«Խաղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
== Խաղերի պատմություն ==
Առաջին խաղերը հայտնվել են մարդու առաջացումից առաջ` [[կենդանի]]ների մոտ: Խաղերն առավել զարգացած են կապիկների մոտ` նրանք օգտագործում են ոչ միայն այն խաղերը, որոնք կապված են որոշ [[ծես]]երի հետ, այլև նրանք, որոնք նույնական են մարդկանց խաղերին: Մարդկությունը խաղում է դեռ նախնադարյան ժամանակներից: Սկսած ծիսակատարություններից, [[քաղաքակրթություն|քաղաքակրթության]] զարգացման հետ մեկտեղ խաղերը դարձան ավելի դժվար և գրեթե ցանկացած թեմայի` [[սեր]], [[պատերազմ]], [[երևակայություն]], [[պատմություն]]: Հավանական է, որ առավել զարգացած են [[MMORPG]] խաղերը` բազմախաղ տեսակով, [[World of Warcraft]]-ի նման, որին ամեն րոպե հազարավոր խաղացողներ են միանում ամբողջ աշխարհից և որտեղ ամեն վայրկյան միլիոնավոր տարբեր գործողություններ են կատարվում: Գոյություն ունեն նաև խաղեր, որոնք կարող են հանգեցնել մարդու մահվան` [[գոյատևման խաղեր]], [[ստրայկբոլ]] և այլն:
 
=== Խաղը կենդանիների մոտ ===
 
[[Պատկեր:2006-07-09_katze4.jpg|thumb|280px|Խաղացող [[կատու|կատվի]] ձագ]]
[[Բարձրակարգ կենդանիներ]]ը ունեն հստակ արտահայտված նախահասունության շրջան, որի ընթացքում դրսևորվում է խաղային վարք: Խաղերի բնույթը որոշվում է տեսակային առանձնահատկությամբ և մեծամասամբ կախված է ապրելակերպից: Խաղերի մեջ արտահայտվում և կատարելագործվում են հասուն կենդանիներին բնորոշ [[վարք]]ի տարրերը, ինչպիսիք են՝ սննդի հայթհայթման, [[զուգավորում|զուգավորման]], սոցիալական և բնակառուցման վարքերը: Օրինակ` [[աղվեսներ]]ի խաղն իր մեջ ներառում է թաքնվելը և ցատկելը, որոնք օգտագործվում են մանր [[կրծողներ]] որսալիս:
 
Հաճախ նկատվում են խաղեր առարկաների օգտագործմամբ` մանիպուլյացիոն խաղեր: Նման խաղեր նկատվում են շատ [[կաթնասուններ]]ի մոտ, սակայն առավել զարգացած և բարդ են [[կապիկներ]]ի մոտ: Խաղերը կապիկներին թույլ են տալիս [[մաշկազգացողություն|մաշկազգացողության]] և [[տեսողություն|տեսողության]] վերահսկողությամբ բարելավել նուրբ շարժումները: Երբեմն կապիկները երկար ժամանակ անցկացնում են նույն տեղում, ձեռնածելով նույն առարկան և նրանց գործունեությունը սովորաբար ուղղված է բուն օբյեկտի ոչնչացմանը:
 
Խաղում մի քանի առանձնյակների մասնակցությունը այն ավելի արդյունավետ է դարձնում: Կենդանիների հաղորդակցումը կարևոր դեր է ունենում խմբային վարքի ձևավորման մեջ: Համատեղ խաղերը ներառում են պայքարը և մրցակցային վազքը, բայց կարող են ներառել նաև տարբեր առարկաների մանիպուլյացիան, այդ թվում` նաև որևէ առարկայի պայքարը: Օրինակ՝ արջի [[քոթոթ]]ների խաղերը ներառում են մրցակցային վազքը, թաքնվելը, իրար վրա հարձակումները թաքստոցից և պայքարը:
 
{{Վիքիպահեստ երկար|Game}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խաղ» էջից