«Անագ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  6 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝))
 
== Հայտնագործումը ==
Կոնկրետ հայտնի չէ, թե [[մարդ]]ն առաջին անգամ երբ է ծանոթացել անագի հետ։ Անագը և դրա համաձուլվածքները հայտնի են մարդկությանը հնագույն ժամանակներից։ Անագի մասին հիշատակվում է [[Հին Կտակարան]]ի նախնական գրքերում։ Անագի և պղնձի համաձոլվածքներըհամաձուլվածքները, այսպես կոչված անագե [[բրոնզ]]ները, ենթադրվում է, որ օգտագործվել են մեր թվարկությունից առաջ ավելի քան 4000 տարի առաջ։ Իսկ հենց անագ մետաղի հետ մարդը ծանոթացել է շատ ավելի ուշ՝ մեր թվարկության 800-ականներին։ Մաքուր անագից հնում պատրաստում էին սպասք և զարդեր, լայն կիրառություն ունեին բրոնզե իրերը։
 
== Բնության մեջ տարածվածությունը ==
Անագը քիչ տարածված մետաղ է։ Երկրակեղևում տարածվածությամբ այն զբաղեցնում է 47-րդ տեղը (հին տվյալներով այն կազմում է երկրակեղևի զանգվածի 2•10<sup>−4</sup>-ից 2•10<sup>−4</sup>%)։ Անագի հիմնական հանքանյութը [[կասսիտերիտ]]ն է՝ SnO<sub>2</sub>, որը պարունակում է մինչև 78.8% անագ։ Ավելի հազվադեպ բնության մեգմեջ հանդիպում է [[ստաննին]]ը (անագե հրաքար)՝ [[Պղինձ|Cu<sub>2</sub>]][[Երկաթ|Fe]]<span style="color:blue">Sn</span>[[Ծծումբ|S]]<sub>4 </sub> (27.5% Sn)։
 
== Ստացումը ==
Ներկայումս անագի արդյունահանման համար օգտագործում են հանքեր, որտեղ դրա պարունակությունը մեծ կամ հավասար է 0.1%։ Առաջին փուլում հանքանյութը հարստանում են (գրավիտացիոն ֆլոտացիայի կամ մագնիսական սեպարացիայի մեթոդներով)։ Այսպիսով անագի պարունակությունը հանքում կարողանում են բարձրացնել մինչև 40-70%։ Հետո կատարվում է ստացված խառնուրդի այրում թթվածնի պայամաններում, որպեսզի հեռացվեն ծծմբի և [[արսենիում|մկնդեղի]] խառնուրդները։ Հետո ստացված օքսիդը (SnO<sub>2</sub>) վերականգնում են էլեկտրովառարաններումէլեկտրավառարաններում [[ածխածին|ածխով]] կամ [[ալյումին]]ով.:
 
<span style="font-size:150%; color:blue">SnO<sub>2</sub> + C = Sn + CO<sub>2</sub></span>
Անանուն մասնակից