«Սողուններ»–ի խմբագրումների տարբերություն

000, ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում
չ (clean up, փոխարինվեց: ` → ՝ (2) oգտվելով ԱՎԲ)
(000, ՀՍՀ Նյութը վերցված է Հայկական Սովետական Հանրագիտարանի համանուն հոդվածից, ՔրիեյթիվՔոմմոնս Նշում Համանման Տարածում)
''Շեղատառ տեքստ''{{Տաքսոտուփ
| name = Սողուններ
| regnum = Կենդանիներ
== Մարմնի կառուցվածքը ==
 
Սողունների
Սողունների մարմինը կազմված է գլխից, պարանոցից, իրանից և պոչից։ Մարմինը պատված է եղջերային թեփուկներով։ Մողեսն ամառվա ընթացքում մաշկափոխվում է 4-5 անգամ։ Բացառությամբ օձերի և անոտ մողեսների, որոնք մաշկափոխվում են ամբողջությամբ։ Սողուններն ունեն մարմնի կողքերին տեղավորված երկու զույգ հնգամատ վերջույթներ, որոնք վերջանում են եղջերայի սուր ճանկերով։ Գլխի վրա գտնվում է բերանը։ Լեզուն բարակ է և ծառայում է որպես շոշափելիքի [[օրգան]]:Բերանից վեր տեղավորված են զույգ քթանցքերը և [[աչք]]երը:Մողեսներն ունեն կոպեր, այդ թվում նաև կիսաթափանցիկ թարթող թաղանթ՝ երրորդ կոպ։ Աչքերի հետևում տեղավորված է թմբկաթաղանթը։ Սողուններն ունեն կարճ, շարժում պարանոց, իսկ իրանը սահուն կերպով անցնում է պոչային հատվածի։
 
== Կմախքը ==
 
[[Պատկեր:Flying Dragon Mivart.png|մինի|թռչող վիշապի (մողեսի) կմախքը]]
 
[[Պատկեր:Crotalus atrox -Museum of Osteology, Oklahoma City, Oklahoma, USA-29Aug2012.jpg|մինի|Օձի կմախքը]]
 
Մողեսի կմախքը կազմված է գանգից, ողնաշարից, կրծքավանդակից վերջույթների և վերջույթների գոտիների բաժիններից։ Ողնաշարը կազմված է պարանոցային (8), կրծքային, գոտկային, սրբանային (2) և պոչային բաժիններից։ Պարանոցային բաժնի ողերը հոդավորված են, ինչն ապահովում է գլխի շարժումը։ Կրծքագոտկային բաժինը կազմված է 22 ողերից։ Կրծքային և գոտկային ողերին միացած են կողոսկրերը, որոնց առաջին 5 զույգը փորային կողմում միաձուլվում են կրծոսկրին՝ առաջացնելով կրծքավանդակ։ Կրծքավանդակը հատուկ է սողունների մեծ մասին, բացառությամբ օձերի։ Օձերի կողերն առջևի մասում ազատ են, իսկ կրիաների կողերը սերտաճել են զրահին։ Ուսագոտու, կոնքագոտու, ինչպես նաև վերջույթների կմախքը նման է երկկենցաղների կմախքին։
 
Սողունների կմախքն ավելի լավ է զարգացած, քան երկկենցաղներինը։
 
== Մարսողական համակարգը ==
 
Սողունների մեծ մասը գիշատիչներ են, սնվում են [[միջատ]]ներով,[[փափկամարմին]]ներով,[[ձկներ]]ով,[[երկկենցաղներ]]ով,[[թռչուններ]]ով և մանր [[կաթնասուն]]ներով (կրծողներ)։ Ատամները միանման են, ծառայում են սնունդը բռնելու և պահելու համար։ Բերանի խոռոչի հատակում տեղակայված է շարժում բարակ, ծայրին փոքր-ինչ երկատված լեզուն։ Սնունդը բերանից անցնում է կլան, կերակրափող, պարկանման [[ստամոքս]] և ապա՝ աղիներ։ Աղիները տարբերակված են, բաժանվում են բարակ և հաստ աղիների։ Բարակ աղիքի սկզբնամասում բացվում է լեղածորանը։ Սողուններն ունեն [[լյարդ]] և [[ենթաստամոքսային գեղձ]]:Հաստ աղին վերջանում է կոյանոցով, որտեղ բացվում են արտազատական և սեռական օրգանների ծորանները։
 
