«Արտակ Սմբատյանց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 21.
== Աշխատություններ ==
Գրական գործունեությամբ Արտակ եպս. Սմբատյանցն սկսել է զբաղվել դեռևս ուսանողական տարիներից, սակայն Դորպատի համալսարանում սովորելուց հետո նա մի նոր թափով է սկսում երկնել, ինչի վառ վկայությունն է 1904թ. սկսած Մայր Աթոռի պաշտոնական <<Արարատ>> ամսագրի համարներում նրա անունով լույս տեսածտարբեր բնույթի ուսումնասիրությունները:
 
'''Անանիա Շիրակացի'''
Առաջին գործը՝ <<Անանիա Շիրակացի>> հոդված-շարադրությունն է, որը գրվել է 1896թ. մայիսի 6-ին: Աշխատության մասին ոչ ոք ոչինչ չգիտեր մինչև 1997թ., երբ Սանդրո Բեհբուդյանն իր <<Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության>> շարքի երրորդ գրքում առաջին անգամ անդրադարձավ այս աշխատությանը:
Աշխատության մեջ հեղինակը մանրամասն վերլուծությամբ քննում է Անանիա Շիրակացու կենսագրական տվյալները, անդրադառնում նրա երկասիրություններին, ի մասնավորի այն ժամանակ Էջմիածնի Մատենադարանում պահվող մի ձեռագիր օրինակին:
 
'''Սկիզբն վիճաբանութեանց Քաղկեդոնական ժողովոյն ի Հայս'''
1897թ. հոնիսին Արտակ եպս. Սմբատյանցը ավարտելով Գևորգյան ճեմարանի մասնագիտական բաժինը՝ որպես ավարտաճառ է ներկայացնում մի աշխատություն, որը վերնագրված էր <<Սկիզբն վիճաբանութեանց Քաղկեդոնական ժողովոյն ի Հայս>>(Քաղկեդոնական վեճերի սկիզբը հայերի մեջ): Աշխատությունը մինչև 1997թ. համարվում էր անտիպ և ձեռագիր վիճակով պահվում էր Պատմության կենտրոնական պետական արխիվում(այժմ ՀՀ Ազգային արխիվ): Առաջին անգամ այն լույս է տեսել Սանդրո Բեհբուդյանի <<Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության>> շարքի երրորդ հատորում՝ 1997 թվականին: