«Հեռուստատեսային կենտրոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի մինի Պատկեր:FEMA - 38040 - FEMA Public Information officer gives an interview to a...»:
(Տարբերություն չկա)

11:46, 5 Ապրիլի 2014-ի տարբերակ

Հեռուստատեսային կենտրոն, հեռուստակենտրոն, տեխնիկական սարքավորումներով հագեցած կառույցների համալիր, ապահովում է հեռուստատեսային ծրագրերի պատրաստումը և ազդանշանների հաղորդումը եթեր: Այն հեռուստատեսային ցանցի կարևոր օղակներից է: Նրա տեխնիկական բազան ապարատաստուդիական համալիրն է, որի մեջ մտնում են՝ հեռուստատեսային ստուդիան ապարատային տեխնիկական հարմարանքներով ու կինոսարքերով, հեռուստատեսային գրանցման և վերարտադրման սարքերով (տեսամագնիտոֆոն), այլ հեռուստատեսային կենտրոններից ստացվող ծրագրերի միացումն ապահովող սարրքերը, ինչպես նաև տվյալ հեռուստատեսային կենտրոնի ծրագրերը մյուս կենտրոններին հաղորդող սարքավորումը:


Կառուցվածք

Հեռուստատեսային ստուդիան ձայնամեկուսացված շինություն է, որի մակերեսը կարող է կազմել մի քանի տասնյակից մինչև 1000 մ2: Այն բաղկացած է հետևյալ բաժիններից.

  • Ստուդիայում տեղադրվում են ծրագրային կառավարման լուսարձակներ, որոնք ապահովում են ծրագրին համապատասխանող լուսավորություն:
  • Ստուդիային կից, սովորաբար երկրորդ հարկի մակարդակի վրա, գտնվում է ռեժիսորական ապարատային սենյակը: Ռեժիսորները ստուդիայում կատարվող գործողությունները դիտում են` ստուդիան ապարատային սենյակից առանձնացնող ձայնամեկուսացված լուսամուտից: Ասիստենտների և հաղորդման խցիկների օպերատորների աշխատանքը ղեկավարվում է դիսպետչերական կապի միջոցով:
  • Ռեժիսորականին կից գտնվում է տեխնիկական ապարատային սենյակը, որտեղ տեղադրվում են ուժեղացման և ազդանշանների փոխակերպման սարքերը:
  • Ստուդիայում և ապարատային սենյակներում են գտնվում հեռուստատեսային ազդանշանին ուղեկցող ձայնի ստացման համար անհրաժեշտ սարքերը:
  • Դերասանների նախապատրաստման և հաղորդումների գեղարվեստական մասի ապահովման հարմարանքների համար ստուդիային կից հատկացվում են օժանդակ սրահներ:
  • Կինոսարքավորումները նույնպես տեղադրվում են առանձին սենյակներում,
  • Կինո-մագնիսագրման ժապավենները պահվում են հատուկ կահավորված պահեստներում:
  • Արտաստուդիական հաղորդումները կազմակերպվում են շարժական կամ մշտական (թատրոնում, կրկեսում, մարզադաշտում և այլն) հեռուստատեսային կայանների միջոցով, որտեղից ծրագրերը գերկարճ ալիքներով հաղորդվում են հեռուստատեսային կենտրոններին:
  • Հաղորդիչ կայանը հեռուստատեսային կենտրոնի վերջին օղակն է և ապահովում է հեռուստատեսային պատկերի և ձայնի հաղորդումը եթեր: Հաղորդումն իրագործվում է առանձին հեռուստատեսային և ձայնային հաղորդիչների ու հեոուստատեասյին անտենաների միջոցով:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։