«Սմբատ Ա Սյունի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 33.
 
970 թ. Սյունյաց գահերեց իշխան Աշոտի թոռը` Սահակի որդի Սմբատը, նույնպես արտաքին ուժերի սադրիչ միջամտությամբ իրեն հռչակեց Սյունիքի թագավոր: ''«Այդ ինչու՞, գրում է [[Ստեփանոս Օրբելյան]]ը, Հրաչեի կողմից գերեվարված Բագրատունիների ժառանգներից կարող են օծվել հայոց թագավորներ, իսկ Սյունյաց աշխարհից` ոչ: Չէ՞ որ ի Հայկայ երևելի հարազատութեամբ որդիք զհարս փոխանակելով և տերութեամբ եկեալ հասեալ էին մինչև ցայժմ: Սյունյաց աշխարհի իշխանները «երբեք ոչ ըմբոստացան ի հայրենի տերութեանցն», ուստի «քրեական մեղք» չի կարելի համարել Սմբատի գահակալությունը»:''
[[Պատկեր:Baghaberd.jpg|մինի|[[Բաղաբերդ]]]]
Սյունիքի թագավորությունը տնտեսական կապերով կապված էր Անի-Շիրակի ու [[Վասպուրականի թագավորություն]]ների ու [[Աղվանք]]ի հետ։ Երկրում առևտրական ճանապարհների վրա առաջացել էին փոքրիկ, բայց առևտրական տեսակետից զգալի նշանակություն ունեցող գյուղաքաղաքներ։ Ամբողջ թագավորության մեջ տնտեսական և քաղաքական բացառիկ նշանակություն ուներ երկրի միակ քաղաքը՝ Կապանը, որը առևտրի ու տեղական նշանակություն ունեցող արհեստագործական կենտրոնն էր։ Սյունիքի թագավորությունում, [[գյուղատնտեսություն]]ից բացի, մեծ զարկ էր ստացել [[պղինձ|պղնձի]] հանույթն ու ձուլումը։
[[Պատկեր:Baghaberd.jpg|մինի|[[Բաղաբերդ]]]]
 
Սյունիքի թագավորության տնտեսական վերելքը երկար չի տևում։ 11-րդ դարի երջերից նա ընկնում է քաղաքական աննպաստ դրության մեջ։ 12-րդ դարի հենց սկզբից Սյունիքի թագավորությունը ստիպված է լինում համառ մարտեր մղել սելջուկյան նվաճողների դեմ։ Սելջուկներին հաջողվում է [[1103]]թ. ավերել թագավորության մայրաքաղաք Կապանը, ապա մեկը մյուսի հետևից գրավել նրա տարածքները։ [[1170]]թ. սելջուկները գրավում են Սյունիքի թագավորության վերջին բերդը՝ [[Բաղաբերդ]]ը, որով և Սյունիքի թագավորությունը պատմության ասպարեզից վերանում է։