«Մահապատիժ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 6258 բայտ ,  6 տարի առաջ
Մի շարք դեպքերում մահապատիժը դատարանի որոշմամբ կարող է փոխարինվել ցմահ ազատազրկմամբ կամ երկարատև ազատազրկմամբ։ Մահապատժի դատապարտվածը կարող է նաև ներում ստանալ [[Պետություն|պետության]] կամ նահանգի բարձրագույն պաշտոնատարի կողմից ([[նախագահ]], [[միապետ]], [[վարչապետ]], [[նահանգապետ]] և այլն)։
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ]]ից հետո աշխարհում նկատվում է մահապատիժների թվի կրճատման կամ մահապատժի արգելման միտում։ Դրանում բավական մեծ դեր են խաղացել [[1948]]թ․ [[ՄԱԿ]]-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 3-րդ և 5-րդ հոդվածներով ամրագրված նորմերը, ըստ որոնց յուրաքանչյուր մարդ ունի ապրելու իրավունք և ոչ ոք չպետք է ենթարկվի տանջանքների կամ դաժան, անմարդկային, արժանապատվությունը ստորացնող վերաբերմունքի և պատժի։ <ref>Курс уголовного права. Том 2. Общая часть. Учение о наказании / под ред. Н. Ф. Кузнецовой, И. М. Тяжковой. — М., Зерцало, 2002. — ISBN 5-94373-035-4.</ref> [[Մոսկվայի պետական համալսարան]]ի քրեական իրավունքի և կրիմինալոգիայի ամբիոնի հեղինակային կոլեկտիվի կարծիքով «այդ կոնտեքստում մահապատիժը միանշանակորեն պատկանում է դաժան ու անմարդկային մահապատիժների թվին»։ Բացի դրանից մահապատժի արգելքն առաջարկվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի [[1977]]թ․ [[դեկտեմբերի 8]]-ի և [[1980]]թ․ [[դեկտեմբերի 15]]-ի բանաձևերով, ինչպես նաև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի [[1989]]թ․ [[դեկտեմբերի 15]]-ի Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին դաշնագրի երկրորդ ֆակուլտատիվ արձանագրությամբ։<br />
 
[[1978]]թ. մահապատիժն արգելվում է [[Իսպանիա]]յում, 1981թ.՝ Ֆրանսիայում: 1990թ.-ից մահապատիժը չեղյալ է հարտարարվում մոտ 40 երկրում ու տարածքում, այդ թվում՝ [[Ադրբեջան]]ում, [[Ալբանիա]]յում, [[Անգոլիա]]յում, [[Բուլղարիա]]յում, [[Էստոնիա]]յում, [[Թուրքմենստան]]ում, [[Իռլանդիա]]յում, [[Իտալիա]]յում, [[Լատվիա]]յում, <ref>[http://lenta.ru/news/2011/12/01/parliament/ В Латвии окончательно отменили смертную казнь]</ref>[[Լեհաստան]]ում, [[Լիտվա]]յում, [[Խորվատիա]]յում, [[Կանադա]]յում, [[Կիպրոս]]ում, [[Ղրղզստան]]ում,<ref>В соответствии с Законом КР направленным на гуманизацию уголовного законодательства № 91 от 25 июня 2007 года</ref> [[Կոտ դԻվուար]]ում, [[Հայաստան]]ում, [[Հոնկկոնգ]]ում, [[Հունաստան]]ում, [[ՀԱՀ]]-ում<ref>Додонов В. Н. Малиновский А. А. Основные тенденции развития зарубежного уголовного права // Журнал зарубежного законодательства и сравнительного правоведения, 2006, № 1</ref>, [[Մալթա]]յում, [[Մավրիկիա]]յում, [[Մեծ Բրիտանիա]]յում, [[Մեքսիկա]]յում, [[Մոզամբիկ]]ում, [[Մոլդավիա]]յում, [[Նեպալ]]ում, [[Շվեյցարիա]]յում, [[Չերնոգորիա]]յում, [[Պարագվա]]յում, [[Սերբիա]]յում, [[Սլովակիա]]յում, [[Սլովենիա]]յում, [[Վենգրիա]]յում, [[Վրաստան]]ում, [[Ուկրաինա]]յում:
 
