3048
edits
[[Պատկեր:Ho Chi Minh 1946.jpg|մինի|Հո Շի Մին]]
'''Հո Շի Մին''' (
[[1911]]թ.-ից հեռացել է Վիետնամից: [[1912]]-[[1916]]թթ.-ին, որպես նավաստի և բեռնակիր աշխատել է ֆրանսիական և անգլիական նավերի վրա: Բնակվել է [[Մեծ Բրիտանիա|Մեծ Բրիտանիայում]] և [[ԱՄՆ]]-ում (1916-1919թթ.), իսկ [[1919]] թվականից՝ [[Ֆրանսիա|Ֆրանսիայում]]: [[1920]]-ին մասնակցել է Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության Տուրի համագումարին, որտեղ ստեղծվել է Ֆրանսիայի կոմունիստական կուսակցությունը, և մտել նրա շարքերը: Մասնակցել է նաև [[Կոմինտերն|Կոմինտերնի]] հինգերորդ ([[1924]]) և յոթերորդ ([[1935]]) համագումարներին: [[1925]]-ին Վիետնամի կոմունիստական խմբերի բազայի վրա ստեղծել է Վիետնամի հեղափոխական երիտասարդության ընկերությունը: [[1930]]-ին նրա ղեկավարությամբ երկրի բոլոր կոմունիստական կազմակերպությունները միավորվեցին [[Հնդկաչին|Հնդկաչինի]] կոմունիստական կուսակցության մեջ: Հեղափոխական գործունեության համար բազմիցս ձերբակալվել և բանտարկվել է, [[1929]]-ին, հեռակա կարգով, դատապարտվել է մահապատժի: 1934—38-ին սովորել է Արևելքի աշխատավորների կոմունիստական համալսարանում, աշխատել Մոսկվայում: [[1941]]-ին վերադարձել է հայրենիք, որտեղ նրա ղեկավարությամբ, [[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմի]] տարիներին, ծավալվեց հեղափոխական շարժում ընդդեմ ֆրանսիական գաղութարարների և ճապոնական զավթիչների: 1941-ին Հո Շի Մինի ղեկավարությամբ ստեղծվեց Վիետնամի անկախության համար պայքարի լիգան, և նա ընտրվեց որպես նախագահ: [[1945]]-ի [[Օգոստոսյան հեղափոխություն|Օգոստոսյան հեղափոխության]] հաղթանակից հետո Մինն ընտրվել է ՎԴՀ ժամանակավոր կառավարության նախագահ, 1946-ի մարտից՝ ՎԴՀ նախագահ:
|
edits