«Նիկեայի Ա տիեզերական ժողով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{անաղբյուր}}
'''Նիկիայի Ա տիեզերական ժողով''' - 325թ. [[Կոստանդիանոս Ա Մեծ]]ի կողմից [[Նիկիա]] քաղաքում հրավիրված քրիստոնյա եկեղեցու վարդապետների ժողով։ Իր որոշումների ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից ընդունման շնորհիվ ճանաչվել է ''տիեզերական''։ Ժողովին մասնակցել է 318 եպիսկոպոսներ, այդ թվում [[Մեծ Հայք|Հայաստան]]ից` Գրիգոր Լուսավորչի որդի [[Արիստակես Ա Պարթև|Արիստակես]]ը:
 
* Ժողովը դատապարտում է [[Արիոսականություն|Արիոսի վարդապետություն]]ը` հայտարարելով այն հերետիկոսություն։
 
* Ժողովը մշակում է դավանաբանական բանաձև, որը հայտնի է [[Նիկիական հանգանակ]] անունով։
 
* Ժողովն ամրագրում է ժամանակի չորս առաջնային եպիսկոպոսական աթոռների՝ Հռոմի, Ալեքսանդրիայի, Անտիոքիայի և Երուսաղեմի աթոռների գերակայությունը այլ աթոռների նկատմամբ։
* Ժողովը ֆիքսում է Զատիկը տոնելու ժամանակը՝ գարնանային արևահավասարից անցած առաջին լիալուսնից հետո ընկած առաջին կիրակին։
* Կարգավորվեցին քրիստոնեական կանոնները եվ այդ կանոնները յուրաքանչյուր քրիստոնյա պետք է անգիր իմանար։
Ըստ ավանդության Արիստակեսը բերում է Նիկիական ժողովի որոշումները Հայաստան և ներկայացնում դրանք [[Գրիգոր Լուսավորիչ|Գրիգոր Լուսավորչին]], որը դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։
Նիկիայի 325թ.Ա Տիեզերական ժողով
ՆԻԿԻԱՅԻ Ա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎ 325, գումարվել է բյուզանդական կայսր Կոստանդիանոս Մեծի հրամանով, Բութանիայի Նիկիա քաղաքում, մայիսի 20-ին: Ժողովին մասնակցել են Ընդհանրական եկեղեցու խորհրդանշական թվով 318 հայրապետներ, այդ թվում՝ Ալեքսանդրիայի պատրիարք Ալեքսանդր Ալեքսանդրացին, Աթանաս Ալեքսանդրացին (այդ ժամանակ դեռևս սարկավագ), Գրիգոր Ա Լուսավորչի կրտսեր որդին՝ Արիստակեսը (Արիստակես Ա Պարթև), եկեղեցու այլ մեծանուն հայրեր: Առաջին տիեզերական ժողովի հրավիրման հիմնական նպատակն էր Ալեքսանդրիայի երեց Արիոսի հերետիկոսի ուսմունքի քննությունը և դատապարտումը:
Արիոսականության գաղափարական ակունքներն էին հրեական միաստվածությունը (մոնոթեիզմ) և միջինպլատոնականությունը, որոնցից Արիոսը վերցրել էր Աստծո կատարյալ միակության և ինքնափակ եզակիության գաղափարը: Ըստ Արիոսի՝ կա մեկ և միակ Աստված. դա Հայր Աստվածն է: Մնացած ամեն ինչ, որ գոյություն ունի, իր էությամբ խորթ է Աստծուն և ունի մեկ այլ ինքնուրույն էություն: Աստվածային գոյության կատարելությունը բացառում է այն բանի հնարավորությունը, որ Աստված իր էությունը հաղորդի կամ հատկացնի մեկ ուրիշին: Ըստ այդմ, Բանը կամ Աստծո Որդին, որպես անձ, որպես գոյավոր էակ, խորթ է և նման չէ Հորը: Նա իր գոյությունը ստանում է Հորից, ինչպես այլ արարածները, և գոյության գալիս որպես միջնորդ արաչության մեջ՝ աշխարհի տնօրինության համար: Հոր և Որդու միջև գոյություն ունի ժամանակային տարածք, և Որդին համահավերժ չէ Հորը: Հակառակ դեպքում, ըստ Արիոսի, կլինեին երկու «անսկիզբներ», այսինքն՝ երկու «սկիզբ», և մեկաստվածության ճշմարտությունը կժխտվեր: Այլ խոսքով՝ Որդին չի եղել և ապա առաջացել է, այսինքն՝ արարած է: Այդ պատճառով ունի «փոփոխական» բնություն, ինչպես այլ առաջացած բաները, իսկ Աստվածային փառքը նրան հաղորդվում է դրսից՝ «ըստ շնորհի»:
Տող 16 ⟶ 10՝
ՆԻԿԻԱՅԻ Ա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԸ առանցքային նշանակություն է ունեցել ոչ միայն Ընդհանրական եկեղեցու, այլև՝ մարդկության պատմության մեջ: Այն ոչ միայն առաջինն է տիեզերական ժողովների մեջ, այլև կարևորագույնը՝ ժողովների ժողովը, որը նախանշել է աստվածաբանական և իմաստասիրական մտքի հետագա զարգացման ուղին: Ոչ մի այլ իրադարձություն այդպիսի նշանակություն և ազդեցություն չի ունեցել աստվածաբանական մտքի ձևավորման վրա: Նիկիայի Ա Տիեզերական ժողովի շուրջ ծավալված քննարկումները շարունակվել են ամբողջ IV դ. ընթացքում:
Հայ եկեղեցին ՆԻԿԻԱՅԻ Ա ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԻ 318 սուրբ հայրապետների հիշատակը տոնում է Վերափոխման չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը՝ սեպտեմբեր ամսին: