«Խաչքար»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 24 բայտ ,  6 տարի առաջ
# 11-12-րդ դարերում առաջանում են քիվավոր խաչքարերը, իսկ երբեմն էլ քիվը պատրաստվում էր առանձին քարից և ամրացվում էր խաչքարի վրա երկաթե գամերի օգնությամբ։ Շատ հաճախ քիվերը ամրացվում էին խաչքարին նրա գագաթին արված հատուկ ելուստների օգնությամբ։ Քարերի միացման այս երկու ձևն էլ [[Հայաստան]]ում հայտնի էին դեռևս անտիկ ժամանակաշրջանից։ Քիվի վրա հաճախ արվում էին տարբեր բնույթի փորագրություններ՝ բուսազարդեր, պատկերաքանդակներ, կենցաղային գեղեցիկ դրվագներ և այլն։
# 12-րդ դարից սկսած հանդես են գալիս խմբական խաչքարերը։ Սրանք երբեմն կանգնեցվում են մեկ ընդհանուր կամ կողք-կողքի դրված պատվանդանների վրա։ Կան դեպքեր երբ խաչքարերը կանգնեցվել են հանգուցյալների հիշատակին մի խումբ մարդկանց կողմից ([[Հավուց Թառ]], [[Կեչառիս]], [[Հադրութ]], [[Մարց]] և այլուր)։
# Բնական ժայռաբեկորներից կերտված և երբեմն էլ ավելի խոշոր ժայռերի վրա քանդակված խաչքարերի օրինակներ հանդիպում ենք Փառիտոսում, [[ԱրուճումԱրուճ]]ում, [[Թալին|Ն. Թալինում]], [[Վայոց ձոր]]ում, [[Վարդենիս]]ի շրջանում, [[Գեղարդի վանք|Գեղարդ]]ում, [[Գառնի]]ում և այլ վայրերում սկսած 11-րդ դարից մինչև ուշ միջնադար։
# Մեզ են հասել մի քանի շրջանաձև խաչքարեր, որոնցից ուշադրության արժանի են [[Թալին]]ի «Սանդուխը կույս» կոչված վայրի փոքրիկ պատվանդանավոր տեսակները և այլն։
# Խաչքարային հուշարձանների առանձին տեսակ են կազմում այսպես կոչված «Ամենափրկիչ» խաչքարերը, որոնց վրա սովորաբար պատկերվել է [[Հիսուս|Քրիստոսի]] խաչելությունը, որի համար էլ այս խաչքարերին տրվել է ամենափրկիչ պայմանական անունը։ Կան արձանագրությամբ «Ամենափրկիչ» կոչված խաչքարեր, որոնց վրա ամենևին էլ պատկերված չէ խաչելության տեսարան։ Այդպիսիք են օրինակ [[Սանահին]]ի 1161, 1125 և Վանեվանի 1285 թ. թվակիր խաչքարերը։ Ինչպես նշում է «Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները IX-XIII դարերի խաչքարերը» գրքի հեղինակը «Ամենափրկիչը» խաչքարերին կառուցողների տված լոկ սովորական անուն է, այդ իսկ պատճառով ճիշտ կլիներ պարզապես «խաչելության խաչքարեր»։ Շատ հաճախ այս տիպի խաչքարերին ուղեկցում են [[Լուսին|լուսնի]] և [[արեգակ]]ի պատկերներ։<ref>[http://www.koha.anau.am/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=12722&query_desc=auՀայաստանի_միջնադարյան_կոթողային_հուշարձանները._IX-XIII_դարերի_խաչքարերը Հայաստանի միջնադարյան կոթողային հուշարձանները։ IX-XIII դարերի խաչքարերը։] Խմբագիր՝ Բաբկեն Առաքելյան, [[ԳԱԱ|ՀՍՍՀ ԳԱ]] [[Հնագիտության և ազգագրության ինստիտուտ]], 1984 թ․, էջ 29</ref>
Անանուն մասնակից