«Աշխարհագրական թաղանթ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 37.
Արեգակնային ճառագայթումը կազմում է 5,8 x 10²⁴ ջոուլ /տարի, որը մոտ 10,000 անգամ գերազանցում է երկրի խորքից
ստացած էներգիային։ Տիեզերքից երկիրը ստանում է 3,8 x 10¹⁸ ջոուլ/տարի էներգիա։ Վերը նշված թվերից ակներև է,
որ տիեզերքից ստացած էներգիան Արեգակի տվածի համեմատ մոտ 150 մլն. անգամ փոքր է, ուստի գործնականորեն
վերնածին (Հիպերգեն) պրոցեսներում ոչ մի նշանակություն չունի։ Արեգակից ճառագած էներգիան ամբողջովին Երկրի
մակերևույթ չի հասնում։ Օրգանական աշխարհի համար վտանգավոր ճառագայթների մեծ մասը կլանվում է տարբեր
ոլորտների էկրանների կողմից։ Երկրին հասնում է 2,3 x 10²⁴ ջոուլ/տարի, որի մեծ մասը ծախսվում է գոլորշացման վրա։
Երկրի մակերևույթ հասած էներգիան, համագործակցելով Երկրի ծանրահատակ ուժի հետ, պայմանավորվում է
մթնոլորտի և ջրոլորտի շրջապտույտները։ Արեգակնային ճառագայթումը, Երկրի վրա գործի դնելով շրջանառական տարբեր
ոլորտներ, գրեթե ամբողջությամբ վերածվում է ջերմության և ճառագայթարձակման միջոցով նորից վերադառնում է տիեզերք։
Օրգանիզմների մեռնելուց հետո տեղի է ունենում օքսիդացման պրոցես, նրանց մեջ կուտակված քիմիական էներգիան
վերածվում է ջերմայինի, և միայն թե փոքր մասը կուտակվելով դառնում է հումուսային նյութի քիմիական էներգիա։
Օրգանական նյութի մի մասը, օվկիանոսի հատակում սուզվելով մանթիայի մեջ և այնտեղ օքսիդանալով, վերրածվում է
ջերմային էներգիայի։ Վերջին ժամանակների ուսումնասիրությունները ցույց են տալիս հողմահարման ենթարկվելիս
մի քանի միներալների բյուրեղային ցանցը էներգիա է կլանում։ Երկրի խորքում այդ միներալների վերաբյուրեղացման
ժամանակ էներգիան անջատվում է և մտնում շրջապտույտի մեջ։ Ըստ էներգետիկների Համաշխարհային 7-րդ
կոնֆերանսի նյութերի՝ 2000 թ, էլեկտրաէներգիայի 50 % -ը կստացվի միջուկային ռեակցիաներից։ Գիտնականների
մի մասը գտնում է, որ մարդու կողմից արտադրած էներգիան բարձրացնելու է երկրի մակերևույթի ջերմաստիճանը։
Երկիրը և մթնոլորտը գտնվում են էներգետիկ հավասարակշռության մեջ։ Ջերմության այն քանակը, որ ստանում են
Երկիրն ու մթնոլորտը, ի վերջո վերադարձվում է տիեզերական տարածություն։ Մթնոլորտը երկրի համար տաք
վերմակի դեր է կատարում։ Մթնոլորտի բացակայության դեպքում երկրի մակերևույթի ջերմաստիճանը 33 աստիճանով
ցածր կլիներ, քան այժմ է նկատվում։ Երկրի մակերևույթը տարբեր լայնությունների տակ տարբեր չափով է տաքանում։
Ջերմային շրջապտույտները սերտորեն կապված են օվկիանոսային և մթնոլորտային շրջապտույտների հետ։ Այսինքն
թե՜ օվկիանոսային և թե՜ շրջապտույտները ջերմաստիճանային տարբերությունների արգասիք են։ Հասարակածային և
արևադարձային գոտիներում տքացած ջրերը արեգակնային էներգիան տանում են մերձբևեռային շրջաններ, այստեղ
այն հաղորդվում է շրջապատին, օդը տաքանում է։Ջերմության շրջապտույտը երկրի մակերևույթի և մթնոլորտի միջև
կատարում է ոչ միայն ճառագայթմամբ , այլ նաև գոլորշացման թաքնված ջերմության անջատման միջոցով։ Բնական է,
որ տաք երկրներում, որտեղ գոլորշացումն ինտենսիվ է արտահայտված, այդ պրոցեսում շատ ջերմություն է կլանվում,
մինչդեռ ցուրտ երկրներում, որտեղ գոլորշացումը թույլ է, ջերմոկթյան ծախսը փոքր է։ Անապատային շրջաններում ջրի
բացակայության պայմաններում երկրի մակերևույթին գոլորշացման վրա ջերմություն չի ծախսվում, համապատասխանաբար
էլ օդի վերին շերտերում ջերմություն չի անջատվում։