«Հովհաննես Երզնկացի»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
 
== Կենսագրություն ==
 
'''Հովհաննես Երզնկացի Պլուզ''' (Պլուզ՝ «փոքր», մոտ [[1230]], [[Երզնկա]] -[[1293]], Երզնկա), հայ միջնադարյան բանաստեղծ, փիլիսոփա։ Սերում է իշխանական տնից։ Սովորել է Երզնկայի Ս. Մինասի վանքում, այնուհետև աշակերտել [[Վարդան Արևելցի|Վարդան Արևելցուն]]։ 1268 թ. նրան շնորհվել է վարդապետական աստիճան։ Շրջել և ուսուցանել է Հայաստանի տարբեր գավառներում, ինչպես նաև Կիլիկյան Հայաստանում։ Այցելել է Երուսաղեմ։ Վերադառնալով Երզնկա՝ 1280 թ. ստեղծել է աշխարհիկ «Եղբարց միություն», որն իր մեջ ընդգրկելով տարբեր խավերի, մասնավորապես առևտրականների ու արհեստավորների ներկայացուցիչներին՝ նպատակ է ունեցել կազմակերպել տեղի հայության կյանքը, օժանդակել կարիքի մեջ գտնվողներին, վտանգի դեպքում պատրաստ լինել դիմադրելու արտաքին թշնամուն։ Երզնկացին դարձել է եղբայրության հոգևոր առաջնորդը և գրել նրա կանոնադրությունը («Սահման և կանոնք»)։ Նույն տարիներին գրել է «Յաղագս երկնային զարդուց» մեծածավալ երկը։ 1284 թ. այցելել է Թիֆլիս, որտեղ հայոց կաթուղիկե եկեղեցում ճառ է արտասանել Ումեկ իշխանի որդի Վախտանգի և Դոփյան Հովհան եպիսկոպոսի խնդրանքով։ Կյանքի վերջին տարիներն Երզնկացին անց է կացրել Կիլիկիայում, Ակների վանքում, որտեղ և 1293 թ. վախճանվել է։ Թաղվել է Երզնկայի Ս. Նշան եկեղեցում։
 
Երզնկացին գրել է ճառեր, կանոնական և մեկնողական գրվածքներ, խրատականներ ու թղթեր, տարբեր ժանրի չափածո ստեղծագործություններ, որոնցից ներկա դրությամբ միայն մի մասն է հրատարակված։ Բանաստեղծի բանաստեղծություններն աչքի են ընկնում խոհական-իմաստասիրական խորքով, խրատական ուղղվածությամբ, արտահայտության պարզությամբ։
 
 
== Աշխատություններ ==
* Յովհաննէս Երզնկացի, Մատենագրութիւն, Հտ. Ա, Ճառեր եւ քարոզներ։ Աշխատասիրութեամբ Ա. Երզնկացի-Տէր-Սրապեանի եւ Է. Բաղդասարեանի, Երեւան, 2013։ ISBN 978-5-550-01705-0
 
== Գրականություն ==
 
==Արտաքին հղումներ==
{{վիքիքաղվածք}}