«Աշխարհագրական թաղանթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 25.
Երկրի ներքին վիճակը քննարկելիս առիթ ունենք խոսելու մանթիայի ու քարոլորտի փոխհարաբերությունների, ցամաքային սալերի, պլատֆորմերի, գեոսինկլինալների մասին։ 20–րդ դարում ապացուցված է համարվում այն փաստը, որ քարոլորտի շարժումները, ծալքավորումները, տեկտոնական բարձրացումները, հրաբխականությունը կապվում են մանթիայում տեղի ունեցող շրջանառական պրոցեսների հետ։Առաջին տեկտոնական շարժումների դրդապատճառ համարում էին Երկրի ներքին ջերմությունը ՝«ստորգետնյա Հուրը»։
 
1852 թվականին ֆրանսիացի գիտնական Էլի դե Բոմոնդը առաջարկեց կոնստրուկցիոն տեսությունը, որը հեիվումհենվում էր Երկիր մոլորակի առաջացման Կանտ–Լապլասյան գիտաենթադրության վրա։ Ըստ այս տեսության ծալքավորումները առաջանում են Երկրի կեղևի սեղման հետևանքով։ Այս տեսությունը համընդհանուր ճանաչում ստացավ և իշխում էր մինչև 20–րդ դարի սկիզբը։ Սակայն դարասկզբին Կանտ–Լապլասյան գիտաենթադրության ժխտումը մեծ հարված հասցրեց կոնստրուկցիոն տեսությանը և այժմ նրա դեմ կան լուրջ փաստարկներ։ 20–րդ դարիառաջին քառորդում հրապարակ եկավ Ջոլիի գիտաենթադրությունը այն մասին , որ Երկրի կեղևի տակ ռադիոակտիվ նյութերի տրահման հետևանքով ջերմություն է անջատվում , որը հալեցնում է բազալտային մահիճը։
1950–ական թվականների վերջին տիեզերական թռիչքների կապակցությամբ առաջացավ մի նոր գիտություն ՝ մոլորակագիտությունը (Պլանետոլոգիա), և ծագեց նոր տեկտոնական Ռոտացիոն գիտաենթադրությունը, որը և տեկտոնական շարժումների պատճառը համարում է Երկրի իր առանցքի շուրջը պտտվելը։ Նրանից առաջացած մակընթացության երևույթը։ Մակընթացմության հետևանքով Երկրի պտույտը աստիճանաբար դանդաղում է, ուստի տեղի է ունենում Երկրի ձևի փոփոխություն, սա էլ առաջացնում է երկրակեղևի սեղման ու ձգման երևույթներ։