Ծնոտների շարժուն միացման և կրծքավանդակի բացակայության շնորհիվ օձերը կարող են կուլ տալ և ուտել մարմնի հաստությունը գերազանցող որսին, իսկ կոկորդիլոսները, կրիաները սնունդը կուլ են տալիս առանձին կտորներով։
 
== Շնչառական համակարգը ==
 
Սողունները շնչում են միայն [[թոք]]երով:
 
Շնչառական օրգաններն են [[կոկորդ]]ը,[[շնչափող]]ը,2 բրոնխները և զույգ պարկանման թոքերը։ Թոքերն ունեն ծալքեր, որոնք մեծացնում են գազափոխանակության մակերեսը։ Շնչառական շարժումները՝ ներշնչումը և արտաշնչումը, կատարվում են միջկողային [[մկան]]ների կծկման շնորհիվ։
 
== Արյունատար համակարգը ==
 
[[Սիրտ]]ը, բացառությամբ կոկորդիլոսների, կազմված է երեք խորշերից՝ երկու նախասիրտ և մեկ փորոք, որն ունի ոչ լրիվ զարգացած միջնապատ։ Փորոքում զարկերակային և երակային [[արյուն]]ը քիչ է խառնվում, որի հետևանքով սողունների օրգանները ստանում են անհամեմատ հարուստ արյուն։ Փորոքից դուրս են գալիս թոքային զարկերակը և աորտայի աջ ու ձախ աղեղները։ Արյունը շրջանառություն է կատարում երկու շրջանով։[[Գլխուղեղ]]ը ստանում է զարկերային արյուն, իսկ մյուս օրգանները՝ խառը։ Դա է պատճառը, որ նյութափոխանակությունը դանդաղ է կատարվում։ Սողունները սառնարյուն կենդանիներ են։ Ակտիվ են տաք եղանակներին, իսկ սառը պայմաններում՝ պասիվ։ Անբարենպաստ պայմանները սողունները քուն են մտնում։
 
== Արտազատական համակարգը ==
 
Արտազատության օրգանները [[երիկամ]]ներն են։ Մեզը մածուցիկ է, նման է սպիտակ շիլայի, պարունակում է միզաթթու։ Միզածորանները բացվում են կոյանոցի մեջ։ Օձերի և որոշ մողեսների միզապարկը լավ զարգացած չէ։
 
== Նյարդային համակարգը և զգայարանները ==
 
Սողունների [[նյարդային համակարգ]]ը կազմված է նույն բաժիններից՝ միջակա ուղեղ, որից դուրս են գալիս տեսողական նյարդերը, միջին ուղեղ, որտեղից դուրս են գալիս [[աչք]]ը շարժող մկանների նյարդերը, երկարավուն ուղեղ, որում տեղակայված են կենսական կարևոր կենտրոնները (շնչառության, արյան շրջանառության, մարսողության)։ Գլխուղեղն ավելի մեծ է, քան երկկենցաղներինը։ Հատկապես լավ են զարգացած առջևի ուղեղի կիսագնդերը։ Կիսագնդերի մակերեսին առկա է գորշ նյութի կուտակումներ՝ կեղև։ Դրանով է պայմանավորված նրանց անհամեմատ բարդ վարքագիծը՝ հնարավոր է մշակել պայմանական ռեֆլեքսներ։ Սողունների երկարավուն ուղեղից դուրս են գալիս 12 զույգ գանգուղեղային նյարդերը։ Լավ է զարգացած նաև ուղեղիկ, որը պայմանավորում է ճարպիկ շարժումների կոորդինացումը։
 
