«Աշխարհագրական թաղանթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 125.
Ի տարբերություն ցիկլոնների՝ անտիցիկլոնները բարձր ճնշման համակարգեր են, կենտրոնում ճնշումը բարձր է, իսկ շրջապատում՝ ցածր։ Այս դեպքում քամիները կենտրոնից ձգտում են դեպի եզրեր, սակայն ճանապարհին շեղվում են դեպի աջ հյուսիսային կիսագնդում, դեպի ձախ՝ հարավային կիսագնդում, և ստացվում է քամիների համակարգ ժամացույցի սլաքի ուղղությամբ հյուսիսային կիսագնդում (հարավային կիսագնդում՝ հակառակ ուղղությունը )։ Անտիցիկլոնի ուղղաձիգ կտրվածքի կենտրոնում նկատվում է օդի վարընթաց շարժում։ Օդի վարընթաց շարժման դեպքում գոլորշիների խտացում չի կատարվում, ներքև իջնող օդը տաքանում է, նշանակում է նրա մեջ գտնվող գոլորշիները խտանալու փոխարեն ընդարձակվում են, հարաբերական խտությունը ընկնում է։ Անտիցիկլոնի տիրապետման շրջանում ամպեր չեն գոյանում, երկինքը պարզ է, գիշերային ժամերին ուժգին ճառագայթարձակում է կատարվում, ձմռանը սառնամանիքներ են առաջանում։ Ձմեռային ամիսներին ստացիոնար անտիցիկլոններ առաջանում են Ասիայի և Կանադայի ամենացամաքային շրջաններում։ Ասիայի անտիցիկլոնին անվանում են նաև Սիբիրական կամ Մոնղոլական, նրա կենտրոնը գտնվում է Բայկալ լճից հարավ-արևելք և իզոբարների համակենտրոն կորերը դասվում են նրա շուրջը։ Անտիցիկլոնի դեպքում տեղումներ գրեթե չեն լինում։
=== Շրջապտույտների փոխհարաբերությունը ===
Աշխարհագրական թաղանթում տեղի ունեցող վերոնշյալ բոլոր շրջապտույտները ոչ թեմեկուսացածթե մեկուսացած են, այլ միյանցմիմյանց հետ սերոտորենսերտորեն կապված են, լրացնում են միմյանց, մեկը պայմանավորված է մյուսով։ Օրինակ օդային և օվկիանոսային շրջապտույտների կապը։ Հասարակածային շրջաններից օդը ուղղվում է դեպի բևեռ և ի վերջո այնտեղ է հասնում երեք խոշոր շրջապտույտների ոլորտներ անցնելուց հետո։ Այնտեղից օդը բարդ շրջապտույտների միջոցով հասնում է հասարակած։ Նույն միտումն ունեն օվկիանոսային հոսանքները, որոնք համաշխարհային շրջապտույտի ընթացքում բևեռներից շարժվում են դեպի հասարակած։ Պասսատ քամիների ազդեցությամբ օվկիանոսային ջրերը դրվում են շրաժմանշարժման մեջ, դրեյֆային քամիները բարեխառն լայնություններում շարժման մեջ են դնում ջրային զանգվածներն։ Փոխհատուցման (կմոպենսացիոնկոմպենսացիոն) սառը հոսանքների շրջաններում (Կանարյան, Բենգուելյան, Կալիֆոռնիական, Պերուական, Արևմտա-Ավստրալական) օդը շփվելով սառը ծովին զգալիորեն պաղում է և ծանրանում։ Հաստատվում է հաստատուն-ստացիոնար անտիցիկլոն, քամիներն ուղղվում են դեպի բարձր ճնշման մարզի եզրերը՝ օգնելով պասսատներին։ Այս փոխհատուցման հոսանքները, ծնունդ առնելով պասսատ քամիների ազդեցությունից, իրենք էլ նպաստում են պասսատներիհզորացմանըպասսատների հզորացմանը, որից էլ հզորանում են Հյուսիս-պասսատային և Հարավ-պասսատային հոսանքները։ Կանարյան սառը հոսանքի շրջանում ձևավորվող ճնշման Ազորյան մաքսիմումը, երբեմն ընդարձակվելով, ընդգրկում են ամբողջ Հարավային Եվրոպան։
Ձմեռային ամիսներին Ասիական (Սիբիրական) անտիցիկլոնի հետևանքով քամիները Ճապոնական, Օխոտի ծովերում սառույցները մղում են դեպի Հարավ-արևելք։ Նույնանման երևույթ է նկատվում նաև Լաբրադորական սառը հոսանքի շրջանում, որի ազդեցության տակ Գոլֆստրիմ հոսանքը մի փոքր ծռվում է, ծունկ է առաջացանում։ Այսպիսով, մթնոլորտի ևօվկիանոսիև օվկիանոսի շրջանառական պրոցեսները փոխպայմանավորված են և միմյանց շարունակություն են կազմում։
