«Արգիշտիխինիլի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{վիքիֆիկացում}}'''ԱՐԳԻՇՏԻԽԻՆԻԼԻԱրգիշտիխինիլի''', ուրարտական քաղաք, վարչա-տնտեսական և պաշտամունքային կենտրոն։ Հիմնադրել է [[Արգիշտի Ա]], մ.թ.ա. մոտ 776-ին։
 
==Տեղադրությունը==
Տող 10.
== Բնակչությունը ==
Բնակչությունը հիմնականում կազմված է եղել երկրագործներից ու արհեստավորներից, որոնց ընդարձակ և մեծաշուք տները զբաղեցրել են քաղաքի գրեթե ամբողջ տարածքը։ Արվարձաններում բնակվել է երկրագործ բնակչության ցածր խավը։ Քաղաքի և մերձակայքի լավագույն հողերը, ինչպես նաե անասնահոտերը կենտրոնացած էին ստրկատիրական ավագանու, քրմերի և հատկապես՝ թագավորի ձեռքում։ Արհեստանոցներն ու բնակելի թաղամասերը գտնվում էին ջրանցքների, առուների մոտ։ Արգիշտիխինիլին արհեստագործական արտադրանք (քարե նուրբ կնիքներ, մետաղյա և կավե իրեր, դեկորատիվ բազալտե թասեր) է մատակարարել Ուրարտուի հյուսիսային շրջաններին։ Ապացուցված է, որ մ.թ.ա. VII դ. կեսին մի շարք կավե առարկաներ Արգիշտիխինիլիից տեղափոխվել են Թեյշեբաինի (Կարմիր-բլուր)։ Հայտնաբերվել են բրոնզագործի, դարբնի, քարագործի, դեղագործի և հյուսնի մենատներ։ Հատկապես կատարելության էր հասել խեցեգործությունը։ Տարածված էին գեղարվեստական արհեստագործության արտադրանքները՝ բրոնզաթիթեղը, դրոշմազարդ գոտիները, բարձրաքանդակ վահանները, սաղավարտներն ու մետաղյա արձանիկները։ Պեղածո իրերը (նուրբ ու կոպիտ գործվածքների, պարանների, փոկերի, կաշվե իրերի մնացորդներ) ցույց են տալիս մանածագործության, ջուլհակության, կաշեգործության և այլ արհեստների առկայությունը։ Արգիշտիխինիլիում զգալի թիվ էին կազմում շինարար վարպետներն ու գործավորները։ Արգիշտիխինիլիի արմ. հատվածը շրջապատված է եղել բերդապարսպով, որի մնացորդները 1,5—2 կմ երկարությամբ մասամբ պահպանվել են։ Արգիշտիխինիլիի քաղաքաշինական սխեման կազմվել է տեղանքին համապատասխան։ Քաղաքն իր արլ. և արմ. կողմերում ունեցել է երկու հսկայական միջնաբերդ, որտեղ եղել են թագավորական պալատներ, տաճարային շինություններ, արհեստանոցներ, հացահատիկի պահեստներ, գինու մառաններ։ Պալատական, տաճարային շինությունները տեղավորված էին արմ. կողմում, բլրաշարքի ամենաբարձր մասում՝ շրջափակված եռաշարք հզոր պաշտպանական պարիսպներով, աշտարակներով, որմնահեցերով։ Պալատներից մեկի պեղումներից երևում է, որ այն բաղկացած է եղել սյունազարդ երկու դահլիճներից, բնակելի և տնտեսական ընդարձակ շենքերից։ Քաղաքի արմ. մասում գտնվում է Արմավիր բլուրը (բարձրությունը՝ մուո 80 մ), որից 1 կմ հեռավորության վրա շղթայաձև ձգվում է Դավթի բլրաշարքը՝ մոտ 2,5 կմ երկարությամբ։ Այս բլրաշարքի արմ. բարձրադիր հատվածում տեղադրված է եղել արմ. ամրոցը։ Բնակելի թաղամասերը զբաղեցրել են բլրաշարքը, նրա լանջերն ու ստորոտի հարթավայրը։ Առանձին հետաքրքրություն են ներկայացնում քաղաքի պաշտպանական կառույցները։ Արմ. ամրոցը շրջապատված է եղել 3,5 մ հաստության եռաշարք պարիսպներով, որոնք կառուցվել են տարբեր ժամանակաշրջաններում՝ միջնաբերդի տարածությունը ընդարձակելու նկատառումով։ Ամրոցի մուտքերը գտնվել են հս. և արլ. պարսպամասերում։ Բլրաշարքի կենտրոնում (կենտրոնական մեծ սենյակի շուրջը) բացվել են 6—10 սենյակներով միահարկ բնակելի առանձնատներ։ Երվանդունիների թագավորության առաջին շրջանում Արգիշտիխինիլիի մեծ մասն ավերակ էր։ Կյանքը վերսկսվեց միայն նրա արլ. մասում, երբ հիմնադրվեց Երվանդունիների գահանիստ Արմավիրը։<br />
 
<gallery widths="240" heights="240"> |lines=3
 
Պատկեր:Արմավիրի հնավայր 03.jpg
Պատկեր:Արմավիրի հնավայր 09.jpg
Տող 22 ⟶ 20՝
Պատկեր:Արմավիրի հնավայր 02.jpg
Պատկեր:Արմավիրի հնավայր 01.jpg
 
</gallery>
 
Պատկերազարդումը տես աղ. I, 48—49 էջերի միջև՝ ներդիրում։<br />
== Աղբյուրներ ==
* Ղաֆադարյան Կ. Կ., Արգիշտիխինիլի քաղաքի արևմտյան միջնաբերդի ամրաշինական կառույցները, «ԼՀԳ», 1972,