«Ներսես Հովհաննիսյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ավարտել է Երևանի № 58 ռուսական դպրոցը և մինչ ինստիտուտ ընդունվելն աշխատել է [[Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն]]ում: 1953 թ. ավարտել է [[Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ]]ի ռեժիսուրայի բաժինը: 1959 թ-ից աշխատել է [[Հայֆիլմ]] կինոստուդիայում նախ որպես ռեժիսորի ասիստենտ, ապա` որպես ռեժիսոր: 1966-67 թթ. աշխատել է «[[Մոսֆիլմ]]» կինոստուդիայում. եղել է Յու.Ռայզմանի` «Քո ժամանակակիցը» ֆիլմի ռեժիսորի օգնականը: Որպես դերասան նկարահանվել է մի շարք ֆիլմերում, այդ թվում` [[Խոշոր շահում]], [[Վերջին կիրակին]], [[Մենավոր ընկուզենի]] և այլն: Որպես ռեժիսոր ճանաչում է գտել հատկապես [[Հարսնացու հյուսիսից]] ֆիլմի նկարահանումից հետո: [[Երջանկության մեխանիկա]] ֆիլմի համար 1983թ. արժանացել է ՀԽՍՀ Մինիստրների Խորհուրդի և Կոմերիտմիության մրցանակի:
 
«Մոսֆիլմ» կինոստուդիայում նկարահանել է խորհրդային կինոռեժիսորներին (Ռայզման, Կալատոզով, Պիրև) նվիրված վավերագրական ֆիլմերի շարք: «Михаил Калатозов. Путь к себе» ֆիլմի համար Արվեստի մասին ֆիլմերի միջազգային փառատոնում արժանացել է Լյումեր եղբայրների անվան բրոնզե մեդալի:
 
Ներսես Հովհաննիսյանը «Բումերանգ» երգիծական կինոալմանախի գեղարվեստական ղեկավարն է ու գլխավոր խմբագիրը, հանդիսանում է կինոստուդիայի ղեկավարության ու Հայաստանի կինեմատոգրաֆների միության անդամ:
== Արտաքին հղումներ ==
* [http://www.avproduction.am/?ln=am&page=person&id=1372 Ներսես Հովհաննիսյանի մասին avproduction.am կայքում]