«Սեմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Սեմ''' (եբրայերեն Sem անուն), ըստ հինկտակարանային ավանդության՝ Նոյի ավագ որդին, սեմական լեզուն...»:
(Տարբերություն չկա)

09:32, 3 Ապրիլի 2014-ի տարբերակ

Սեմ (եբրայերեն Sem անուն), ըստ հինկտակարանային ավանդության՝ Նոյի ավագ որդին, սեմական լեզուներով խոսող մի շարք ցեղերի ու ժողովուրդների նախնին։ Ավանդազրույցներում ներկայացվում է որպես մարգարե ու քահանա, որը համաշխարհային ջրհեղեղից հետո հոր հետ վիրավոր առյուծին զոհաբերել է աստծուն։ Մեծ հրեշտա- կապետ Ռափայելը Սեմին իբր պարգևել է «Ապաքինման գիրքը», որով հետագայում առաջնորդվել են բոլոր ժողովուրդների բժիշկները։ Ըստ այլ ավանդազրույցի՝ Սեմի սերնդից պիտի ծնվեր մեսիան և փառավորեր աստծո անունը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։