83 742
edits
== Պատմություն ==
Վերը բերված բացատրության համաձայն, նկարելուկներ կամ նկարելուկի «նախահայրեր» կարող են համարել նաև հնագույն [[ժողովուրդ]]ների, այդ թվում՝ [[հայեր]]ի [[ժայռապատկեր]]ները, [[Սեպագիր|սեպագիր
[[Ռուսերեն]] առաջին նկարելուկը տպագրվել է [[1845]] թ. [[Պետերբուրգ|պետերբուրգյան]] «Սովրեմեննիկ» ամսագրում։ [[Հայերեն]] նկարելուկի սկզբնավորման և տարածման մասին հայտնի տվյալներ չկան։ Նույնիսկ «[[Հայկական սովետական հանրագիտարան]]» ում և 4-հատորյա «Ինչ է: Ով է» մանկական [[հանրագիտարան]]ում նկարելուկի վերաբերյալ ընդհանրապես հիշատակություններ չկան։ Հայտնի են 1960-70 թթ. հրատարակված ժամանցային բնույթի մի քանի ժողովածուներ. Վարդան Պետրոսյանի գիրքը («Հաճելի զբաղմունք», «Հայաստան», Երևան, [[1969]]), որտեղ հիմնականում պարզ պատկերային նկարելուկներ են, և Գևորգ Գասպարյանի գիրքը («Հետաքրքիր ժամանց», «Հայաստան», Երևան, [[1975]]), որտեղ նկարելուկի լուծման համառոտ բացատրության հետ կան նաև նկարելուկների օրինակներ։ Պարբերական հանդեսներից նկարելուկներ տպագրվում էին «Պիոներ կանչ» (այժմ՝ «[[Կանչ (շաբաթաթերթ)|Կանչ]]») թերթում։
|