Սողունները միջավայրում կողմնորոշվում են տեսողական, լսողական, շոշափելիքի և հոտառական զգայարաններով։ Որոշ ցերեկային օձեր օժտված են գունավոր տեսողությամբ։ Հոտառությունը, համեմատ երկկենցաղների հետ, ավելի լավ է զարգացած։ Շոշափելիքի օրգանը երկատված լեզուն է։ Լսողության օրգանը կազմված է ներքին և միջին ականջներից։ Մողեսները լավ են լսում, իսկ օձերը՝ ոչ, սակայն օձերը զգում են գետնի տատանումները, իսկ որոշ տեսակներ գլխի առջևի մասում ունեն ջերմաընկալիչ օրգան։
 
Մողեսը թշնամուց փրկվում է պոչի հատումով։ Երբ թշնամիները բռնում են պոչից, ողերից մեկի մեջտեղից պոչը կտրվում է, որը ցավը նկատմամբ պատասխան ռեֆլեքսն է։ Մկանների կծկման շնորհիվ հատած պոչից արյունահոսություն չի լինում։ Պոչը հետագայում վերականգնվում է։
 
== Բազմացումը և զարգացումը ==
 
Ի տարբերություն [[երկկենցաղներ]]ի, սողունների բազմացումը և զարգացումը կապված չէ ջրային միջավայրի հետ։ Սողունների բեղմնավորումը ներքին է։ Արուները սերմնաբջիջներ պարունակող սերմնահեղուկը տեղափոխվում է կոյանոցի մեջ։ Սերմնաբջիջները բարձրանում են ձվատարով և թափանցում ձվաբջջի մեջ. տեղի է ունենում բեղմնավորում։ Բեղմնավորումից հետո զարգանում են ձվերը։ Սողունների ձուն խոշոր է, ծածկված է ամուր թաղանթով, հարուստ է սննդանյութերով։ Սողունները ձվադրում են տաք տեղերում՝ նեխած աղբակույտերի կամ ավազի մեջ։ Սաղմը զարգանում է ձվում եղած սննդանյութերի հաշվին։ Ձվերից դուրս են գալիս լիարժեք ձևավորված օրգանիզմներ։ Որոշ սողուններ ձվակենդանածին են՝ ձվերը մնում են ձվատարում մինչև զարգացման ավարտը,և ձագերը ձվերից դուրս են գալիս անմիջապես ձվադրման պահին։ Կան նաև կուսածին (ձուն զարգանում է առանց բեղմնավորման) և կենդանածին ձևեր (իժ)։ ՀՀ-ում տարածված է ժայռային մողեսների կուսածին 4 տեսակ։
 
== Պատկերներ ==
<gallery>
Պատկեր:Crocodilelyd5 simplified.png|Կոկորդիլոսի կմախքը
Պատկեր:Blotched-Blue-Toungue-Alpine-phase.jpg|Մողեսի լեզուն
Պատկեր:Rosy boa eating.JPG|Օձը կուլ է տալիս մկանը
Պատկեր:Reptile brain uk.svg|Մողեսի գլխուղեղը
Պատկեր:AnatomieCaméléon tagged.png|Քամելեոնի ներքին կառուցվածքը
Պատկեր:Snake-anatomy.svg|Օձի ներքին կառուցվածքը]]
Պատկեր:Anolis carolinensis by Melinda Shelton 01.jpg|Բեղմնավորում
Պատկեր:Crocodile Egg Diagram.svg|Սողունների սաղմի զարգացումը
Պատկեր:VaranusHeart1.png|Մողեսի սիրտը
Պատկեր:Blutkreislauf Reptilien-es.svg|Մողեսի արյունատար համակարգը
Պատկեր:Gecko-oeil.jpg|Մողեսի աչք
</gallery>
 
[[Կատեգորիա:Սողուններ]]
Անանուն մասնակից