[[2007]]թ. կեսերից 89 երկրում մահապատիժն արգելվեց ցանկացած հանցագործության դեպքում: Եվս 10 երկրում այն պահպանվում է միայն պատերազմական իրավիճակներում կատարված հատկապես ծանր հանցագործությունների համար՝ մահապատիժը չեղյալ հայտարարելով այսպես կոչված ընդհանուր-քրեական հացագործությունների համար: 30 երկրում մահապատիժը կասեցված է գործնականում, այսինքն՝ վերջին 10 տարվա ընթացքում մահապատիժ չի իրականացվել, և պատրաստվում են հետագայում էլ մորատորիում պահպանել կամ պաշտոնապես հայտարարել են մորատորիում մահապատիժների իրականացման հարցում:
 
Այսպիսով՝ ներկայումս կա 130 երկիր, որտեղ մահապատիժը կասեցվել է օրենքով կամ գործնականում և 68 երկիր, որտեղ դեռևս շարունակվում է կիրառվել պատժի այս տեսակը։
 
[[1965]]թ․-ից ավելի քան 52 երկրում ընդլայնվել է այն հանցագործությունների ցուցակը, որոնց դեպքում կարող է կիրառվել մահապատիժ։ [[2000]] թվականի տվյալներով 21 երկրներում նախատեսված է մահապատիժ այն հանցագործությունների համար, որոնք կապված են երկրի անվտանգության հետ ([[լրտեսություն]], [[պետական դավաճանություն]] և այլն)։ 13 երկրում մահապատիժ է նախատեսվում [[Ահաբեկչություն|ահաբեկչության]] համար, եթե այն հանգեցրել է մարդկանց մահվան, ինչպես նաև պատանդների սպանության համար։ Որոշ երկրներում մահապատիժ է կիրառվում մարդկանց առևանգման համար, եթե դա հանգեցրել է վերջիններիս մահվանը։ 21 երկրում մահապատիժ է սահմանված [[թմրանյութ]]երի ապօրինի առևտրի համար։ 13 երկրում մահապատիժ է սահմանված տնտեսական [[հանցագործություն]]ների համար (կոռուպցիա, պետական միջոցների հափշտակում, հարձակում մաքսային պաշտոնյաների վրա, զինված կողոպուտ)։ Մի շարք մուսուլմանական երկրներում մահապատիժը կիրառվում է ամուսնական դավաճանության, բռնաբարության, [[Նույնասեռականություն|նույնասեռականության]], մուսուլման կնոջ՝ ոչ [[մուսուլման]]ի հետ սեռական կապի համար։<ref>[http://imp.rudn.ru/lectures/200/R2_13.htm#w1_1 И.Юрченко. Уголовно-исполнительное право]</ref>
 
«Միջազգային համաներում» կազմակերպության տվյալներով՝ [[2006]]թ․ նվազագույնը 1591 մարդ մահապատժի է ենթարկվել 25 երկրում, և 3861 մարդ մահապատժի են դատապարտվել 55 երկրում։<ref>[http://web.amnesty.org/pages/deathpenalty-sentences-eng Amnesty International | Working to Protect Human Rights]</ref>
 
[[2008]]թ․ ամենամեծ թվով մահապատիժներ տեղնի են ունեցել [[Չինաստան]]ում (1718), [[Իրան]]ում մահապատժի ենթարկվածների թիվը նվազագույնը 346 է, [[Սաուդյան Արաբիա]]յում՝ 102, [[ԱՄՆ]]-ում՝ 37, [[Պակիստան]]ում՝ 36, [[Իրաք]]ում՝ 34։ 2008թ․ ընդհանուրը մահապատժի է ենթարկվել 2390 մարդ 25 երկրում։<ref>[http://www.welt.de/politik/article3428138/China-ist-das-Land-mit-den-meisten-Hinrichtungen.html China ist das Land mit den meisten Hinrichtungen]{{ref-de}}</ref>
=== Մահապատժի ժամանակակից տեսակները ===
* [[Գազի կամերա]]