Արեգակի ջերմային էներգիայի միջոցով տարեկան 520 հազար կմ³ ջուր գոլորշանում էև նույնքան էլ վերադառնում է երկրի մակերևույթ։ Սակայն գոլորխիներիգոլորշիների շարժումն ու շրջապտույտը առանց օդային զանգվածների չի կարող կատարվել։ Օդային զանգվածները գոլորշիների տեղափոխման միջոցներ են։
Ջրի և մթնոլորտի շրջապտույտների միջև գոյություն ունի սերտ օրգանական կապ։ Եթե օդը տեղափոխում է ջրային գոլորշիներ, ապա գոլորշիներն էլ իրենց հերթին տեղափոխում են թաքնված ջերմություն։ Այստեղ ևս առկա է շրջանառական պրոցեսների փոխադարձ կապն ու փոխպայմանավորվածությունը։
Սերտ կապեր գոյություն ունեն ջերմության ու խոնավության շրջապտույտների և կենսաբանական շրջապտույտների միջև, որտեղ դրանք ավելի բարդ են ու բազմակողմանի։ Կեսաբանական շրջապտույտըքիմիականշրջապտույտը քիմիական տարրերի շրջապտույտն է։ Բույսը ստեղծուկմստեղծում է օրգանական նյութ, որը հետագայում կարող է ընկնել դանդաղ շրջապտույտի ոլորտը և միլիոնավոր տարիեներտարիներ մնալ շերտերի մեջ (կաուստոբիոլիտների ձևով) ։ Եթե սրանով ավարտենք շրջապտույտը, ապա այն շատ թերի ու կիսատ կմնա։ Քիմիական տարրերի կենսաբանական շրջապտույտը կատարվում է ջրի միջոցով, առանց ջրի այն տեղի ունենալ չի կարող։Կենսաբանականկարող։ Կենսաբանական շրջապտույտը քիմիական տարրերի էներգիայի ու ջրի շրջապտույտի անանջատելի զուգորդությունն է, նրանց միմյանցից անջատել հնարավոր չէ։
Նյութերի ու էներգիայի շրջապտույտների միջև ավելի բարդ կապակցություններ կան, որ տեղի են ունենում քարոլորտի խորքում ու մանթիայում։Նյութերիմանթիայում։ Նյութերի շրջապտույտը Երկրի ջրավրա նրանց գոյության ձևն է։ Նյութը այայլ կերպ գոյություն ունենալ չի կարող, քան՝ շարժման մեջ։
Երկիր մոլորակի վրա քիմիական տարրերիշրջապտույտներըտարրերի շրջապտույտները ինչպես ոլորտների ներսում , այնպես էլ նրանց միջև կարող է լինել՝
 
*մեխանիկական (ֆիզիկական)
Տող 137.
*ագրեգատային
*կենսաբանական։
Մեխանիկանկան շրջապտույտի ընթացքում նյութը տեղափոխվում է առանց հատկանիշները փոխելու։ Քիմիական ձևի դեպքում նյութերի հատկանիշները փոխվում են։ Այս ձևը մեծ մասսամփբմասսամբ տեղի է ունենումջրկրիունենում երկրի մակերևույըին՝ ջրի միջոցով։ Մանթիայում բարձր ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում տարբեր նյութերի ատոմները լուծված են մանթիայի նյութի մեջ։ Ագրեգատային շրջապտույտն ընդգրկում է նյութերի երեք տարբեր ագրեգատային վիճակները։ Մանթիայում նյութերը հեղուկ, պինդ և գազային վիճակում են, բնական է, եթե միջավայրն ամբողջովին պինդ է, շրջապտույտ կատարվել չի կարող։ Այդ պինդ միջավայրում միայն հեղուկ և գազային բաղադրիչները կարող են շարժվել, իրենց հետ տանելով նաև պինդ նյութեր։
Երկրի մակերևույթի վրա ամենաշարժում տարրերը օդն ու ջուրն են, որոնք գտնվում են գազային ու հեղուկ ագրեգատային վիճակներում և շարժման ոլորտում իրենց հետ տանում են նաև պինդ նյութեր։
 
== Գրականություն ==
*Հ.Կ. Գաբրիելյան «Երկիր մոլորակը և նրա աշխարհագրական թաղանթը», Երևան, 1983