«Բևեռաղվես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 19.
 
 
Արկտիկական աղվեսը (լատիներեն՝ Vulpes lagopus) աղվեսի տեսակ է, որը ապրում է հյուսիսային կիսագնդի հյուսիսում: Նրան անվանում են նաև բևեռային աղվես, սպիտակ աղվես, ձնային աղվես և այլն: Կենդանին կարող է ապրել չափազանց ցուրտ կլիմայական պայմաններում իր հաստ մորթու շնորհիվ, որը նա ամեն տարի փոխում է:
 
 
== Ապրելավայրը ==
[[File:Alopex lagopus IMG 9019.JPG|thumb|left|200px|Արկտիկական աղվեսը փոչով տաքացնում է իր քիթը]]
 
Արկտիկական աղվեսը կարող է ապրել երկրագնդի ծայրահեղ հյուսիսում: Չափազանց ցուրտ կլիմայական պայմաններին նա կարող է դիմանալ իր հաստ մորթու և մարմնի ճարպերի շնորհիվ: Թաթերը պարուրված են հաստ մորթիով, որը նրան օգնում է քայլել սառցապատ տարածությունների վրա: Քնելուց արկտիկական աղվեսները ընդունում են մարմնի կլորացված դիրք՝ այդպիսով նրանք պոչով ծածկում են իրենց քիտը՝ այն տաքացնելու նպատակով:
 
Արկտիկական աղվեսը ունի չափազանց սուր լսողություն, որը նրան օգնում է հեշտությամբ որսալ: Նա կարող է լսողությամբ գուշակել որսի տեղը: Եթե որսը գտնվում է ձյան տակ, նրանք առաջին երկու թաթերով հարվածում են ձյանը՝ այն փորելով, և արագ շարժումով հանում են բռնված կենդանուն:
 
Մորթին տարին երկու անգամ փոխվում է: Ձմեռը այն ամբողջովին սպիտակ է իսկ ամառը՝ դարչնագույն: