«Մերկուրի (մոլորակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 117.
Մերկուրիի, ինչպես նաև մյուս մոլորակների, առաջացման հիմնական վարկածն է [[Նեբուլյար հիպոթեզ]]ը.
 
XIX19-րդ դարից գոյություն ունի վարկած, որ Մերկուրին նախկինում եղել է [[Վեներա (մոլորակ)|Վեներա]] մոլորակի արբանյակ, որը հետագայում նրա կողմից «կորսվել» է։ [[1976]] թվականին Թոմ վան Ֆլանդերնը և Կ. Ռ. Հարինգտոնը, հիմնվելով մաթեմատիկական հաշվարկների վրա, ցույց տվեցին, որ այս վարկածը հաջողությամբ բացատրում է Մերկուրիի ուղեծրի մեծ շեղումները (էքսցենտրիսիտետ), նրա Արեգակի շուրջ պտույտի ռեզոնանսային բնույթը և Մերկուրիի, ինչպես նաև Վեներայի մոտ պտույտի մոմենտի կորուստը (Վեներայի մոտ, նույնիսկ հակադարձ պտույտի ձեռքբերումը, հակադարձ բոլոր մյուս Արեգակնային համակարգի մարմիններին)<ref>[http://www.astrolab.ru/cgi-bin/manager.cgi?id=1&num=593 Նախկին Վեներայի արբանյա՞կ]</ref><ref>''Ռ. Ս. Հարինգտոն, Թ. Ս. վան Ֆլանդերն'' Մերկուրին Վեներայի արբանյակը լինելու վարկածի դինամիկ հետազոտումը // Իկարուս 28, (1976), էջեր՝ 435 - 440:</ref>։
 
Մեկ այլ վարկածով, Մերկուրին արդեն իսկ ձևավորվել է թեթև տարրերով աղքատ պրոտոմոլորակային սկավառակի ներքին մասում, որոնք Արեգակի կողմից քշվել էին Արեգակնային համակարգի արտաքին մասերը։
Տող 235.
[[Հնդկական աստղագիտություն|Հնդկական աստղագիտական]] «[[Սուրյա-սիդհանտա]]» աշխատությունում, վերագրվում է [[V-րդ դար]]ին, Մերկուրիի շառավիղը գնահատվել էր 2420 կմ։ Սխալանքը իրական շառավղի հետ համեմատ (2439,7 կմ) կազմում է ավելի քիչ քան 1%։ Սակայն այս գնահատականը հիմնված էր մոլորակի անկյունային տրամագծի մասին ոչ ճիշտ ենթադրության վրա, որը ընդունվել էր 3 անկյունային րոպե։
 
[[Իսլամական միջնադարի աստղագիտություն|Միջնադարյան արաբական]] աստղագետ [[Ազ-Զարկալի]]ն [[Անդալուզիա]]յից նկարագրել էր Մերկուրիի երկրակենտրոն ուղեծրի դեֆերենտը (երկրակենտրոն համակարգում ուղեծրի ցուցիչ) որպես ձվի կամ սոճու ընկույզի նմանվող։ Այնուամենայնիվ, այս ենթադրությունը չի ազդել նրա աստղագիտական տեսության և աստղագիտական հաշվարկների վրա<ref>{{cite journal|author=Սամսո Ջ., Միելգո Հ.|title=Իբն Ալ-Զարկալին Մերկուրիի մասին|url=http://articles.adsabs.harvard.edu/full/1994JHA....25..289S|journal=Աստղագիտության պատմության ամսագիր|year=1994|volume=25|pages=289—96 [292]|language=en}}</ref><ref>{{cite journal|author=Հարթներ Վ.|title=Մերկուրիի հորոսկոպը ըստ Միշել Մարկանտոնիոյի Վենետիկից|journal=Աստղագիտության ընդհանուր պլաններ|year=1955|volume=1|pages=84—138 [118—122]|language=en}}</ref>։ [[XII20-րդ դար]]ում [[Իբն Բաջա]]ն դիտել էր երկու մոլորակներ, նրանց հետքերով Արեգակի սկավառակի վրա։ Ավելի ուշ [[Մարագինյան աստղադիտարան]]ի աստղագետ [[Աշ-Շիրազի]]ն կարծիք հայտնեց, որ իր նախորդի կողմից դիտարկվել էին Մերկուրին և (կամ) Վեներան<ref>{{cite journal|title=Արևելյան աստղագիտության պատմություն. Կոնֆերանսի նյութեր, Կիոտո, օգոստոս 25—26, 1997 | first=Ս. Մ. Ռազուլահ | last=Անսարի |publisher=Սփրինգեր |year=2002 | isbn=1-402-00657-8 | page=137}}</ref>։
 
Հնդկաստանում, [[Կերալա|կերալիական]] դպրոցի աստղագետ [[Նիլականթա Սոմայաջի]]ն [[XV15-րդ դար]]ուն ստեղծեց մասնակիորեն հելիոկենտրոն մոլորակային մոդել, որում Մերկուրին պտտվում էր Արեգակի շուրջ, որը իր հերթին պտտվում էր Երկրի շուրջ։ Այս համակարգը նման էր [[Տիխո Բրահե]]յի համակարգին, որը նա նախագծել էր [[XVI16-րդ դար]]ում<ref>{{cite journal|author=Ռամասուբրամանյան Կ., Սրինիվաս Մ. Ս., Սրիրամ Մ. Ս.|title=Կերալայի ասղագետների վաղ հնդկական մոլորակային տեսության փոփոխումը (մ.թ. 1500) և մոլորակների ենթադրյալ հելիոկենտրոն շարժումը|url=http://www.physics.iitm.ac.in/~labs/amp/kerala-astronomy.pdf|journal=Ժամանակակից գիտությունը|year=1994|volume=66| pages=784—790|language=en}}</ref>։
 
Եվրոպայի հյուսիսային մասերում Մերկուրիի միջնադարյան հետազոտությունները դժվարացված էին նրանով, որ մոլորակը դիտարկվում է միայն առավոտյան և երեկոյան, և այս լայնություններում երևում է չափազանց ցածր հորիզոնի մոտ։ Նրա ամենալավ տեսանելիության ժամանակահատվածը (էլոնգացիա) պատահում է մի քանի անգամ տարվա ընթացքում (շարունակվում է մոտ 10 օր)։ Նույնիսկ այդ ժամանակահատվածներում Մերկուրին հեշտ չէ տեսնել անզեն աչքով (համեմատաբար ոչ-պայծառ աստղիկ բավականին պայծառ ֆոնի վրա)։ Գոյություն ունի վարկած, այն մասին, որ [[Նիկոլայ Կոպեռնիկոս]]ը, ով դիտարկում էր երկինքը հյուսիսային լայնություններում և հիմնականում մառախլոտ [[Մերձբալթիկա]]յի կլիմայում, զղջում էր, որ երբեք իր կյանքում չի դիտարկել Մերկուրին։ Այս առասպելը առաջ է քաշվել, քանի որ Կոպեռնիկոսի «Երկնային մարմինների պտույտի մասին» աշխատությունում չի բերվում ոչ մի օրինակ Մերկուրիի դիտարկման մասին, սակայն նա նկարագրել է մոլորակը հիմնվելով այլ աստղագետների դիտարկումների վրա։ Ինչպես նա ինքն է ասել, Մերկուրին հնարավոր է «որսալ» հյուսիսային լայնություններում, դրսևորելով համբերություն և խորամանկություն։ Հետևաբար, Կոպեռնիկոսը կարող էր դիտարկել Մերկուրին, և դիտարկել է այն, սակայն նկարագիրը տվել է այլ հետազոտողների արդյունքների հիման վրա<ref>{{cite web|url=http://galspace.spb.ru/index1.html|title=Նիկոլայ Կոպեռնիկոսը և Մերկուրին|accessdate=2011-06-10|archiveurl=http://www.webcitation.org/67qQ5iXpp|archivedate=2012-05-22}}</ref>։
Տող 243.
=== Դիտարկումներ աստղադիտակներով ===
[[Պատկեր:Mercury transit 1.jpg|մինի|Մերկուրիի անցումը [[Արեգակ]]ի սկավառակի վրայով: Մերկուրին երևում է որպես փոքր կետ մի փոքր լուսանկարի կենտրոնից ներքև:]]
Մերկուրիի առաջին դիտարկումները աստղադիտակով կատարել է [[Գալիլեո Գալիլեյ]]ը [[XVII17-րդ դար]]ի սկզբում։ Չնայած նա դիտարկում էր Վեներայի փուլերը, նրա աստղադիտակը այնքան հզոր չէր, որպեսզի երևային Մերկուրիի փուլերը։ [[1631]] թվականին [[Պյեր Գասենդի]]ն կատարեց մոլորակի Արեգակի սկավառակի վրայով անցման առաջին դիտարկումը։ Անցման պահը մինչ այդ հաշվարկել էր [[Յոհան Կեպլեր]]ը։ [[1639]] թվականին Ջովանի Զուպին աստղադիտակի միջոցով հայտնաբերեց, որ Մերկուրիի ուղեծրայի փուլերը նման են Լուսնի և Վեներայի փուլերին։ Դիտարկումները վերջնականապես ապացուցեցին, որ Մերկուրին պտտվում է Արեգակի շուրջ։<ref name="strom"/>.
 
Չափազանց հազվագյուտ աստղագիտական երևույթ է մի մոլորակով մյուսի ծածկումը, որը դիտարկվում է Երկրից։ Երկրից դիտարկման ժամանակ Վեներան ծածկում է Մերկուրին մի քանի հարյուրամյակը մեկ անգամ, և այս իրադարձությունը պատմության մեջ դիտարկվել է միայն մեկ անգամ 1737 թվականի մայիսի 28-ին Ջոն Բևիսի կողմից [[Գրինվիչյան աստղադիտարան]]ում<ref>{{cite journal|author=Սինոտ Ռ. Վ., Միուս Ջ.|title=Ջոն Բևիսը և հազվագյուտ անցումը|url=http://adsabs.harvard.edu/abs/1986S&T....72..220S|journal=Երկինքը և աստղադիտակը |year=1986|volume=72|pages=220|language=en}}</ref>։ Հաջորդ ծածկումը կլինի 2133 թվականի դեկտեմբերի 3-ին<ref>{{cite book | first=Տիմոտի | last=Ֆերիս | year=2003 | title=Տեսնելով մթությունում. ինչպես փորձված աստղագետներ | publisher=Սայմոն և Շուստեր | isbn=0-68-486580-7}}</ref>։
Տող 274.
 
== Անվանումների առանձնահատկությունները ==
Մերկուրիի մակերևույթի երկրաբանական օբյեկտների անվանման կարգը հաստատվել է [[Միջազգային աստղագիտական միություն|Միջազգային աստղագիտական միության]] XV-րդ Գլխավոր վեհաժողովի ժամանակ [[1973]] թվականին<ref name="Jazev" />՝
[[Պատկեր:Hun Kal crater on Mercury.jpg|մինի|250px|[[Խուն Կալ (խառնարան)|Խուն Կալ]] փոքր խառնարանը (ցույց է տրված սլաքով), որը ծառայում է որպես Մերկուրիի միջօրեականների հաշվարկի սկիզբ: Լուսանկարը՝ «[[Մարինե-10]]» ԱՄԿ-ից:]]
* Մակերևույթի ամենամեծ տարրը անվանվել է [[Շոգի հարթավայր]], տրամագիծը մոտ 1300 կմ, քանի որ այն գտնվում է առավելագույն ջերմաստիճանների շրջանի մոտ։ Դա բազմաօղակ հարվածային ծագման համակարգ է որը հետագայում լցվել է լավայով։ Մեկ այլ հարթավայր, որը գտնվում է նվազագույն ջերմաստիճանների շրջանի մոտ, կոչվում է Հյուսիսային հարթավայր։ Մնացած, նման ձևավորումները ստացել են մոլորակի կամ հռոմեական Մերկուրի աստծո անուններից աշխարհի այլ լեզուներում։ Օրինակ՝ Սուսեյ հարթավայր (Մերկուրի մոլորակի [[ճապոներեն]] եզրը), [[Բուդհա]] հարթավայր (Մերկուրի մոլորակի [[հինդի]] լեզվով անունը), Սոբկու հարթավայր (Մերկուրի մոլորակը հին եգիպտացիների մոտ), [[Օդին]] հարթավայր (սկանդինավյան աստված) և [[Տիր (աստված)|Տիր]] հարթավայր (հին հայկական աստված)<ref name="Rod">{{cite web|url=http://selena.sai.msu.ru/Rod/Publications/Map_merk/Map_merk.htm|author=Ժ. Ֆ. Ռոդիոնովա|title=«Մերկուրիի քարտեզները»|publisher=msu.ru|accessdate=2011-12-07|archiveurl=http://www.webcitation.org/67qQBYIyU|archivedate=2012-05-22}}</ref><ref name="plnames">{{cite web|url=http://planetarynames.wr.usgs.gov/Page/Categories|title=Մոլորակների և արբանյակների տեղանունների կատեգորիաներ|publisher=Planetarynames.wr.usgs.gov|accessdate=2011-12-07|archiveurl=http://www.webcitation.org/67qQCBG0h|archivedate=2012-05-22}}</ref>։