«Վասակ Ա Սյունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 24.
* Ձորք – 525 կմ2 (այժմյան [[Կապան]]ի շրջանի Գեղվաձորը, ըստ «Աշխարհացոյցի»` Սյունիքի 10-րդ գավառը),
* Արևիք – 625 կմ2 (այժմյան [[Մեղրի]]ի շրջանը, ըստ «Աշխարհացոյցի» Սյունիքի 11-րդ գավառը),
* Կովսական – 625 կմ2 (նախկին [[Զանգելանի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ)|Զանգելանի]] և մասամբ Կապանի շրջանները, ազատագրումից հետո վերանվանված դարձյալ Կովսական: Ըստ «Աշխարհացոյցի»` Սյունիքի 12-րդ գավառը): [[Պատկեր:Tatev Monastery from a distance.jpg|մինի|[[Տաթևի վանք]]]]
Տարածքը սկզբնական շրջանում բավականաչափ մեծ էր՝ իր մեջ ընդգրկում էր [[7-րդ դար]]ի «Աշխարհացոյց»-ում նկարագրված Սյունիք աշխարհի մեծագույն մասը։ Թագավորության սահմաններից դուրս էին միայն Սյունիքի [[Սևանա լիճ|Սևանա լճի]] ավազանը և [[Երնջակ]] [[գավառ]]ը։
Սակայն Սյունիքի թագավորությունը, շատ չանցած, կորցնում է իր տարածքների մի զգալի մասը։ Բագրատունի [[Գագիկ Ա]] թագավորը 1003-ին Սյունիքի թագավորությունից գրավում [[Բագրատունյաց Հայաստան|Անի-Շիրակի թագավորությանն]] է միացնում [[Վայոց ձոր]]ն ու նրա շրջակայքի մի քանի գավառներ։
[[Պատկեր:Tatev Monastery from a distance.jpg|մինի|[[Տաթևի վանք]]]]
Բագրատունի [[Գագիկ Ա]] թագավորը 1003-ին Սյունիքի թագավորությունից գրավում [[Բագրատունյաց Հայաստան|Անի-Շիրակի թագավորությանն]] է միացնում [[Վայոց ձոր]]ն ու նրա շրջակայքի մի քանի գավառներ։ Դրանից հետո Սյունիքի թագավորության մեջ են մտնում նախկին Սյունյաց աշխարհի միայն մոտ մեկ երրորդը՝ նրա հարավ- արևելյան մի քանի գավառները։ Այդ ժամանակից սկսած Սյունիքի թագավորության սահմանները արևմուտքում կազմում էին [[Զանգեզուրի լեռներ]]ի հարավային մասը, հարավում [[Արաքս]] գետը, արևելքում՝ [[Աղավնո]] ([[Հագարի]]) գետը, իսկ հյուսիսում այդ սահմանն անցնում էր Հագարի գետի [[Աղողլան]] վտակի և [[Որոտան]] գետի ջրբաժան լեռներով, ապա ուղղվում դեպի արևմուտք և հատվում Սյունյաց լեռների հետ։ Սյունիքի թագավորությունը նշված սահմաններում ընդգրկում էր [[Բաղք]], [[Կապան]], [[Արևիք]], [[Կովսական]] ու [[Հաբանդ]] գավառները՝ ամբողջությամբ, և [[Ծղուկք]] գավառի հարավային մասը։ Այս սահմանները վերաբերում են [[11-րդ դար]]ին, ներկայացնում են Սյունիքի թագավորության առավելագույնը ՝ հետագա ժամանակների համեմատությամբ։ Սյունիքի թագավորության մեջ կային 43 [[բերդ]], 48 [[վանք]] և 1000-ից ավելի գյուղեր։ Սյունիքի թագավորության մայրաքաղաքը սկզբնական շրջանում [[Շաղատ]] գյուղաքաղաքն էր, իսկ [[10-րդ դար]]ի վերջերից [[Կապան]] քաղաքը։
[[Պատկեր:Bagratids 11century BSE ru.png|մինի|ձախից|[[Բագրատունյաց Հայաստան]]]]
Սյունիքի առաջին գահակալը` Սմբատ Սահակյանը վախճանվել էր [[998]] թ. և ամփոփվել [[Տաթևի վանք]]ում: Գահը ժառանգեց որդի [[Վասակ Ա|Վասակը]] ([[998]]-[[1040]]), որը «ազատակոյտ բազմութեամբ» թագավոր օծվեց Գրիգոր եպիսկոպոսի ձեռքով: Նրա կրտսեր եղբայր Սևադան դարձավ իշխանաց իշխան: Ճանաչել է իրեն հայոց արքա [[Գագիկ Ա]]-ի վասալ, մասնակցել է վերջինիս [[1003]] թ-ի Փառիսոսյան արշավանքին։ Վասակ թագավորի միամորիկ դուստրը` Կատրամիդեն, ամուսնացած էր [[Գագիկ Ա|Գագիկ Ա Բագրատունի]] թագավորի ([[989]]–[[1020]]) հետ և իր մոր` Սյունյաց թագուհի Շահանդուխտի նման զբաղված էր շինարարական լայն գործունեությամբ:
 
Վասակ թագավորի խնդրանքով և նրա դստեր` թագուհի Կատրամիդեի միջամտությամբ վերականգնվում է Սյունիքի մետրոպոլիտությունը, որը շնորհված էր նահանգի
հոգևոր առաջնորդներին դեռևս [[4]]-րդ դ. [[Ներսես Մեծ]]ի կողմից և վերացվել էր [[Անանիա Մոկացի]] կաթողիկոսի կոնդակով [[960]]-ական թթ.: Պատմական որոշակի արժեք է ներկայացնում Սարգիս Սևանցի կաթողիկոսի 1006 թ. շրջաբերական նամակը` ուղղված Վասակ թագավորին և Սյունյաց Սևադա ու Աշոտ իշխաններին` Սյունիքի հոգևոր թեմին ենթակա հարկատու գավառների մասին: Ի թիվս այլ գավառների` այստեղ մտցված են [[Նախիջևան]]ը, [[Ագուլիս]]ը, [[Ջուղա]]ն, Օրդվատը ([[Օրդուբադ]]ը), [[Երնջակ]]ը, [[Ճահուկ]]ը և այլ բնակավայրեր:
 
[[Պատկեր:Baghaberd.jpg|մինի|[[Բաղաբերդ]]]]
Սյունիքի թագավորությունը տնտեսական կապերով կապված էր Անի-Շիրակի ու [[Վասպուրականի թագավորություն]]ների ու [[Աղվանք]]ի հետ։ Երկրում առևտրական ճանապարհների վրա առաջացել էին փոքրիկ, բայց առևտրական տեսակետից զգալի նշանակություն ունեցող գյուղաքաղաքներ։ Ամբողջ թագավորության մեջ տնտեսական և քաղաքական բացառիկ նշանակություն ուներ երկրի միակ քաղաքը՝ Կապանը, որը առևտրի ու տեղական նշանակություն ունեցող արհեստագործական կենտրոնն էր։ Սյունիքի թագավորությունում, [[գյուղատնտեսություն]]ից բացի, մեծ զարկ էր ստացել [[պղինձ|պղնձի]] հանույթն ու ձուլումը։