«Սեղմիրան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ « '''Սեղմիրան''', կորսետ (ֆրանս․ corset, < corps - մարմին), լայն գոտի, որը պիրկ գրկում է կրծքավանդակը և գոտ...»:
(Տարբերություն չկա)

09:40, 3 Ապրիլի 2014-ի տարբերակ

Սեղմիրան, կորսետ (ֆրանս․ corset, < corps - մարմին), լայն գոտի, որը պիրկ գրկում է կրծքավանդակը և գոտկատեղը։ Կանանց հանդերձանքի պարագա։ Բժշության մեջ կիրառում են оրթոպեդիկ Սեղմիրան՝ ողնաշարի ծռումների և վնասվածքների դեպքում։ Նախատեսված է ողնաշարի շարժումները սահմանափակելու (սևեռող սեղմիրան), բեռնվածությունը թեթևացնելու (բեռնաթափող սեղմիրան), ինչպես նաև ձևախախտումները շտկելու (շտկող սեղմիրան) համար։ Սեղմիրան լինում է կոշտ, կիսակոշտ և փափուկ-առաձգական։ Պատրաստում են կաշվից, ժելատինային սոսնձից, ալյումինից, մետաղյա կամ պլաստմասսայե բեկակալներով գործվածքից։ Սեղմիրան մշտապես կրում են միայն բժշկի խորհրդով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։