«Հետման»–ի խմբագրումների տարբերություն

Հին գերմաներեն hauptmann (haupt–գլխավոր, գլուխ և mann–մարդ), լեհերեն–hetman նշանակել է զինված ջոկատի հրամանատար, կապիտան։ Ներկայումս գերմանալեզու պե
Content deleted Content added
Նոր էջ «մինի|աջից|Հետմանի ուսադիրը '''Հետման''', պետ, առաջնորդ, զորահրամանատար: 15-րդ դար...»:
(Տարբերություն չկա)

07:27, 17 Ապրիլի 2014-ի տարբերակ

Հետման, պետ, առաջնորդ, զորահրամանատար: 15-րդ դարում համարվել է տաբորականների զորահրամանատար Չեխիայում: 15-րդ դարից մինչև 1795 թվականը մշտական վարձկան զորքի հրամանատարի պաշտոն և տիտղոս Լեհաստանում: 1505 թվականին մտցվել է թագավորական մեծ Հետմանի պաշտոնը, ավելի ուշ՝ նաև Լիտվայի համար: Կար նաև արքունի Հետմանի պաշտոն՝ թագավորական գվարդիայի հրամանատարը: 1581 թվականից Հետմանի պաշտոնը դարձել է ցմահ: Հետմանը օգտվում էր մեծ արտոնություններից (զորահավաք, սպաների նշանակում, դատական իշխանություն բանակում և այլն): 18-րդ դարից հետմանի իրավունքները սահմանափակվեցին: Հետմանը համարվել է գրանցված կազակների ղեկավար Ուկրաինայում, 16-րդ դարի 2-րդ կեսից: Այդ կոչումը կրել են Ուկրաինայի կազակային-գյուղացիական շարժման ղեկավարները: 1648 թվականից Հետմանի տիտղոսը ընդունեց Բ. Խմելնիցկին, որի մահից հետո (1657 թվական), Աջափնյա Ուկրաինան Լեհաստանին անցնելու կապակցությամբ, Ուկրաինայում գոյություն ուներ երկու Հետման՝ Ձախափնյա (կոչվում էր նաև Հետմանշչինա) և Աջափնյա Ուկրաինայում (մինչև 1704 թվականը): 17-րդ դարում համարվել է նաև զորահրամանատար Մոլդավիայում:

Հետմանի ուսադիրը
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։