«Մերկուրի (մոլորակ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 103.
}}</ref>։
 
Քանի-որ այս բացատրություններից և ոչ մեկը չհաստատվեց դիտարկումների արդյունքներով, որոշ ֆիզիկոսներ սկսեցին առաջ քաշել ավելի կտրուկ վարկածներ, ըստ որոնց անհրաժեշտ է փոփոխել ինքը ձգողության օրենքը, օրինակ, փոխել այնտեղ աստիճանի ցուցիչը կամ պոտենցիալի մեջ ավելացնել անդամներ, կախված մարմնի արագությունից<ref name="Bog">''Ա. Ֆ. Բոգորոդսկի. ''Համաշխարհային ձգողություն - Կիև. Նաուկովա դումկա, 1971. գլուխ 2.</ref>։ Սակայն այսպիսի փորձերի մեծամասնությունը հակասական են։ XX-րդ դարի սկզբում հարաբերականության ընդհանուր տեսությունը բացատրություն տվեց դիտարկվող պերցեսիային։ Էֆեկտը չափազանց փոքր է. հարաբերականության «հավելցուկը» կազմում է միայն 42,98 անկյունային վայրկյան դարի ընթացքում, ինչը կազմում է ընդհանուր պերցեսիայի արագության 1/130 (0,77 %), այնպես որ անհրաժեշտ կլինի Մերկուրիի առնվազն 12 միլիոն պտույտներ Արեգակի շուրջ, որպեսզի պերիհելին վերադառնա նույն կետը, որը կանխատեսված է դասական տեսությամբ։ Նման, սակայն ավելի փոքր շեղում կա նաև մյուս մոլորակների մոտ՝ 8,62 անկյունային վայրկյան դարի ընթացքում Վեներայի համար, 3,84 Երկրի համար, 1,35 Մարսի համար, ինչպես նաև աստերոիդների համար՝ 10,05 [[(1566) Իկար|Իկարի]] համար<ref>{{cite journal|author=Գիլվարի Ջ. Ջ.|title=Իկար աստերոիդի հարաբերական պերցեսիան|publisher=Ֆիզիկական հաշվետվություններ|year=1953|issue=5|volume=89|pages=1046|doi=10.1103/PhysRev.89.1046|language=en}}</ref><ref>{{cite web
| author = անանուն
| url = http://www.mathpages.com/rr/s6-02/6-02.htm
Տող 256.
[[Պատկեր:208630main detailed first.jpg|մինի|Մերկուրիի մակերևույթի լուսանկար, կատարված է «Մեսենջեր» ԱՄԿ-ից: Աջ ներքևի անկյունում Սվեյնստոդիր խառնարանի մասը, նրա միջի Բիգլ սարավանդով:]]
[[Պատկեր:Mercury in color c1000 700 430.png|մինի|Մերկուրիի առաջին բարձր թողունակությամբ լուսանկարները, ստացվել են «Մեսենջեր» ԱՄԿ-ից, 22 հունվարի 2008]]
Մերկուրին երկրային խմբի մոլորակներից ամենաքիչն է հետազոտված։ [[XX20-րդ դար]]ում նրա ուսումնասիրման աստղադիտակային մեթոդներին ավելացան [[ռադիոաստղագիտություն|ռադիոաստղադիտական]], [[ռադիոլոկացիոն]] և տիեզերական սարքերով հետազոտությունները։ Մերկուրիի ռադիոաստղադիտական չափումները կատարվել են առաջին անգամ 1961 թվականին Հովարդի, Բարետի և Հեդոկի կողմից ռեֆլեկտոր աստղադիտակի միջոցով, որի վրա տեղադրված էին երկու [[ռադիոմետր]]ներ<ref>{{cite journal | author = Հովարդ Ո. Ե. 3-րդ, Բարետ Ա. Հ., Հեդոկ Ֆ. Տ. | title = Մերկուրի մոլորակի միկրոալիքային ճառագայթման չափումը | url = http://articles.adsabs.harvard.edu//full/1962ApJ...136..995H/0000995.000.html| language = en| journal = Աստղաֆիզիկական ամսագիր| year = 1962| volume = 136| pages = 995 - 1004}}</ref>։ 1966 թվականին հավաքված տվյալների հիման վրա կատարվեցին բավականին ճշգրիտ գնահատումներ Մերկուրիի մակերևույթի ջերմաստիճանի մասին՝ 600 [[Կելվին|Կ]] արևահար կողմում և 150 Կ չլուսավորված կողմում։ Առաջին ռադիոլոկացիոն դիտարկումները կատարվեցին 1962 թվակնի հունիսին [[Վլադիմիր Կոտելնիկով]]ի խմբի կողմից [[ՌԳԱ Վ. Ա. Կոտելնիկովի անվան ռադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ|ՌԷԻ]]-ում, նրանք ցույց տվեցին Մերկուրիի և Լուսնի արտացոլման հատկությունների նմանությունը։ 1965 թվակնին նմանատիպ դիտարկումներ կատարվեցին [[Արեսիբո աստղադիտարան|Արեսիբոյի]] ռադիոաստղադիտակով, որի արդյունքում հնարավոր եղավ ստանալ Մերկուրիի պտույտի պարբերությունը՝ 59 օր<ref>{{cite journal | author = Կուզմին Ա. Դ.| title = Մերկուրիի, Վեներայի և Մարսի ռադիոդիտարկումների արդյունքները | url = http://ufn.ru/ru/articles/1966/10/e/| language = ru| journal = Ֆիզիկական գիտությունների հաջողություններ| year = 1966| number = 90| issue = 10|pages = 303—314}}</ref>։
 
Մերկուրիի հետազոտման նպատակով ուղարկվել են միայն երկու տիեզերական սարքեր։ Առաջինն էր «[[Մարիներ-10]]-ը», որը [[1974]] - [[1975]] թվականներին երեք անգամ անցավ Մերկուրիի կողքով, առավելագույն մերձեցումը կազմեց 320 կմ։ Արդյունքում ստացվեցին մի քանի հազար լուսանկարներ, որոնք ծածկում էին մոլորակի մակերևույթի մոտ 45%։ Հետագա հետազոտությունները Երկրից ցույց տվեցին ջրային սառույցի առկայության հնարավորությունը բևեռային խառնարաններում։