«Սիներակներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Արյուն ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 3.
[[Պատկեր:Venous system fr.svg|մինի|Երակային համակարգ]]
== Մարդու սիներակներ ==
Մարդու [[Երակ|երակային]] հիմնական ցողուններն են, որոնք [[արյուն]] են հավաքում ամբողջ մարմնից և տանում աջ [[Նախասիրտ|նախասիրտ]]։
* Վերին սիներակը կարճ է և հաստ, գտնվում է [[Կրծքի արյունահավաք|կրծքի]] խոռոչում՝ վերել (վեր ելնող) [[Աորտա|աորտայից]] աջ։ Այն գոյանում է աջ և ձախ գլխաբազկային երակների միաձուլումից։ Վերջիններս առաջանում են [[Գլխուղեղ|գլխից]] և պարանոցից արյուն բերող ներքին լծային և վերին վերջույթից եկող ենթանրակային երակների միացումից։ Վերին սիներակի մեջ է թափվում նաև կրծքի խոռոչի պատերի արյունը՝ կենտ երակի միջոցով։
* Ստորին սիներակը մարմնի ամենախոշոր երակացողունն է, որն արյուն է հավաքում [[որովայն]]ից և ստորին վերջույթներից։ Գոյանում է գոտկային 15-րդ [[Ողնաշար|ողն]]ի առջևում՝ աջ և ձախ [[զիստ|զստային]] ընդհանուր երակների միացումից, որոնք արյուն են հավաքում [[Կոնք|կոնքի]] խոռոչից (զստային ներքին երակ) և ստորին վերջույթներից (զստային արտաքին երակ)։ Այն ողնաշարի առջևով, աորտայից ավելի աջ, բարձրանում է վերև, անցնելով ստոծանիով, արյուն է տանում աջ նախասիրտ։ Որովայնի խոռոչում ստորին սիներակի մեջ են թափվում [[Լյարդ|լյարդային]], [[Երիկամ|երիկամային]], գոտկային, ինչպես նաև [[Սեռ (կենսաբանություն)|սեռական]] [[Գեղձեր|գեղձերից]] եկող երակների արյունը։
Գործնական տեսակետից կարևոր նշանակություն ունեն վերին ու ստորին սիներակների և լյարդի դռներակի ճյուղավորումների միջև եղած բերանակցումները։
 
== Կենդանիների սիներակներ ==