«Արթուր Ջեյմս Բալֆուր»–ի խմբագրումների տարբերություն

տեղեկաքարտ
(տեղեկաքարտ)
{{Տեղեկաքարտ Պետական գործիչ
[[Պատկեր:Gws balfour 02.jpg|250px|մինի|Արթուր Ջեյմս Բալֆուր]]
| հայերեն անուն = Արթուր Ջեյմս Բալֆուր
| բնօրինակ անուն = Arthur James Balfour
| պատկեր = Gws balfour 02.jpg
| պատկերի լայնություն =
| նկարագրություն =
| տիտղոս = [[Մեծ Բրիտանիայի վարչապետների ցանկ|Մեծ Բրիտանիայի 50-րդ վարչապետ]]
| դրոշ =
| կառավարման սկիզբ = [[1902]] թ. [[հուլիսի 11]]
| կառավարման ավարտ = [[1905]] թ. [[դեկտեմբերի 5]]
| կառավարման ժամանակ =
| նախորդող =
| հաջորդող =
| ծննդյան օր = [[հուլիսի 25]], [[1848]]
| ծննդավայր =
| վախճանի օր = [[մարտի 19]], [[1930]]
| վախճանի վայր =
| դինաստիա =
| հայր =
| մայր =
| ամուսին =
| զավակներ =
| պարգևներ =
| ինքնագիր =
| Վիքիպահեստում =
}}
 
'''Արթուր Ջեյմս Բալֆուր''', ({{lang-en|Arthur James Balfour}}) ([[հուլիսի 25]], [[1848]] - [[մարտի 19]], [[1930]]), անգլիական պետական գործիչ։ 1874 թվականին ընտրվել է խորհրդարանում պահպանողական կուսակցությունից։ Եղել է Ռ. Սոլսբերիի անձնական քարտուղարը 1878 թվականի [[Բեռլինի վեհաժողով]]ում։ Հետագա տարիներին վարել է նախարարական պաշտոններ մի շարք կառավարություններում, 1916-191Ց թվականներին՝ արտաքին գործերի նախարար։ 1915-1920 թվականներին բազմիցս հանդես է եկել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ, սակայն, լինելով իր կառավարության քաղաքականության կենսագործողը, ոչ մի գործնական քայլ չի կատարել հանուն հայկական հարցի լուծման։ Արևմտահայերի ծանր կացության փաստն օգտագործել է [[Մեծ Բրիտանիա]]յի և դաշնակից տերությունների իմպերիալիստական քաղաքականությունը արդարացնելու նպատակով։ 1917 թվականի դեկտեմբերի համաձայնվում է պատերազմում [[Թուրքիա]]յի դեմ հայկական կամավոր, ջոկատներն օգտագործելու առաջարկությանը, նրանց ֆինանսապես օժանդակելուն, իր կառավարության մյուս անդամների հետ այդ խնդրի շուրջ բանակցություններ վարել [[Պողոս Նուբար]]ի հետ։ [[Հայաստանի Դեմոկրատական Հանրապետություն|Հայաստան]]ի մանդատը [[ԱՄՆ]]-ին տալու առաջին առաջարկողներից էր։ Մասնակցել է 1918 թվականի [[Մուդրոսի զինադադար]]ի պայմանների մշակմանը։ Պայմանագրի կնքումից հետո հայտարարել է. որ հաշտության կոնֆերանսում կպայքարի Հայաստանի լրիվ անկախության համար։ 1918 թվականի նոյեմբերին Համայնքների պալատում Բալֆուրը պնդել Է, որ հայերի ազատագրումը Մեծ Բրիտանիայի մերձավոր-արևելյան քաղաքականության կարևոր մասն է։ 1920 թվականի նոյեմբերին դիմել Է [[Ազգերի լիգա]]յի Գերագույն խորհրդին առաջարկությամբ, որպես իբրև [[հայկական հարց]]ի լուծման հնարավոր միջոց, Ազգերի լիգան ինքը վերցնի Հայաստանի մանդատը։