«Մաղաքիա Օրմանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 15.
[[1870]]-ին խուսափելով կաթոլիկ հոգևորականության հալածանքներից, վերադարձել է Կ. Պոլիս, որտեղ զբաղվել է հրապարակախոսությամբ՝ ֆրանսիական և հայկական թերթերում տպագրած հոդվածներով բացահայտ պայքարել հայ կաթոլիկ համայնքը պառակտելու, հայ [[կաթոլիկ]]ների մեջ հայկական ավանդությունները վերացնելու Վատիկանի քաղաքականության դեմ։
 
Այդ շրջանում է գրել [[Հռոմ]]ի կաթոլիկ եկեղեցու և հայոց վեճը լուսաբանող աշխատություններ, ինչպիսիք են՝ «Արևելյան հայ-կաթողիկե հայերը» (1870, իտալերեն), «Արևելյան կաթոլիկաց կրոնական ազատությունը և քաղաքացիական իրավունքները» (1872, ֆրանսերեն), «Ռևերսորուս կամ Հայք և պապություն» (1872, իտալերեն), «Վատիկան և Հայք»<ref>[https://ia600407.us.archive.org/19/items/LeVaticanEtLesArmeniens/VaticanandArmenians.pdf Ormanian M., Le Vatican et les Arméniens, Rome, 1873.]</ref> (1873, ֆրանսերեն) գրքերը, որոնք 1874-ին ներառվել են Վատիկանի արգելած գրքերի ցանկի մեջ։
 
[[1875]]-ին Իտալիայում հանդիպել է երկրի ազգ-ազատագրական պայքարի ղեկավար Ջ. Գարիբալդիին, նրա հետ քննարկել հայ և իտալացի ժողովուրդների ազատագրական պայքարին վերաբերող հարցեր։