Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
'''Աուտիզմը''' նյարդային աճի խանգարում է, որը բնորոշվում է սահմանափակ սոցիալական շփմամբ, բանավոր և ոչ-խոսքային հաղորդակցությամբ և սահմանափակ, կրկնվող կամ կարծրատիպային վարքագծով։ Երեխաների մոտ ախտանիշները ի հայտ են գալիս երեք տարեկանից հետո։ [[Աուտիզմ|Աուտիզմը]] ազդում է ուղեղում ինֆորմացիայի գործընթացի վրա՝ փոփոխելով նյարդային [[Բջիջ|բջիջների]] և դրանց սինափսների միավորումն ու կազմակերպումը (ASDs)։ Թե ինչպես է սա տեղի ունենում, հասկանալի չէ։ Սա աուտիզմի երեք խանգարումներից մեկն է, մյուս երկու խագարումները ասպերգեր համախտանիշներն են, որի հետևանքով ուշանում են ճանաչողական զարգացման և լեզվական ունակությունները և տեղի է ունենում համատարած աճի խանգարում, որոնք չսահմանված խանգարումներ են (PDD-NOS). ախտորոշվում են այն ժամանակ, երբ աուտիզմի կամ ասպերգեր սինդրոմի բոլոր համախտանիշները չեն հանդիպում։
Աուտիզմը խորը գենետիկական հիմքեր ունի, չնայած աուտիզմի գենոտիպերը բարդ են և հայտնի չէ, թե աուտիզմը ավելի շուտ բացատրվում է հազվագյուտ [[Մուտացիա|մուտացիաներով]], թե հազվագյուտ գենետիկական տարբերակների զուգորդումներով։ Հազվագյուտ դեպքերում աուտիզմը խիստ կապված է բնածին արատների ազդակների հետ։
Աշխարհում 1000 մարդուց 1-2-ը աուտիզմի սինդրոմ ունի։ Այն չորս անգամ ավելի շատ հանդիպում է տղաների մոտ, քան աղջիկների։ Հիվանդությունների[[Հիվանդություն]]ների վերահսկման և կանխարգելման կենտրոնները հաղորդում են, որ [[2012]] թվականի տվյալներով [[ԱՄՆ]]-ում 1000 երեխայից 20-ը աուտիզմով է հիվանդ, իսկ [[2008]] թվականին 1000-ից՝ 11 երեխա։ [[1980]] թվականից ի վեր աուտիզմով հիվանդների թիվը զգալիորեն աճում է՝ ի շնորհիվ մասնավորապես ախտորոշման փորձերի և նշված ախտորոշումների համար կառավարության սուբսիդավորած ֆինանսական խթթանների։
Ծնողները սովորաբար երեխաների մոտ նախանշանները նկատում են առաջին երկու տարիների ընթացքում։ Նախանշանները սովորաբար աստիճանաբար են ի հայտ գալիս, իսկ որոշ աուտիկ երեխաներ սկզբում ավելի նորմալ են զարգանում, իսկ հետո սկսում են հետադիմել։ Նախնական վարքային, ճանաչողական կամ խոսքային միջամտությունները կարող են աուտիկ երեխաների մոտ առաջացնել իրենք իրենց մասին հոգ տանելու, սոցիալական և հաղորդակցական հմտություններ։ Չնայած այս խանգարմանը ոչ մի բուժում չկա, սակայն հայտնի են որոշ երեխաներ, որոնք բուժվել են։ Ոչ բոլոր աուտիկ երեխաներն են սկսում ազատ ապրել, երբ դառնում են չափահաս, սակայն որոշ երեխաներ հաջողակ են դառնում։ Աուտիկ [[մշակույթ]] է ձևավորվել, որտեղ որոշ անհատներ բուժում են փնտրում, իսկ որոշներն էլ հավատում են, որ աուտիզմը պետք է ընդունվի որպես տարբերություն և ոչ թե խանգարում։
 
Տող 9.
 
=== Սոցիալական զարգացումը===
Սոցիալական խանգարումները առանձնացնում են աուտիզմը և աուտիզմի հետ կապված սպեկտորային խանգարումները, այլ աճող խանգարումներից։ Աուտիկ [[մարդիկ]] սոցիալական խանգարումներ ունեն և հաճախ ուրիշներին ներըմբռնումով չեն մոտենում, ինչպես շատերը։
Անսովոր սոցիալական աճը ակնհայտ է դառնում վաղ մանկության տարիներին։ Աուտիկ երեխաները ավելի քիչ ուշադրություն են ցուցաբերում սոցիալական ազդակներին, ժպտում և ավելի քիչ են ուրիշներին նայում և ավելի քիչ են արձագանքում, երբ իրենց անունն են տալիս։ Աուտիկ երեխաները ավելի խիստ են տարբերվում սոցիալական նորմերից, օրինակ նրանք ավելի քիչ են հաղորդակցվում հայացքով և պարզ շարժումներ չեն օգտագործում՝ իրենց բնութագրելու համար՝ իրերը մատնացույց անելու ունակության բացակայություն։ 3-ից 5 տարեկան աուտիկ երեխանները ավելի քիչ են ցուցաբերում սոցիալական հասկացողություն, տարերայնորեն մոտենում ուրիշներին, նմանակում և արձագանքում զգացմունքներին, ոչ- բանավոր շփվում։ Այնուամենայնիվ, նրանք կապվածություն են ձեռք բերում իրենց խնամակալների նկատմամբ։ Մեծ մասամբ աուտիկ երեխաները ավելի քիչ զգուշություն են ցուցաբերում, քան ոչ աուտիկ երեխաները, չնայած այս տարբերությունը ի հայտ չի գալիս ավելի բարձր մտավոր զարգացում ունեցող կամ ավելի քիչ սրություն ունեցող աուտիկ երեխաների մոտ։
Բարձր ֆունկցիոնալ աուտիզմով երեխաները ավելի շատ են տառապում ինտենսիվ և հաճախակի միայնությունից, քան նույն տարիքի ոչ աուտիկ երեխաները՝ հաշվի չառնելով այն կարծիքը, որ աուտիկ երեխաները նախընտրում են միայնակ լինել։
Տող 16.
=== Հաղորդակցություն ===
Աուտիկ անհատների մոտավորապես երկու երրորդը բավական չափով չի զարգացնում բնական խոսք՝[[խոսք]]՝ ամենօրյա հաղորդակցական կարիքները բավարարելու համար։ Հաղորդակցական տարբերությունը աուտիկ անհատների մոտ ի հայտ է գալիս կյանքի առաջին տարիներին և կարող է ներառել ուշացած թոթովանք, անսովոր ժեստեր, արձագանքման ցածր մակարդակ և ձայնային նախշեր, որոնք չեն սինխրոնացվում խնամակալների հետ։ Կյանքի երկրորդ և երրորդ տարիներին աուտիկ երեխաները ավելի քիչ հաճախականության և բազմազանության թոթովանքներ, բաղաձայն հնչյուններ, [[բառ]]եր և բառային կապակցություններ են արտահայտում։ Ավելի քիչ հավանականություն կա, որ աուտիկ երեխաները ինչ որ բան կխնդրեն կամ փորձով կփոխանակվեն,բայց ավելի շուտ կկրկնօրինակեն ուրիշներին։ Սահմանափակ ուշադրությունը կարևոր է ֆունկցիոնալ խոսքի համար, իսկ սահմանափակ ուշադրության բացակայությունը աուտիկ երեխաներին տարբերում է ոչ աուտիկ երեխաներից։ Օրինակ՝ նրանք կարող են նայել ցույց տվող ձեռքին, այլ ոչ թե ցույց տրվող իրին։
 
 
Տող 26.
* Նույնություն, որը դիմադրություն է ցույց տալիս փոփոխություններին, օրինակ՝ պահանջել, որ կահույքը չտեղափոխվի կամ մերժել ընդհատվելը։
* Ռիտուալ վարքագիծը ներառում է ամենօրյա գործողությունների չփոփոխվող օրինակ, ինչպիսին են օրինակ անփոփոխ մենյուն կամ հաք ու կապի ռիտուալը։
* Սահմանափակ վարքագիծը ուշադրության, հետաքրքրության կամ գործունեության սահմանափումն է։ Օրինակ՝ միևնույն հեռուստածրագիրը դիտելը, խաղալիքվ[[խաղալիք]]ով կամ խաղով խաղալը։
* Ինքնավնասումը ներառում է մարդկային վնասներ հասցնելու շարժումներ, ինչպիսին են [[աչք]] հանելը, մաշկ ճմկտելը, ձեռք կծելը, գլխով հարվածելը։ [[2007]] թվականին իրականացված ուսումնասիրությունը հաղորդում է, որ ինքնավնասումը ինչ-որ տեղ ի հայտ է եկել աուտիկ երեխաներից 30 %-ի մոտ։
Թվում է, թե ոչ մի կրկնվող կամ ինքնավնասման վարքագիծ հատուկ է աուտիզմին, սակայն միայն աուտիզմն ունի այս վարքագծերի առաջացման և սրացման բարձր օրինակ։
 
Տող 34.
Աուտիկ մարդկանց մի զգալի տոկոս (60-80%) ունի շարժական նշաններ, վատ մկանային տոնուս, շարժական վատ պլանավորում և ոտքերի ծայրերին քայլելու սովորություն։
 
Անսովոր ուտելու վարքագիծը ի հայտ է գալիս աուտիկ երեխաների երեք չորրորդի մոտ։ Սնվելու ժամանակ ընտրելը ամենատարածված խնդիրն է, չնայած ուտելու արարողություն և սննդի մերժում նույնպես պատահում է։ Սակայն սա թերսնման հետևանքպատճառ չի առաջացնում։դառնում։
 
Աուտիկ երեխաների ծնողները ամենամեծ լարվածության մակարդակն են ցուցաբերում։ Աուտիկ երեխաների քույրերն ու եղբայրները ավելի մեծ հիացմունք են ցուցաբերում և ավելի փոքր հակասություն, ինպչես "[[դաուն]]" սինդրոմ ունեցող երեխաների եղբայրներն ու քույրերը։ Սակայն ավելի փոքր մտերմության մակարդակ ունեն` համեմատած դաուն երեխաների քույրերի և եղբայրների հետ։
Տող 46.
Երկվորյակների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ժառանգականությունը հանդիպում է 0.7 աուտիկների և 0.9 աուտիստիկ սպեկտրալ խանգարումներ ունեցողների մոտ, և նրանց եղբայների և քույրերեի մոտ 25 անգամ ավելի մեծ հավանականություն կա աուտիկներ լինել, քան ընդհանուր բնակչության մոտ։ Այնուամենայնիվ, մեծ թվով մուտացիաներ, որոնք ավելացնում են աուտիզմի առաջացման ռիսկը, դեռ չեն հայտնաբերվել։ Որպես կանոն, աուտիզմը չի կարելի դասակարգել մենդելի մուտացիաների շարքին կամ եզակի [[քրոմոսոմ|քրոմոսոմային]] խանգարումների դասին, և աուտիստիկ սպեկտրալ խանգարումների ոչ մի գենետիկական սինդրոմ, չի ցույց տվել ընտրովի պատճառ։
 
Մի քանի փաստեր սինապտիկ դիսֆունկցիան համարում են աուտիզմի պատճառ ։ Որոշ եզակի մուտացիաներ կարող են աուտիզմի պատճառ դառնալ՝ կազմալուծելով որոշ սինապտիկ ուղիներ, ինչպիսին են այն ուղիները, որոնք կապված են [[բջիջ|բջջային]] կցումների հետ։ Գեների տեղաբաշխման ուսումնասիրությունները մկների դեպքում ցույց է տալիս, որ աուտիզմի սիմպտոմները սերտ կապված են հետագա զարգացման աստիճանների հետ, որոնք կախված են սինեպսիսում տեղի ունեցող գործողությունների և գործողություններից կախված փոփոխությունների հետ։ Այն տերատոգենները, որոնք աուտիզմի պատճառ կարող են դառնալ, սկսում են գործել երևալուց վեց շաբաթ առաջ, և չնայած սա չի բացառում այն հնարավորությունը, որ աուտիզմը կարող է հարուցվել կամ ախտահարվել ավելի ուշ, ամուր փաստարկ կա, որ աուտիզմը շատ շուտ է առաջանում զարգացման փուլում։
 
Չնայած շրջակա միջավայրից բխող այլ պատճառները անհեթեթ են և չեն հաստատվել հուսալի ուսումնասիրությունների շնորհիվ, այնուամենայնիվ լայնածավալ որոնումները շարունակվում են։ Աուտիզմին նպաստող կամ այն սրող շրջակա միջավայրի հետ կապված գործոններն են որոշակի սնունդ, վարակիչ [[Հիվանդություն|հիվանդություններ]], ծանր [[Մետաղ|մետաղներ]],լուծիչներ, դիզելային արտանետումներ,պոլիքլորինացված բիֆենիլներ,թունաքիմիկատներ, ալկոհոլ, ծխախոտ, ապօրինի թմրանյութեր,պատվաստանյութեր, նախածննդաբերական սթրես. չնայած ոչ մի կապ չի հայտնաբերվել նշվածների հետ և որոշներն էլ ամբողջովին հերքվել են։
Տող 58.
Նյարդաանատոմական ուսումնասիրությունները և Տերատոգենային ասոցիացիաները առաջարկում են այն տարբերակը, որ աուտիզմի մեխանիզմները ներառում են ուղեղի զարգացման փոփոխություններ։ Այս անոմալ երևույթի հետևանքով առաջանում են պաթոլոգիական երևույթներ ուղեղում, որոնց վրա էականորեն ազդում են շրջակա միջավայրի գործոններ։ Անմիջապես ծնունդից հետո, աուտիկ երեխայի ուղեղը սկսում է սովորականից արագ զարգանալ, որին հաջորդում է ավելի դանդաղ աճը մանկության ընթացքում։ Սա հատկապես ակնհայտ է դառնում ուղեղի շրջանում։ Պաթոլոգիկ վաղ աճի մոլեկուլային և բջջային հիմքերի վերաբերյալ հիպոթեզները ներառում են հետևյալը:
* [[Նեյրոն|Նեյրոնների]] մուտքը, որը ուղեղի հիմնական շրջաններում առաջացնում է տեղական փոխկապակցվածություն
* Վաղ հղիության ընթացքում խանգարված նեյրոնների[[նեյրոն]]ների հոսք
* Անհավասարակշիռ գրգռիչ-արգելիչ ցանցեր սինեպսիսների և դենդրիտիկ ողնաշարի անոմալ կազմավորում
 
Տող 70.
=== Նեյրոհոգեբանություն ===
Աուտիստիկ ուղեղի և վարքագծի միջև եղած կապերի համար ճանաչողական տեսությունների երկու հիմնական կատեգորիաներ են առաջարկվել.
Առաջին կատեգորիան կենտրոնանում է հասարակական -իմացական դեֆիցիտների վրա։ Սիմոն Բարոն Կոհենի շեշտադրող-համակարգող թեորիան ասում է, որ աուտիկ անհատները կարող են համակարգել, այսինքն նրանք կարող են զարգացնել գործելու ներքին կանոններ՝ կարգավորելու ուղեղում տեղի ունեցող իրադարձությունները, սակայն ոչ շեշտադրել՝ կարգավորելով իրադարձություններ/միջոցառումներ այլ ազդակների կողմից առաջացվող։ Սահմանային-տղամարդկային ուղեղի տեսությունը ենթադրում է, որ աուտիզմը [[Տղամարդ|տղամարդու]] ուղեղի չափազանցված տարբերակն է։
 
