«Զգացմունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Զգացմունքը''' զգալ [[բայ]]ի անվանական ձևն է։ Այս [[բառ]]ը առաջին անգամ [[անգլերեն]]ում կիրառվել է ՝ նկարագրելու համար դիպչելու ֆիզիկական [[զգացողություն]]ը՝ զգալու կամ ընկալման միջոցով։ <ref>https://en.wiktionary.org/wiki/feel#Etymology_1</ref> [[Լատիներեն]]ում "sentire" <ref>https://en.wiktionary.org/wiki/sentire</ref> նշանակում էրէ զգալ, լսել կամ հոտ առնել։
[[Հոգեբանություն|Հոգեբանության]] մեջ զգացմունք բառը սովորաբար օգտագործվում է նկարագրելու համար էմոցիաների սուբյեկտիվ գիտակցված փորձը։ <ref>VandenBos, Gary (2006) ''APA Dictionary of Psychology''. Washington, DC: American Psychological Association</ref> [[Ֆենոմենոլոգիա]]ն և հետերոֆենոմենոլոգիան փիլիսոփայական մոտեցումներ են, որոնք տալիս են զգացմունքների մասին որոշ հիմնական գիտելիքներ։ [[Հոգեթերապիա]]յի մի շարք դպրոցներում թերապևտները ձեռք են բերում իրենց հիվանդների զգացմունքների մասին որոշակի գաղափարներ, որի շնորհիվ էլ առկա է մեթոդաբանություն տերմինը։ Զգացմունքներ կիսելու կամ այլ մարդկանց զգացմունքները հասկանալու մեջ որոշակի դեր ունեն նաև ներանձնային հարաբերությունների մասին որոշ թեորիաներ։
Ֆիզիկական աշխարհի մասին իմացությունը անպայմանորեն չի առաջանում համամարդկային ռեակցիաներում, սակայն տարբեր է լինում՝ կախված թե ով ինչպես է հսկում իրավիճակը, ինչպես է իրավիճակը կապված ընդունողի նախկին փորձերի հետ և մի շարք այլ գործոններով։ Զգացմունքները նաև գիտակցական վիճակներ են, որոնք կարող են առաջանալ էմոցիաների,տրամադրության կամ ցանկությունների ժամանակ։