«Գլաձորի համալսարան»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(→‎Պատմություն: լուսանկար)
| կայք = [http://hushardzan.am/am/693/ «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան]
}}
'''Գլաձորի համալսարան''', 13-14-րդ դարերի նշանավոր հայկական կրթօջախ, իր ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական, նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոն։ Ժամանակակիցների կողմից անվանվել է «Երկրորդ Աթենք պանծալի», «Մայրաքաղաք իմաստության», «Գերահռչակ համալսարան»։ Միջնադարյան Հայաստանի հոգևոր, գիտական և հասարակական կյանքում ունեցել է մեծ դեր ու նշանակություն։ Այստեղ են բարձրագույն կրթություն ստացել, գործել և ստեղծագործել այդ ժամանակի անվանի հայ մտավորականեր [[Ներսես Մշեցի]]ն, [[Եսայի Նչեցի]]ն, [[Հովհաննես Օրբել]]ը, [[Մխիթար Սասնեցի]]ն, [[Ստեփանոս Տարսայիճ]]ը, [[Հովհանես Որոտնեցի]]ն, [[Խաչատուր Կեչառեցի]]ն, [[Թորոս Տարոնացի]]ն, [[Ավագ]]ը, [[Մոմիկ]]ը և այլք։այլո
ք։
 
Այս նշանավոր հայ միջնադարյան ուսումնագիտական կենտրոնի պատմության և նշանակության բազմաթիվ հարցերի ուսումնասիրմամբ և վերհանմամբ զբաղվել են անվանի գիտնականեր [[Ղևոնդ Ալիշան]]ը, Գ. Հովսեփյանը, Լ. Խաչիկյանը, Ա. Մովսիսյանը, Ա. Ավետիսյանը, Լ. Խաչերյանը, Փ. Անթաբյանը, Էմ. Պիվազյանը, Ս. Բարխուդարյանը, Ա. Աբրահամյանը, Ա. Մաթևոսյանը, Ի. Ղարիբյանը։ 1970-1971 թթ. [[Երևանի պետական համալսարան]]ի հնագիտության, աղբյուրագիտության և ազգագրության ամբիոնի նախաձեռնությամբ և Ի. Ղարիբյանի ղեկավարությամբ պեղումներ կատարվեցին [[Վայոց ձոր]]ի Սբ. Ստեփանոս վանքի մոտկայքում, որի ընթացքում բացվեցին Գլաձորյան համալսարանի հետքերը։
Անանուն մասնակից