«Կոսմոգոնիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Կոսմոգոնիայի ծագումը: clean up, փոխարինվեց: → (2) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''ԿՈՍՄՈԳՈՆԻԱԿոսմոգոնիա''', '''տիեզերածնություն''' (< կոսմոս և հուն,. γονή — ծագում), գիտություն [[երկնային մարմիններ]]ի և նրանց համակարգերի ծագման ու զարգացման մասին։ Կ-ի եզրակացությունները հիմնվում են [[աստղագիտություն]]|աստղագիտության այլ ճյուղերի և առաջին հերթին՝ [[աստղաֆիզիկա]]յի, ինչպես նաև ֆիզիկայի, երկրաբանության, երկրաֆիզիկայի ու երկրաքիմիայի տվյալների վրա։ Կ-ի խնդիրներն են. 1. մոլորակների և մոլորակային համակարգերի, 2. աստղերի, միգամածությունների և աստղային համակարգերի ծագման ու զարգացման օրինաչափությունների բացահայտումը։ Սակայն այդ պրոբլեմներից յուրաքանչյուրի ուսումնասիրությունը չի կարող կատարվել մյուսից անկախ։ Քանի որ մոլորակային համակարգի կենտրոնական մարմինը աստղ–
Արեգակն է, որի ձգողության ազդեցությամբ կատարվում է մոլորակների շարժումը, պարզ է, որ մոլորակների ծագման ու զարգացման օրինաչափությունները պետք է սերտ կապի մեջ գտնվեն աստղերի ծագման ու զարգացման օրինաչափությունների հետ։ Մոլորակային կոսմոգոնիայի և աստղային կոսմոգոնիայի անցյալում զարգացել են մեկը մյուսի հետ ոչ շատ կապակցված, որը պատճառ է կոսմոգոնիական նախկին բազմաթիվ տեսությունների անհաջողության։
 
== Կոսմոգոնիայի նշանակությունն ու խնդիրները ==
 
 
Կոսմոգոնիան գիտական մատերիալիստական աշխարհայացքի զարգացման համար ունի հսկայական նշանակություն։ Այն կստանա նաև մեծ գործնական նշանակություն, քանի որ զբաղվում է նաև Երկիր մոլորակի ծագման և զարգացման օրինաչափությունների ուսումնասիրմամբ, որոնց պատմական ընթացքի պարզաբանումը կհեշտացնի երկրի ներքին կառուցվածքին վերաբերող շատ հարցերի լուծումը։ Արեգակի ֆիզիկայի գործնական շատ հարցեր նույնպես սերտորեն կապված են այդ լուսատուի զարգացման պատմության հետ։
 
Տող 14 ⟶ 13՝
==Կոսմոգոնիայի ծագումը ==
 
Գիտական կոսմոգոնիան ծագել է XVII և XVIII դդ. աստղագիտության մեջ արեգակնային համակարգի մարմինների շարժման բացատրության բնագավառում ձեռք բերած մեծ նվաճումների հիման վրա։ Տիեզերական ձգողության ուժի շնորհիվ հնարավոր եղավ մոլորակների և արբանյակների շարժման կանխատեսումը ինչպես նախօրոք՝ երկար ժամանակ առաջ, այնպես էլ նրանց՝ անցյալում ունեցած դասավորության հաշվումը։ Այս հանգամանքը XVIII դ. վերջին և XIX դ. սկզբին աստղագետներին բերեց այն եզրակացության, որ ելնելով ելակետային վիճակի մասին ունեցած որոշակի ենթադրություններից, մեխանիկայի օրենքների հիման վրա կարելի է բացատրել արեգակնային համակարգի ժամանակակից կառուցվածքը։ Գերմանացի փիլիսոփա [[Իմ. Կանտը]] և ֆրանսիացի աստղագետ և մաթեմատիկոս [[Պ.Լապլաս]]ը առաջադրեցին հիպոթեզներ, որոնցով նրանք ցանկանում էին տալ մոլորակային համակարգի ծագման նկարագիրը։ Արդեն Կանտի և Լապլասի հիպոթեզների հանդես գալու փաստը այն ժամանակ մի հուժկու հարված էր ինչպես կրոնական պատկերացումներին, ըստ որոնց [[Երկիր]]ը և մյուս աշխարհները ստեղծել է արարիչը, այնպես էլ Տիեզերքի ստատիկական և անփոփոխ կառուցվածքի մետաֆիզիկական պատկերացմանը։ Բնութագրելով բնության անփոփոխության պատկերացման փոխարինումը աշխարհում գոյություն ունեցող ամեն ինչի փոփոխման պատկերացմամբ, [[Ֆ. Էնգելս]]ը գրում էր. «Բնության նկատմամբ այս քարացած հայացքի մեջ առաջին ճեղքը բացեց ոչ թե բնախույզը, այլ փիլիսոփան։ 1755-ին հրատարակվեց Կանտի «Երկնքի համընդհանուր բնապատմությունն ու տեսությունը»։ Առաջին հարվածի հարցը վերացվեց. Երկիրը և ամբողջ արեգակնային համակարգը, պատկերացան որպես ժամանակի մեջ գոյացած մի ինչ-որ բան» ('''Ֆ. Էնգելս''', Բնության դիալեկտիկա, 1950, էջ 13)։
 
Տող 30 ⟶ 28՝
===Այլ հիպոթեզներ ===
Լապլասից հետո, XIX դ. երկրորդ կեսը և XX դ. սկիզբը պարունակող ամբողջ ժամանակաշրջանում առաջարկվել են կոսմոգոնիական մի շարք այլ հիպոթեզներ, որոնք, սակայն, անբավարար էին հիմնավորված և Լապլասի հիպոթեզի համեմատությամբ ըստ էության մի քայլ էին դեպի ետ։ Այդ հիպոթեզների մի մասը (օրինակ, ֆրանսիացի աստղագետ Է. Ֆայի հիպոթեզը) բացարձակ հակագիտական բնույթ ունեին։
 
Արեգակնային համակարգի առաջացման բացատրության մյուս փորձը XX դ. առաջին քառորդի կեսին կատարել է անգլիացի աստղագետ Ջ. Ջինսը, որն ընդունում էր, թե արեգակնային համակարգն առաջացել է Արեգակի մոտով այլ աստղի անցնելու շնորհիվ։ Ըստ որում Ջինսը ենթադրում էր, որ մոտեցման ժամանակ աստղի ու Արեգակի հեռավորությունը փոքրացրել էր մինչև նրանց տրամագծերի մեծության կարգը, որից հետո աստղը հեռացել է դեպի տիեզերական տարածություն։ Իր ձգողությամբ աստղն իբր Արեգակի ներքին շերտում խախտել է հավասարակշռությունը, որից հետո անցնող աստղի ուղղությամբ դուրս է շպրտվել նյութի ահագին շիթ, որից, բաժանման ու հետագա խտացման հետևանքով, կազմվել են մոլորակները։
 
Սակայն վիճակագրական հաշվումները ցույց են տալիս, որ որևէ աստղի՝ իր ամբողջ կյանքի ընթացքում նման մերձեցում ունենալու հավանականությունը մեր աստղային համակարգում մեկ տասմիլիարդերորդից էլ փոքր է։ Այդ նշանակում է, որ ժամանակակից [Գալակտիկա]յի բոլոր աստղերից միայն մեկի կամ մի քանիսի նկատմամբ այդպիսի դեպք կարող էր տեղի ունենալ։ Ջինսի հիպոթեզից հետևում է, որ Արեգակն իր մոլորակային համակարգով միլիարդավոր աստղերի մեջ հազվագյուտ բացառություն է կազմում։ Մոլորակների համակարգի, որում և մենք ենք ապրում, հազվագյուտ լինելու այդ հակագիտական հետևությունը շատ շուտով օգտագործեցին իդեալիստները՝ որպես աշխարհի երկրակենտրոն համակարգին յուրահատուկ վերադարձ, իհարկե, նոր՝ «արդիացված» ձևով։
 
Ջինսի հիպոթեզը մի շարք տարիների ընթացքում անբաժանորեն գերիշխող էր ոչ միայն արտասահմանյան, այլև սովետական հանրամատչելի գրականության մեջ, ըստ որում հաստատվում էր, թե իբր այդ հիպոթեզը, ի տարբերություն Լապլասի հիպոթեզի, բացատրում է մեծ մոլորակների ուղեծրային շարժումներում եղած մեծ պտտման մոմենտի առկայությունը ևս։ Սակայն դեռ 1935-ին նրա ճշտության վերաբերյալ կասկածներ առաջացան, իսկ ԽՍՀՄ-ի աստղագետ [[Ն. Ն. Պարիյսկ]]ու առաջին անգամ բավականին ճշտությամբ կատարած մանրազնին վերլուծությունը (1945) ցույց տվեց, որ Ջինսի հիպոթեզը մեծ մոլորակների շարժման մոմենտների վրա այնպիսի սահմանափակումներ է դնում, որոնք բացահայտորեն հակասում են դիտումներին։ Այսպիսով ապացուցվեց այդ հիպոթեզի անճշտությունը։ Անգլիացի մի շարք հեղինակների որոշ փորձեր հիպոթեզի լավացման ուղղությամբ ձախողվեցին։ Այդ պատճառով 1942-ից սկսած արտասահմանյան աստղագիտական գրականությունում երևացին մի շարք նոր կոսմոգոնիական հիպոթեզներ (օրինակ, անգլիացի աստղագետներ Ֆ. Հոյլի և Գ. Ջեֆրիսի, գերմանացի աստղագետ Ֆ. Վեյցզեկերի հիպոթեզները), որոնք, սակայն, բնորոշ են կա՛մ ժամանակակից աստղաֆիզիկայի կուտակած փաստական տվյալներից ամբողջովին կտրված լինելով և կա՛մ արտակարգ արհեստականությամբ։
 
Ավելի դժվարին դրության մեջ է գտնվում աստղերի և աստղային համակարգերի զարգացման ընդհանուր պրոբլեմի մշակումը կապիտալիստական երկրներում։ Մինչև վերջին ժամանակներս էլ այդ ասպարեզում արևմտյան գիտնականները սահմանափակվել են երկու ուղղությունների զարգացմամբ. ա. «ընդարձակվող Տիեզերքի» իդեալիստական տեսության կառուցմամբ, որից հետևում է, որ ոչ միայն բոլոր աստղերը, այլև բոլոր գալակտիկաները ծագել են միաժամանակ՝ մեզանից մոտավորապես երկու մլրդ տարի առաջ, և, բ. գալակտիկաների էվոլյուցիայի մասին Ջինսի «տեսությամբ»։ Ըստ Ջինսի «տեսության», պարուրաձև գալակտիկաները առաջացել են էլիպսաձև միգամածություններից, որոնք անհիմն կերպով համարվել են փոշու և գազերի կուտակումներ, չնայած նրանց սպեկտրների ուսումնասիրությամբ վաղուց արդեն հայտնի էր դարձել, որ այդ միգամածությունները կազմված են աստղերից։