Երկրորդ կատեգորիան կենտրոնանում է ոչ հասարակական կամ ընդհանուր գործընթացի վրա։ Հիմնական գործընթացներն են աշխատանքային [[հիշողություն|հիշողությունը]], պլանավորումը, զսպվածությունը։ Քենուորթին իր տեսության մեջ հաղորդում է, որ հիմնական խանգարման պահանջը որպես պատճառահետևանքային գործոն աուտիզմում շատ հակասական է, այնուամենայնիվ ակնհայտ է, որ հիմնական խանգարումը դեր է խաղում հասարակական և իմացական խանգարումներում աուտիկների մոտ։
 
Թույլ կենտրոնացած կապվածության թեորիան վկայում է, որ մեծ պատկեր տեսնելու սահմանափակ կարողությունը հանգեցնում է կենտրոնական խանգարման աուտիզմի դեպքում։ Այս թեորիայի նպատակներից մեկը աուտիկների գործողություններում հատուկ տաղանդներ և բարձրակետեր հայտնաբերելն է։
Տող 116.
Կրթական միջամտությունը կարող է էֆեկտիվ լինել՝ կախված աուտիզմի մակարդակից։ Ինտենսիվ կիրառական վերլուծությունը արդյունավետություն է ցույց տվել՝ ընդլայնելով գլոբալ գործունեությունը նախադպրոցական շրջանում։
Անհայտ է, արդյոք բուժման ծրագրերը էական բարելավման են հասցնում երեխայի մեծանալուց հետո, իսկ "չափահասների բնակության" ծրագրերի սահմանափակ ուսումնասիրությունները խառը արդյունքներ են ցույց տալիս։ Աուտիզմի սպեկտորային խանգարում ունեցող երեխաների ներառումը ընդհանուր կրթված բնակչության մեջ դասավանդողների և ուսումնասիրողների ընթացիկ բանավեճերի առարկան է։
Շատ դեղամիջոցներ են օգտագործվում Աուտիզմի սպեկտորային խանգարման բուժման համար։ [[ԱՄՆ]]-ում բնակվող աուտիկների մոտավորապես կեսին նշանակում են հոգեներգործող կամ հակացնցումային դեղեր (հակադեպրեսանտներ,տոնուսը բարձրացնող միջոցներ)։ Դեղերը կարող են բացասական ազդեցություն ունենալ, և ոչ մի դեղամիջոց չի բուժում աուտիզմի արմատային սիմպտոմները սոցիալ և հաղորդակցման խանգարումների ժամանակ։
Չնայած որ շատ այլընտրանքային թերապիաներ և միջամտություններ են հայտնի, սակայն քչերն են ապացուցվում գիտական ուսումնասիրությունների միջոցով։ Որոշ այլընտրանքային թերապիաներ կարող են ռիսկի ենթարկել երեխային։
 
Տող 129.
Տղաների մոտ աուտիզմի դեպքեր ավելի շատ են հանդիպում, քան աղջիների մոտ։ Սեռային հարաբերակցությունը միջինում 4.3:1, և այն մեծապես փոփոխվում է ճանաչողական խանգարումով։ Արական սեռի մոտ ավելի մեծ տարածվածությունը ուսումնասիրված է, սակայն տարբերությունը մնում է անհայտ։
 
Թեև ապացույցը որևէ հղիության հետ կապված ռիսկի գործոն, որպես աուտիզմի պատճառ, չի ենթադրում, այն կապված է ծնողների տարիքի և շաքարախտի, [[արյունահոսություն|արյունահոսության]] և հղիության ժամանակ հոգեմետ դեղամիջոցների օգտագործման հետ։ Ռիսկի գործոնը մեծ է,եթե հայրը տարիքով մեծ է։ Այս հանգամանքի համար երկու պոտենցիալ բացատրություն կա՝ հին սերմնահեղուկում [[մուտացիա]] առաջացնող նյութի ավելացում և այն վարկածը, որ տղամարդիկ ամուսնանում են ավելի ուշ, եթե նրանք ունեն գենետիկ պարտավորություններ կամ նրանց մոտ երևում են աուտիզմի որևէ նշաններ։
Մի քանի այլ պայմաններ ընդհանուր են աուտիկների մոտ՝