«Էռնստ Հոֆման»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Էռնեստ Հոֆման Թեոդոր Ամադեուս (17761822),''' գերմանացի գրող, կոմպոզիտոր, երաժշտական քննադատ, դի...»:
(Տարբերություն չկա)

12:33, 14 Ապրիլի 2014-ի տարբերակ

Էռնեստ Հոֆման Թեոդոր Ամադեուս (1776—1822), գերմանացի գրող, կոմպոզիտոր, երաժշտական քննադատ, դիրիժոր, բեմանկարիչ:Հոֆմանի «Ասպետ Գլյակը» (1809), «Ցոհան Կրայսլերի, խըմբավարի երաժշտական տառապանքները» (1810), «Դոն ժոան» (1813) նովելները հետագայում ամփոփվել են «Ֆանտազիաներ՝ Կալլոյի ոգով» ժողովածուի մեջ : «Ոսկե կճուճ» (1814) վիպակում աշխարհն, ասես, պատկերված է երկու պլանով՝ իրական ու ֆանտաստիկ:«Սատանայի էլիքսիրը» (1815—1816) վեպում իրականությունը ներկայացվում է որպես գերբնական չար ուժերի տարերք: Հոֆմանը գրել է նաև «Թատրոնի մի դիրեկտորի զարմանալի տառապանքները» (1819), «Գիշերային պատմվածքներ» (մաս 1—2, 1817),«Սերապիոն եղբայրներ» (1—4, 1819—1821), «Լվերի տիրակալը» (1822) և այլ գործեր: Վարշավայում, որտեղ ծառայել է որպես պալատական խորհրդատու (1804—1807), կազմակերպել է ֆիլհարմոնիկ ընկերություն, սիմֆոնիկ նվագախումբ:18071813-ին որպես դիրիժոր, կոմպոզիտոր և բեմանկարիչ աշխատել է Բեռլինի, Բամբերգի, Լայպցիգի և Դրեզդենի թատրոններում:Հոֆմանը ռոմանտիկական երաժշտական գեղագիտության հիմնադիրներից է: Նրա ազդեցությունն են կրել Վեբերը, Շումանը, Վագները:Հոֆմանի բանաստեղծական կերպարները մարմնավորվել են Շամանի («Կրայսլերիանա»), Վագների («Թռչող հոլանդացին»), . Չայկովսկու («Շչելկունչիկ»), Ադանի («ժիզել»), Դելիբի («Կոպելիա») և այլոց երկերում:Նրա գործերի սյուժեներով («Արքայադուստր Բրամբիլլա» և այլն) գրվել են օպերաներ: Նա Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» (1881) և Լաչչետիի «Հոֆման» (1912) օպերաների հերոսն է: Գերմանիայի առաջիև ռոմանտիկական «Ունդինա» (1813) օպերայի, սիմֆոնիաների, «Ավրորա» օպերայի, խմբերգերի, կամերային երկերի, երաժշտագիտական հոդվածների հեղինակ է:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։