«Ապակի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: ` → ՝ oգտվելով ԱՎԲ
Փոխվում է էջը 'Եգիպտոսում հնագիտական պեղումներ կատարելիս գիտնականները գտան ապակե մի հիասքանչ սկահակ'-ով
Տող 1.
Եգիպտոսում հնագիտական պեղումներ կատարելիս գիտնականները գտան ապակե մի հիասքանչ սկահակ
[[Պատկեր:Vintage cranberry glass.jpg|մինի|աջից|Ապակե սովորական թաս]]
Գոյություն ունեն բնական և արհեստական '''ապակիներ'''։
* '''Բնական ապակիները'''՝ պեռլիտները, վանակատները (օբսիդիան) և այլն, հրաբուխների գործունեության արգասիք են և կոչվում են նաև հրաբխային ապակիներ։
* '''Արհեստական ապակին''' ամորֆ, փխրուն, թափանցիկ, քիմիապես կայուն նյութ է։ Այն ստանում են հատուկ վառարաններում՝ սոդայի (Na2CO3), կավճի (CaCO3), սիլիկահողի (SiO2) խառնուրդը միահալելով։ Արդյունքում առաջանում են [[նատրիում]]ի և [[կալցիում]]ի սիլիկատներ, որոնք, սիլիկահողի հետ միաձուլվելով, վերածվում են հեղուկ ապակեզանգվածի, իսկ հետագա սառեցմամբ՝ պինդ ապակու։ Այսպիսի ապակին կոչվում է սիլիկատային։ Սոդան պոտաշով (K2CO3) փոխարինելու դեպքում ստանում են դժվարահալ ապակի։ Կավիճը՝ կապարի (II) օքսիդով (PbO), իսկ սոդան պոտաշով փոխարինելու դեպքում ստանում են բյուրեղապակի։ Սկզբնական խառնուրդին տարբեր մետաղների [[օքսիդ]]ներ ավելացնելիս սիլիկատային ապակին ստանում է տարբեր գույներ, օրինակ՝ քրոմի (III) օքսիդից՝ կանաչ, կոբալտի (II) օքսիդից՝ կապույտ, մանգանի (IV) օքսիդից՝ կարմրամանուշակագույն և այլն։
* Եթե ապակին պարունակում է մոտ 99% սիլիկահող, ապա կոչվում է '''քվարցային ապակի'''։
 
== Հատկություններ ==
Տաքացնելիս ապակին աստիճանաբար փափկում է և անցնում հեղուկ վիճակի։ Հակառակը նույնպես տեղի է ունենում աստիճանաբար՝ սառեցմանը զուգընթաց ապակե զանգվածը պնդանում է։ Ապակու այս հատկության վրա է հիմնված դրանից տարբեր իրերի ձևավորումը, որն իրականացվում է տարբեր եղանակներով։ Ապակու ձգումը մեքենաներով կիրառվում է թերթային ապակու, խողովակների, ապակեձողիկների, ապակեթելերի արտադրության, գլոցումը՝ շինարարական, նախշազարդ [[թիթեղապակի]]ների համար։ Փչումը կիրառվում է նեղ բերանով ամանեղեն, մամլումը՝ հաստ պատերով իրեր պատրաստելու համար։
 
Ըստ կիրառության և հատկությունների՝ առանձնացվում են ապակու մի շարք տեսակներ՝ շինարարական, տեխնիկական, օպտիկական, էլեկտրամեկուսիչ և էլեկտրավակուումային, լուսատեխնիկական, լուծվող, տարայի, տեսակային և գեղարվեստական, ապակեթել և այլն։
 
Գունավոր ապակիներ ստանալու համար բովախարնուրդին որոշ մետաղների օքսիդներ են ավելացնում։ Օրինակ՝ պղնձի(||) օքսիդն ապակին դարձնում է կապտականաչ, քրոմի (|||) օքսիդը (Cr2O3)` կանաչ,կոբալտի (||) օքսիդը(CoO)` կապույտ, իսկ խիստ մանրացված ոսկին(Au)՝ կարմիր(սուտակե ապակի)։
 
== Ապակեգործության զարգացման պատմությունը ==
Հնագիտական պեղումներով [[Եգիպտոս]]ում հայտնաբերվել են մ. թ. ա. IV–III հազարամյակներին վերագրվող ապակե զանազան զարդեր և ամանեղեն, բարձրորակ ապակուց սկահակներ։ Ընդհուպ մինչև մեր թվականությունը Եգիպտոսը համարվում էր ապակեգործության կենտրոն։ Եգիպտական ծագում ունեցող բազմաթիվ ապակե սրվակներ հայտնաբերվել են նաև միջերկրածովյան երկրներում։ Ապակե իրեր պատրաստել են նաև [[Չինաստան]]ում դեռևս մ. թ. ա. V–III դարերում։
 
Մ. թ. ա. I դարում երևան եկավ ապակե փչման տեխնիկան, և խոշոր հեղաշրջում կատարվեց ապակեգործության ասպարեզում։ Միջին դարերում ապակեգործության հիմնական կենտրոնները գտնվում էին Բյուզանդիայում, Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում, Միջին Ասիայում։ Արտադրվում էին արծնապատ, ոսկեզօծ և նկարազարդ անոթներ։ [[17-րդ դար]]ում [[Անգլիա]]յում և [[Չեխիա]]յում երևան եկավ բյուրեղապակին։
 
Հին Հայաստանում նույնպես լայնորեն տարածված էին ապակե զարդերն ու առարկաները։ Լճաշենի հնավայրից պեղումներով հայտնաբերվել են 3000 տարի առաջ պատրաստված ուլունքներ, [[Կարմիր բլուր]]ում՝ անոթներ, հնագիտական այլ հուշարձաններում՝ ճարմանդներ, կնիքներ և բազմաթիվ այլ առարկաներ։ Միջնադարյան Հայաստանում ապակե գունագեղ ու բազմաձև իրեր պատրաստում էին հիմնականում Դվինում և Անիում։
 
== Արտաքին հղումներ ==
[http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=52 Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I, Ապակի]
 
[[Կատեգորիա:Ապակի]]
[[Կատեգորիա:Հայտնագործություններ]]
 
{{Link FA|af}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ապակի» էջից