որը երկակի ծագում ունի՝ բնական ու հոգևոր: Գրել է «Գերմանական նորագույն գրականության մասին: «Պատառիկներ» (1766-1768 թվականներ), «Քննադատական թավուտներ» ([[1769]] թվական), «Հին և նոր ժամանակներում ժոդովուրդների բարքերի վրա բանաստեղծական արվեստի ազդեցության մասին» ([[1781]] թվական) և այլ աշխատություններ: «Ուսումնասիրություն լեզվի ծագման մասին» ([[1772]] թվական), «Շեքսպիր» և «Հատված Օսիանի ու հին ժողովուրդների երգերի վերաբերյալ նամակագրությունից» ([[1773]] թվական) գործերում Հերդերը ստեղծեց ժողովրդական պոեզիայի տեսությունը, որը դարձավ «Գրոհի և փոթորկի» գրական մանիֆեստը:
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Գերմանացի գրողներ]]
413

edits