«Հյուսիսային Իրանի խանություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 235.
 
{{Հիմնական հոդված|Ուրմիայի խանություն}}
[[Պատկեր:Main river of urumia city.JPG|մինի|Խանի պալատ]]
[[Պատկեր:UrmiaLake.jpg|մինի|աջից|[[Կապուտան |Կապուտան լիճ]]]]
Ուրմիայի խանություն ({{lang-fa|خانات ارومیه — Khānāt-e Orumiye}}), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ կիսանկախ իշխանապետություն էր [[1747]]-[[1865]] թվականներին։ Թուրքական տիրապետությունից ազատագրելով՝ Նադիր շահը [[1736]]թ. այն կրկին միացրել է Պարսկաստանին։ [[1747]]թ. վերջնականապես ձևավորվում է Ուրմիայի խանությունը՝ [[Թավրիզի կուսակալություն|Թավրիզի կուսակալության]] տարածքի մի մասի վրա։
 
Խանության տարածքը կազմել է շուրջ 5,000 քառ. կմ.՝ զբաղեցնելով [[Մեծ Հայք]]ի [[Պարսկահայք]] նահանգի հարավային ու կենտրոնական գավառները: Այժմ խանության տարածքը համապատասխանում է [[Իրանի Իսլամական Հանրապետություն|Իրանի Իսլամական Հանրապետության]]ը։
 
[[1797]]թ. խանությունը դադարում է կիսանկախ լինելուց: Այն դարձյալ մտնում է Իրանի կազմի մեջ՝ որպես նրա վարչական միավոր: Ավելի ուշ Ուրմիան մտնում է Իրանական Քուրդիստանի մեջ:
 
[[Ուրմիա]] քաղաքի մասին առաջին հիշատակությունները ունեն չորս հազար տարվա պատմություն: Բնակավայրը, ըստ Վլադիմիր Մինորսկու, սերտ կապ է ունեցել և կրել [[Վան|Վանի]] ազդեցությունը: Անունը [[արամեերեն]] է, նշանակում է Ուր՝ բնակավայր, Միյահ՝ ջրեր: Նույն անունն է կրել [[Հայկական լեռնաշխարհ]]ի խոշորագույն լիճը՝ [[Ուրմիա լիճ|Ուրմիան]], որը հայերը անվանում էին նաև [[Կապուտան]]: Քաղաքի մասին հիշատակումները հանդիպում են հետագայում: Մասնավորապես նշվում է զրադաշտական տաճարի մասին: Ի դեպ, զրադաշտական տաճարների անունով է կոչվել լճից արևելք ընկած երկրամասը՝ Ատրպատական, կազմված պարսկերեն Ադար կամ Ատար ՝ կրակ, պայական կամ պատական՝ հեթանոս: Վերջինս նույն նշանակությունն ունի նաև անգլերենում (pagan), հին ռուսերենում՝ (паганый): 7-րդ դարում այն գրավվում է [[Արաբական խալիֆայություն|Արաբական խալիֆայության]] կողմից: Արաբերենում բացակայող Պ-ին փոխարինվել է Բ-ն, Գ-ին՝ Ջ-ն: Այդպես [[Ատրպատական]]ը վերանվանվել է Ադրբաեջան կամ Ադրբեջան: Դա որևէ կապ չուներ Հարավային Կովկասում 20-րդ դարում ձևավորված ժամանակակից [[Ադրբեջանի հանրապետություն|Ադրբեջանի]] հետ:
 
Ուրմիան [[Մեծ Հայք]]ի [[Պարսկահայք]] նահանգի Թրաբի գավառի կենտրոնը։ Հայաստանի [[387]] թ. բաժանման ժամանակ միացվել է [[Պարսկաստան]]ին։ Այն այլևս չի մտել հայկական թագավորությունների ու իշխանապետությունների կազմում: Հայաբնակ Ուրմիայում դարերի ընթացքում այնտեղ հաստատվել են [[ասորիներ]], [[պարսիկներ]], [[թաթարներ]], [[հրեաներ]]։ Ուրմիան խիստ տուժել է [[1791]] թ. երկրաշարժից։ [[1906]] թ. [[Ուրմիա|Ուրմիայում]] բնակվել են [[60]], [[1914]] թ.՝ 70 տուն հայ։ [[1889]]-[[1891]] թթ. կառուցվել է հայկական եկեղեցի, որին կից գործել է գիշերօթիկ դպրոց։ Վերջին տվյալներով այժմ Ուրմիայում և մերձակա գյուղերում բնակվում է մոտ 4 հազար հայ։ Տարածքը հիմնականում քրդաբնակ է, մտնում է Իրանի Արևմտյան Ադրբեջան մարզի մեջ: Մինչև օրս պահպանվել է Ուրմիայի հողե կրկնակի բարձր պարիսպներով պատած բերդն՝ իր հոյակապ դռներով և ներսի մի քանի կառույցներով։
 
[[1502]]թ. Սեֆյան շահ Իսմայլիը այն միացնում է [[Իրան|Իրանին]]: Թեև ժամանակ առ ժամանակ այն գրավվել է [[Օսմանյան կայսրություն|օսմանցիների]] կամ [[Ռուսական կայսրություն|ռուսների]] կողմից, բայց մնացել է Իրանի կազմում: [[1829]]—[[30]]թթ. նրա հայ բնակչության մի մասը [[1826]]—[[1828]] թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո կազմակերպված ընդհանուր գաղթի ժամանակ ապաստան է գտել Ռուսաստանին միացված [[Արևելյան Հայաստան]]ում։ Ուրմիայի խանության ղեկավարները պարսիկ էին, ինչպես և [[Մակուի խանություն|Մակուի խաները]]: Նրանք սերում էին Նադիր շահի՝ Աֆշարիների տոհմից:
 
== Ծանոթագրություններ ==