«Հովսեփ Ա Վայոցձորցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Vardanants Battle memorial in Gyumri.jpg|մինի|Սուրբ Հովսեփ Ա Վայոցձորցին և [[Ղևոնդ Երեց]]ը, [[Վարդանանց պատերազմ]]ի հուշահամալիր, [[Գյումրի]]։]]
'''Սուրբ Հովսեփ Ա Վայոցձորցի''' ('''Սուրբ Հովսեփ Հողոցիմցի (Հողոցմեցի)'''; ծննդյան թվականն անհայտ – [[հուլիսի 25]], [[452]]), [[Ամենայն հայոց կաթողիկոս]] [[440]] (կամ (437)) թվականից։ Հաջորդել է [[Սահակ Ա Պարթև]]ին։ [[Մեսրոպ Մաշտոց]]ի աշակերտներից է։ Նախքան կաթողիկոս ընտրվելը եղել է Այրարատի եպիսկոպոս։ 444 թվականին գումարել է [[Շահապիվանի եկեղեցական ժողով]]ը, 449 թվականին՝ [[Արտաշատի ժողով]]ը, մասնակցել է Սասանյան Պարսկաստանի դեմ [[Վարդանանց պատերազմ|հայերի 450–451 թվականի ապստամբությանը]]։ [[Ավարայրի ճակատամարտ]]ից հետո պարսիկների կողմից ձերբակալվել և աքսորվել է [[Վրկան]], ապա՝ Ապար աշխարհ, որտեղ և նահատակվել է Ղևոնդյանների հետ։ Դասվել է Հայ եկեղեցու սրբերի շարքը։ Կաթողիկոսական գահին Հովսեփ Ա Հողոցմեցուն հաջորդել է [[Մելիտե Ա Մանազկերտցի]]ն։
 
[[444]] թվականին գումարել է [[Շահապիվանի եկեղեցական ժողով]]ը, 449 թվականին՝ [[Արտաշատի ժողով]]ը, մասնակցել է Սասանյան Պարսկաստանի դեմ [[Վարդանանց պատերազմ|հայերի 450–451 թվականի ապստամբությանը]]։ [[Ավարայրի ճակատամարտ]]ից հետո պարսիկների կողմից ձերբակալվել և աքսորվել է [[Վրկան]], ապա՝ Ապար աշխարհ, որտեղ և նահատակվել է Ղևոնդյանների հետ։
 
Դասվել է Հայ եկեղեցու սրբերի շարքը։ Կաթողիկոսական գահին Հովսեփ Ա Հողոցմեցուն հաջորդել է [[Մելիտե Ա Մանազկերտցի]]ն։
 
== Հովսեփ Ա Հողոցմեցու գործունեությունը ==
== Շհապիվանի ժողով ==
Հովսեփ Ա Հողոցմեցին 444 թվ.–ի օգոստոսի 7–ին Բագրևանդ գավառի Շահապիվան ավանում գումարել է ժողով, որին մասնակցել են 40 եպիսկոպոսներ (այլ վկայությամբ` 20), բազմաթիվ նախարարներ, կուսակալներ, զանազան պաշտոնյաներ, այդ թվում` մարզպան Վասակ Սյունին, սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Արշավիր Կամսարականը, Մանաճիհր Ռշտունին, Զիք Դիմաքսյանը և ուրիշներ: Ժողովն ընդունել է 20 կանոնադիր որոշում, որոնցում խստորեն դատապարտվել են մծղնեական աղանդի հետևորդները: Ժողովը դատապարտել է եկեղեցական դասի այն սպասավորներին, որոնք տառապել են զանազան մոլություններով, կաշառքով ձեռնադրել հոգևորականների, օրհնել մերձավորների ամուսնությունը և այլն: Դատապարտվել են կնաթողությունը, այրաթողությունը, կախարդությունը, դյութությունը, հարցուկներին դիմելը, անվայելուչ լացն ու կոծը և այլն:
 
== Արտաշատի ժողով և Վարդանանց պատերազմ ==
Հովսեփ Ա Հողոցմեցին 449 թվ.–ին Արտաշատում հրավիրել է աշխարհիկ և հոգևոր մեծամեծների ժողով, որը միաձայն մերժել է պարսից Սասանյան արքա Հազկերտ II-ի հրովարտակը, որը հայ, վրաց և աղվանից կառավարիչներին պարտադրել է ուրանալ քրիստոնեությունը և դավանել զրադաշտական կրոնը: 450թվ.–ի ապրիլին Հովսեփ Ա Հողոցմեցին օրհնանքներով ու հորդորներով դատաստանի կանչված հայ երևելի նախարարներին և բարձրագույն պաշտոնյաներին Տիզբոն է ճանապարհել: Տիզբոնում մահվան և աքսորի սպառնալիքի ներքո հայտնված հայոց կառավարիչները վճռել են առերես ուրացության գնով ‹‹զերծանել յորոգայթէն››, վերադառնալ և գխավորել պայքարը պարսկական վտանգի դեմ: Հովսեփ Ա Հողոցմեցին իր հավատարիմ հոգևորականների համագործակցությամբ ժողովրդին հորդորել է զինված պայքար մղել Հայաստան ներխուժած պարսկական հսկիչ զորախմբերի և մոգերի դեմ: Համաժողովրդական այդ պայքարը գլխավորել է Ղևոնդ Երեց Վանանդեցին, որը դեռևս Սահակ Ա Պարթևի աթոռակալման տարիներին նշանակվել էր կաթողիկոսի տեղապահը Բագրևանդ գավառում: Նրա առաջնորդությամբ ժողովուրդը Բագրևանդի Անգղ ավանում ջախջախել է մոգերին ուղեկցող պարսկական զորախումբը, որը փորձել է քանդել տեղի եկեղեցին և այն վերածել մեհյանի:
 
{{Կաթողիկոս|