«Էդուարդ Արծրունյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 22.
 
== Ոճերը ==
Էդուարդ ԱրծրունյանըԱրծրունյան անունը հայ ժամանակակից կերպարվեստում շրջանառվել է դեռևս անցած դարի 60-ականներից, երբ երևան եկան այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են [[Մինաս Ավետիսյան|Մինաս Ավետիսյանը]], [[Հակոբ Հակոբյան (նկարիչ)|Հակոբ Հակոբյանը]], [[Հենրիկ Սիրավյան|Հենրիկ Սիրավյանը]], [[Աշոտ Հովհաննիսյան (նկարիչ)|Աշոտ Հովհաննիսյանը]], [[Օնիկ Մինասյան|Օնիկ Մինասյանը]], [[Աշոտ Մելքոնյան|Աշոտ Մելքոնյանը]] և այլոք: Այդ տարիներին արևմտյան կերպարվեստի ձեռքբերումները մեզնում տեղայնացնելու փորձերի շնորհիվ հայկական ժամանակակից գեղանկարչությունն աննախադեպ վերելք ապրեց, մինչդեռ Արծրունյանը, հրաժարվելով գայթակղությունից, շարունակեց հայ դասականների` [[Վարդգես Սուրենյանց|Վարդգես Սուրենյանցի]], [[Եղիշե Թադևոսյան|Եղիշե Թադևոսյանի]], [[Փանոս Թերլեմեզյան|Փանոս Թերլեմեզյանի]], [[Ստեփան Աղաջանյան|Ստեփան Աղաջանյանի]], [[Սեդրակ Առաքելյան|Սեդրակ Առաքելյանի]] գործը:
Նա, կատարելագործելով թեմատիկ կոմպոզիցիայի [[Ժանր|ժանրը]], հարստացրեց հայ կերպարվեստի գունապնակը արծրունյանական գունամտածողությամբ: Էդուարդ Արծրունյանը ստեղծագործական երկար ճանապարհ է անցել` շուրջ 60 տարի, և այդ ընթացքում շարունակական պրպտումների մեջ է եղել. իրեն փորձել է տարբեր ոճերում և «իզմերում», ինչի արդյունքում մենք տեսնում ենք մի անուն, ով մեծ վարպետությամբ հանդես է եկել ակադեմիական, ռեալիստական, սոցռեալիստական, ռոմանտիկ, իմպրեսիոնիստական, պոստիմպրեսիոնիստական, ֆով, կուբո-վերացական ուղղություններում: Նկարչի արվեստին առանձնահատկություն են հաղորդում նրա թեմատիկ հետաքրքրությունները, որոնք նրա ողջ ստեղծագործական կյանքի ընթացքում անփոփոխ մնացին` ազգային-պատմական, ազգագրական-կենցաղային և ծիսական: