«Ռուսա Ա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Ռուսա Ա''' (ծ. թ. անհայտ - [[մ.թ.ա. 714]]), [[Ուրարտու]]ի թագավոր մ.թ.ա. մոտ 735-ից։ [[Սարդուրի Բ]]-ի որդին և հաջորդը։
[[Պատկեր:Teyseba Cuneiform.JPG|thumb|280px|Սեպագիր արձանագրություն]]
Գահակալման սկզբնական շրջանում ճնշել է կենտրոնախույս ուժերին, ծավալել լայն շինարարական աշխատանքներ, իրականացրել վարչական վերափոխումներ, ընդարձակել պետության սահմանները, հատկապես հյուսիս-արևելքում ([[Սևանի ավազան]]) և հարավ-արևելքում` ([[Ուրմիա լիճ|Ուրմիայի]] հյուսիսային ավազան)։ Գլխավոր հակառակորդի` [[Ասորեստան]]ի դեմ ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորումներ։ Ռուսա Ա-ի հետ դաշնակցել են [[Փռյուգիա]]յի, [[Կապադովկիա]]յի, [[Կիլիկիա]]յի, [[Մելիդ]]ի քաղաքական միավորումները, [[Մանայի թագավորություն]]ը։ Դրանով Ռուսա Ա-ն դժվարին կացության մեջ է դրել Ասորեստանի թագավոր [[Սարգոն II]]-ին։ Իրադրությունը փոխվել է , երբ մ.թ.ա. 715-ին Ռուսա Ա-ի զորաբանակը պարտվել է վաչկատուն [[կիմերներ]]ից։ Ռուսա Ա-ի դեմ ապստամբել են (Սարգոն II-ի դրդմամբ) որոշ կուսակալներ ու գավառակալներ։ Ռուսա Ա-ն ճնշել է այդ խռովությունը, սակայն մ.թ.ա. 714-ին Սարգոն II-ը ներխուժել է Վանի թագավորություն, ավերել ու կողոպտել նրա հարավային գավառները։ Պաշտամունքային կենտրոն [[Մուսասիրի տաճար]]ի կործանումից հետո Ռուսա Ա-ն ինքնասպան է եղել։ Նրա հաջորդը` [[Արգիշտի Բ]]-ն, վերականգնել է նախկին վիճակը, խափանել Ասորեստանի նվաճողական ծրագրերը։<ref>{{cite book|author=|title=Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ|publisher=ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն|location=Երևան|year=2007|page=էջ 370-371}}</ref>
 
== Աղբյուրներ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռուսա_Ա» էջից