«Քանան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Քանան''' ( հուն․ Xavaav), Պաղեստինի, Ասորիքի և Փյունիկիայի տարածքի հնագույն, մինչիսրայելական անվա...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:CanaanMap.jpg|250px|մինի|Քանան]]
'''Քանան''' ( հուն․ Xavaav), [[Պաղեստին]]ի, Ասորիքի և Փյունիկիայի տարածքի հնագույն, մինչիսրայելական անվանումը։ «Քանան» անվան ստուգաբանությունը ճշգրտորեն պարզված չէ, ենթադրում են, որ նշանակում է ծիրանի և սկզբնապես վերաբերել է Փյունիկիային, որտեղ արդյունահանել են ծիրանագույն ներկ։ Ավելի ուշ անվանումը տարածվել է Քանանի ամբողջ տարածքի վրա։ Բնակիչները հիմնականում սեմական քանանացիներն էին։ Ոչ սեմական ժողովուրդներից Քանանում բնակվել են խուռիներ և խեթեր։ Քանանի պատմությունը հայտնի է մեր թվարկությունից առաջ մոտ VIII հազարամյակից։ Մեր թվարկությունից առաջ XVI —XV դարերում Քանանը [[Եգիպտոս]]ի քաղաքական և տնտեսական տիրապետության ոլորտում էր, մեր թվարկությունից առաջ XIV դարում սկսվել է եգիպտական ազդեցության թուլացումը։ XIII դարում Եգիպտոսը և Խեթական պետությունը Քանանը բաժանել են ազդեցության ոլորտների։ Մեր թվարկությունից առաջ XIII դարից իսրայելական ցեղերը սկսել են Քանանի նվաճումը։ Հետագայում «Քանան» անվանումն օգտագործվել է Փյունիկիայի, իսկ «քանանացիներ»՝ երբեմն սյունիկների (Հյուսիսային Աֆրիկայի փյունիկյան գաղթավայրերի բնակիչներ) վերաբերմամբ։
{{ՀՍՀ}}
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Քանան» էջից