«Ներսես Ե Աշտարակեցի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
չ (clean up, փոխարինվեց: ` → ՝ (9) oգտվելով ԱՎԲ)
Ներսես արքեպիսկոպոսի ռուսանպաստ դիրքորոշումը, ռուսական զորքերին ու իշխանություններին ցույց տված ծառայությունները բազմիցս արժանանում են ցարական կառավարության բարձր գնահատականին։ 1828 թ. հունվարին Ներսես Աշտարակեցուն շնորհվում է Ալեքսանդր Նևսկու շքանշան։
Ներսես Աշտարակեցին իր եռանդուն գործունեությունը շարունակում է նաև ռուս-պարսկական պատերազմից հետո, երբ Արևելյան Հայաստանը միացվում է Ռուսաստանին։ Նրա գլխավոր հոգսը դառնում է պարսկահայերի ներգաղթի կազմակերպումը։ Գիտակցելով ներգաղթի կարևորությունը հայերի ազգահավաքման գործում՝ Ներսես Աշտարակեցին հատուկ պատվիրակների միջոցով բացատրական լայն աշխատանք է ծավալում պարսկահայերի շրջանում՝ հորդորելով նրանց գաղթել Արևելյան Հայաստան։ Իսկ երբ սկսվում է գաղթը, նա ջանք չի խնայում՝ հայկական մարզում գաղթականների ընդունման, բնակեցման և կյանքի համար քիչ թե շատ տանելի պայմանների ստեղծման համար։
Ռուս-պարսկական պատերազմից հետո Կովկասում ռուսական բանակի հրամանատար գեներալ Ի. Պասկևիչը հալածանքներ է սկսում Հայաստանի ինքնավարության համար պայքարող հայ գործիչների դեմ, որոնցից ամենանշանավորը Ներսես Աշտարակեցին էր։ Անտեսելով Աշտարակեցու մատուցած ծառայությունները՝ Պասկևիչը ամեն ինչ անում է՝ նրան պատերազմից հեռացնելու համար։ Աշտարակեցին մեղադրվում է մուսուլման բնակչությանը հալածելու, արքունի գանձարանի հաշվին Էջմիածնի հարստությունները մեծացնելու, հայկական բանակ կազմակերպելու կեղծ մաղադրանքներիմեղադրանքների մեջ։ Նա շուտով ազատվում է Երևանի ժամանակավոր վարչության անդամությունից, իսկ 1828 թ. մայիսին որպես թեմի առաջնորդ ուղարկվում է հեռավոր Բեսարաբիա։ Այս քայլով ցարական իշխանությունները ցանկանում էին անվանի հոգևորականին հեռու պահել հայոց պետականության վերականգնման համար պայքարից։
 
Եկեղեցու և կառավարության հարաբերություններում արմատական դիրքորոշում որդեգրած Ներսես Աշտարակեցին վարել է շատ ավելի զգուշավոր քաղաքականություն, երբ խոսքը [[հայ]] ժողովըրդի և տվյալ տերության ([[Ռուսաստան]], [[Թուրքիա]], [[Պարսկաստան]]) փոխհարաբերությունների մասին էր։ Իր կոնդակներով, գրություններով շարունակաբար հորդորել է հայության տարբեր հատվածներին զերծ մնալ անխոհեմ քայլերից, որոնք առաջ կբերեին տվյալ տերության դժգոհությունը և հակազդեցությունը։
 
{{Կաթողիկոս|
նախորդող = [[Հովհաննես Ը Կարբեցի]] |
հաջորդող = [[Մատթեոս Ա Կոնստանդնուպոլսեցի]] |
ժամկետներ = [[1843]]–[[1857]]
}}
 
== Պատկերներ==
* [http://www.a1plus.am/am/culture/2004/06/4/6665 Ներսես Աշտարակեցի]
 
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:1770 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Փետրվարի 13 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Աշտարակ քաղաքում ծնվածներ]]
[[Կատեգորիա:1857 մահեր]]
[[Կատեգորիա:Փետրվարի 13 մահեր]]
[[Կատեգորիա:Ամենայն Հայոց Կաթողիկոսներ]]
[[Կատեգորիա:Աշտարակ քաղաքում ծնվածներ]]
Անանուն մասնակից