«Նկարելուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
Նկարելուկների այս տիպը կազմելու հիմքում հայոց լեզվի ընձեռած հնարավորություններն են, տեսանելի և անտես [[կապ]]երն ու [[շաղկապ]]ները, տառանուններն ու [[հոլով]]ական վերջավորությունները, հոգնակերտ ու ժխտական մասնիկները և այլն։ Նկարելուկը կազմող նկարները, տառերը, պատկերները, նշանները կոչվում են ''նկարելուկի բաղադրիչներ։''
Նկարելուկով կարելի է արտահայտել ցանկացած բառ, միտք, տեքստ։ Բնական է, որ ձեռնտու է ծածկագրել ոչ թե յուրաքանչյուր տառը, այլ միանգամից մի քանի տառ, բառ կամ էլ բառեր։ Իսկ լավագույն տարբերակն այն է, երբ նկարելուկում պատկերված բաղադրիչների թիվը նվազագույնն է, իսկ չպատկերված, բայց կռահվող մասերինը՝ առավելագույնը։
Կռահման շնորհիվ բաղադրիչների թիվը կրճատելու համար օգտագործում են բաղադրիչի դիրքը կամ բաղադրիչների փոխադարձ դիրքերը, [[նախածանց]]ներ, [[նախդիր]]ներ, [[կապ]]եր, [[շաղկապ]]ներ, հոլովական վերջավորություններ և այլն։ Հայերենի [[նախդիր]]ներընախդիրները (''առ, ընդ, զ, ըստ, ի, ց'') քիչ են, և նրանցով նկարելուկ կազմելը չափազանց դժվար է։ Փոխարենը լայն հնարավորություններ են ընձեռում [[հայերեն]]ի կապերն ու հոլովական վերջավորությունները։ Օրինակ՝ նկարելուկ 3-ում պատկերված են ''Տ''-եր, այսինքն՝ ''ՏԵՐ'' բառը։ Սակայն, նկատի առնելով ''Տ''-երի երկու խմբավորումը, այս նույն նկարելուկը կարելի է կարդալ նաև ''Տ-եր Տ-եր'', այսինքն՝ ''ՏԵՐՏԵՐ''։ Նկարելուկ 4-ը կարելի է վերծանել երկու ձևով. և´ ''Ց՝ Ց-ում'' (''ՑՑՈՒՄ''), և´ ''Ց-ն՝ Ց-ում'' (''ՑՆՑՈՒՄ'')։ Նկարելուկ 5-ի պատասխանն է՝ ''ՍՊԻՏԱԿ'' (''Ս՝ Պ-ի տակ'')։
 
Նկարելուկում հայերենի տառանունների կիրառման օրինակ է նկարելուկ 6-ը։ Հիշելով և կողք կողքի գրելով նշված տառերի անունները՝ ստանում ենք հետևյալ շարքը. ''ՍԵԴԱՆՈՒՇԱՔԵՆՈՒՇԱՆՈՒՄԵՆ''։ Ճիշտ տեղերում «կտրատելով» այդ շարքը ստանում ենք նկարելուկի պատասխանը. ''«Սեդան ու Շաքեն ուշանում են»։''